Շարունակում ենք ձեզ ծանոթացնել 2020 թվականի նոր սերիալների հետ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Եթե առաջին մասը բաց եք թողել, կարող եք ծանոթանալ այստեղ։
«5-րդ ավենյու»
HBO մալուխային ալիքը որոշել է մեզ նվիրել կատակերգության եւ գիտական ֆանտաստիկայի խոշոր բյուջեով նախագիծ: Գլխավոր դերը կատարելու համար հրավիրել են սերիալային հումորի արքա Հյու Լորիին: Սերիալը ներկայացնում է 2060 թվականի իրադարձությունները: Տիեզերական զբոսաշրջությունը ծաղկում է եւ ամենահանրաճանաչ ուղղություններից մեկն է դարձել մեր Արեգակնային համակարգը: Կյանքում շատ բան տեսած «5-րդ ավենյու» տիեզերանավի կապիտան Ռայան Քլարքը փորձում է հաշտվել իրադրության ժամանակակից վիճակի հետ, իր տեղը գտնել տիեզերական զբոսաշրջության ինդուստրիայում եւ փոխհարաբերություններ հաստատել հաճախորդների ու գործընկերների հետ: «Ջադդի գալակտիկա» տիեզերանավը բաց տիեզերքում վնասվում է, եւ պարզվում է, որ դրան պատրաստ չեն ո՛չ ուղեւորները, ո՛չ կապիտանը:
Պրեմիերան տեղի կունենա հունվարին:
«ՎանդաՎիժն»
Երբ մենք խոսում էինք փոքր էկրանների վրա Marvel-ի էքսպանսիայի մասին, չէինք կատակում: «ՎանդաՎիժն»-ը կդառնա այս տարի Marvel-ի թողարկած երկրորդ սերիալը: Սյուժեի ստույգ նկարագրություն առայժմ չկա, հայտնի է միայն, որ սերիալն ուղղակիորեն կապված է 2021 թվականի «Դոկտոր Սթրենջ. Մուլտիտիեզերական խելահեղության մեջ» ֆիլմի հետ:
Սերիալի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի աշնանը-ձմռանը:
«Որսորդները»
Amazon-ը մեր դատին է ներկայացնելու միանգամայն յուրահատուկ նախագիծ՝ Ալ Պաչինոյի մասնակցությամբ: «Որսորդները» սերիալի գործողությունները ծավալվում են 1977 թվականի Նյու Յորքում: Նացիստներին որսող որսորդների խայտաբղետ խումբը տեղեկանում է, որ Հիտլերի հարյուրավոր բարձրաստիճան ներկայացուցիչներ ապրում են սովորական քաղաքացիների շարքում եւ գաղտնի մտածում են ԱՄՆ-ում Չորրորդ ռեյխ ստեղծելու մասին: Որսորդների խումբը ուղեւորվում է նացիստներին որոնելու, որ նրանց դեմ արյունահեղ արդարադատություն իրագործի եւ կասեցնի նոր ցեղասպանությունը:
Առայժմ չի հաղորդվում «Որսորդների» թողարկման ստույգ օրը:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:51, 19 օգոստոսի
«Հիմա ի՞նչ, վե՞րջ, կեցցե ուրախությունը, երաժշտությունը, հրավառությունը»․ Դիանա Գրիգորյան15:12, 19 օգոստոսի
A$AP Rocky-ն իրեն մեղավոր չի ճանաչում նախկին գործընկերոջ վրա կրակելու մեջ14:39, 19 օգոստոսի
«Տե՛ր, փարատիր քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը»․ Քրիստինա Եղոյանի եւ դստեր լուսանկարը14:12, 19 օգոստոսի
Ավտոարշավորդ եւ Ferrari ընկերության հիմնադրի մասին կենսագրական ֆիլմը կթողարկվի 2023 թվականին13:39, 19 օգոստոսի
«Ոչ մի խոսք, բառ չի կարող մարել այս ցավը»․ Հարութ Փամբուկչյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին13:12, 19 օգոստոսի
Ռոբերտ Դե Նիրոն միանգամից երկու գլխավոր դեր կխաղա գանգստերների մասին պատմող դրամայում12:49, 19 օգոստոսի
«Ժամանակ… մենք երբեք չենք կարող այն ետ բերել…»․ Սաթենիկ Հազարյան (ֆոտո)12:22, 19 օգոստոսի
Հրապարակվել է «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի հոլիվուդյան ռեմեյքի առաջին թրեյլերը11:52, 19 օգոստոսի
«Ինչ լավ կլիներ՝ մարդիկ շների չափ բարի լինեին»․ Արմեն Պետրոսյան11:31, 19 օգոստոսի
«Սիրու՞մ եք լավաշն այնպես, ինչպես ես եմ այն սիրում»․ Ժաննա Լեւինան իր միկրոբլոգում ակտիվորեն պատմում է Հայաստանի մասին10:47, 19 օգոստոսի
«Երբ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, կյանքը կդադարի անարդար թվալ...»․ Քրիստինա Կարապետյան10:12, 19 օգոստոսի
Բրեդ Փիթը ստիպված է 20,5 մլն դոլար վճարել իր կառուցած տների բնակիչներին