Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ես էլ եմ այդպես ցնդած ու տաքարյուն». Վիկտորիա Սահակյանը՝ «Երկուսով» սերիալում իր կերպարի մասին

14:05, 9 հունվարի

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկուսով» հեռուստասերիալի կազմը համալրել է նոր կերպարով, որին մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Վիկտորիա Սահակյանը:

Սերիալում Վիկտորիայի հերոսուհին Եվան է, սցենարով Մարինկա Խաչատրյանի հերոսուհու՝ Մագայի քույրը:

NEWS.am STYLE-ը Վիկտորիայի հետ զրուցել է նոր հերոսուհու, գործընկերների հետ աշխատանքի, «#SaveՄիլիոն» ներկայացման հետ նոր աշխատանքը համատեղելու եւ 2020-ից սպասելիքների մասին:

«Երկուսով» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը Վիկտորիան ստացել է ռեժիսոր Արամ Շահբազյանից:

«Կերպարիս անունը Եվա է... Արդեն հետաքրքիր է, չէ՞: Չարաճճի աղջնակ է... Ի տարբերություն քրոջը՝ Մագայի, մի քիչ խենթ-խելառ աղջիկ է, նպատակասլաց, ձգտող: Շատ ենք նման ես ու կերպարս: Ես էլ եմ այդպես ցնդած ու տաքարյուն, կտրուկ, պոռթկուն, վստահող, ըմբոստ»,-պատմում է դերասանուհին՝ հավելելով, որ նկարահանող խմբի եւ մյուս դերասանների հետ հեշտ է համագործակցում.

«Իրականում ամեն ինչ կախված է քեզանից: Ցանկացած աշխատանքային տիրույթում պիտի դրական մթնոլորտ տիրի, որը պիտի ստեղծենք հենց մենք»:

Այս շրջանում հանդիսատեսը Վիկտորիային տեսնում է նաեւ «#SaveՄիլիոն» ներկայացման մեջ. դերասանուհին նշում է՝ իր դեպքում դժվար չէ համատեղել միանգամից մի քանի աշխատանք.

«Հասցնում եմ նկարահանումներս ոչ միայն «#SaveՄիլիոն» ներկայացման, այլև համատեղում եմ Կամերային թատրոնում աշխատանքիս եւ մեկ այլ տեղ աշխատելու հետ... Աշխատանքը պիտի գեղեցկացնի մարդուն, դեռ սպասում եմ» (ծիծաղում է):

Վիկտորիան հայտնի է նաեւ համարձակ կերպարներով եւ խաղով: Արդյոք «Երկուսով»-ում կլինե՞ն համարձակ տեսարաններ դերասանուհու մասնակցությամբ.

«Սերիալում Եվան, կարծում եմ, կունենա սիրային գիծ, բայց թե ինչպիսի տեսարաններ են սպասվում ինձ, դեռ չգիտեմ... »,-պատասխանում է նա:

Խոսեցինք նաեւ դերասանուհու նախորդ տարվա ձեռքբերումների եւ նոր տարուց ակնկալիքների մասին.

«Ամենակարեւորը 2019-ում Կամերային թատրոն ընդունվելն էր, ինչի համար հոգաչափ շնորհակալ եմ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանին եւ թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին...

Սիրուն տարի էր՝ լի ամենատարբեր էմոցիաներով, հանդիպումներով, խոստումներով, մարդկանցով, ծանոթություններով, երաժշտությամբ, էներգիայով...

2020-ից ոչինչ չեմ սպասում, ինձանից եմ լիքը բան սպասում 2020-ում:

Ուզում եմ մի խորհուրդ տալ բոլորիս՝ սիրեք, շա՜տ սիրեք: Դա պիտի որ լինի բոլորիս ամենալավ որոշումը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վիկտորիա Սահակյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել