Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպե՞ս է Ամանորն անցել Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում. դերասանուհին իր աշխատանքային եւ անձնական երազանքների մասին (ֆոտո)

13:25, 1 հունվարի

Դերասանուհի եւ հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը 2020 թ-ը դիմավորել է աշխատանքի մեջ, բայց կարողացել է իր շուրջ համախմբել նաեւ ընտանիքին, քանի որ ինչպես շատերը՝ Անահիտը եւս Ամանորը սիրում է դիմավորել ամենատերիմ ու հարազատ մարդկանց շրջապատում:

Այս տարի հաղորդավարուհին ամանորյա կորպորատիվ երեկույթ էր վարում երեւանյան ժամանցավայրերից մեկում ու չի դժգոհում. ասում է՝ տարին աշխատանքային է սկսվել, այդպես էլ թող շարունակվի:

Անահիտը NEWS.am STYLE-ին է տրամադրել իր նոր ամանորյա ֆոտոշարքն ու պատասխանել մեր հարցերին:

«Կարծում եմ՝ ոչ միայն ինձ, այլեւ բոլորի մոտ այդ սպասումի, նոր ակնկալիքների ամանորյա կախարդական հրաշքի զգացողությունը կա դեռեւս  մինչեւ դեկտեմբերի 31-ը»,-ասում է ու շարունակում,- «2019-ն ինձ համար վայրիվերումների տարի էր, ավելի շուտ կցանկանայի հրաժեշտ տալ. երազում եմ, որ այս «գոլդ»  տարին՝ 2020-ը, կատարի այն բոլոր հույսերն ու նպատակները, որոնք ինքս իմ առջեւ դրել եմ»:

Անահիտը մինչ օրս իր ներսում պահում է ամանորյա հեքիաթն ու ամեն ինչ անում, որ երեխաները եւս այն ունենան իրենց սրտերում.

«Հեքիաթը թե´ իմ ներսում կա, թե´ երեխաներիս. անկախ Ձմեռ պապի գոյության փաստից՝ բոլորս էլ հրաշքի զգացողություն ունենում ենք: Ինչ վերաբերում է մեր ընտանիքի փոքրիկներին՝ Հայկը սիրով նամակ գրել է Ձմեռ պապին,  «Նինջա կրիաների» լեգո է ցանկացել, Մհերը դեռ գրել չգիտի, երեւի չգիտի էլ՝ Ձմեռ պապիկի հեքիաթն ինչ է, իսկ ահա աղջիկներս սիրում են ամանորյա ֆիլմեր դիտել, տոնածառը զարդարել, կախարդական երազանքներ պահել, ինչը տարիքի հետ կապ չունի, ամեն մեկի ներսում է ապրում»։

Անահիտն ասում է՝ սիրում է ամանորյա այն ավանդույթները, որոնք երջանկացնում են մարդկանց. «Եթե մարդկանց դուր է գալիս միմյանց հյուր գնալ, եւ դա նրանց դրական հույզեր է փոխանցում, թող այդպես անեն, եթե այլ կերպ են ցանկանում դիմավորռել տարին, դա էլ իրենց որեշումն է: Ամեն ինչ շատ հարաբերական է, կարեւորը՝ մարդ իրեն ներդաշնակ զգա իր ընտրության հետ միասին»:

Հաղորդավարուհի-դերասանուհին հավելում է՝ նոր տարում շատ ծրագրեր ունի.

«2020-ին շատ անելիքներ ունեմ՝ թե նոր հաղորդմանս հետ կապված, թե ընտանիքիս: Աղջիկս այս տարի պետք է ընդունվի բուհ, փոքր տղաս՝ Մհերը, հուսամ՝ վերջապես կխոսի, Հայկս էլ պիտի շախմատի համար պայքարի, որ չորրորդ կարգ ստանա… Մի խոսքով՝ շնորհավորում եմ բոլորի Նոր տարին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վաչե Սիմոնյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել