Ամերիկյան PBS ալիքով սկսվել է «No Passport Required with Marcus Samuelsson» («Անձնագիր հարկավոր չէ Մարկուս Աեմյուելսոնի հետ») շոուի երկրորդ եթերաշրջանը։ Նոր եթերաշրջանի առաջին հաղորդումը նվիրված էր հայկական համայնքին ու մեր ազգային խոհանոցին։
Սեմյուելսոնը ծնունդով Եթովպիայից է, մեծացել է ճանապարհորդելով՝ Շվեդիայից մինչեւ Հոլիվուդ ու Գլենդել։ Այս անգամ նա որոշել է այցելել «Փոքր Հայաստան» շրջան, մի քանի հայկական ռեստորան մտնել, շփվել տարբեր երկրներից մեր հայրենակիցների հետ՝ Ռուսաստանից մինչեւ Եթովպիա եւ Եգիպտոս։ Նրան դուր է եկել ամեն ինչ՝ քաբաբից մինչեւ ղափամա։
«Ես հասկացա՝ որքան տարբեր ու հետաքրքիր կարող է լինել հայկական համայնքը՝ լինեն գաղթականներ Իրանից, թե Թուրքիայից,- L.A. Weekly-ին տված հարցազրույցում ասել է Մարկուսը.- Դուք աշխարհագրական շատ մեկնակետեր ունեք, եւ դա հնարավորություն է տալիս սեփական մշակույթ տարբեր սովորույթներ ներմուծել։ Համայնքի ուժի մասին խոսում է գոնե այն, թե որքան ամուր է նա կապված այս սովորույթներին։ Անհավանական հետաքրքիր էր խոսել մարդկանց հետ եւ փորձել ամենահամեղ ճաշատեսակները։ Ես տեսա՝ որքան հպարտ են իմ զրուցակիցները, որ հայ են եւ լոսանջելեսցի միեւնույն ժամանակ… Կան հայ խոհարարաներ, որոնք հմտորեն համադրում են հայկական ավանդական խոհանոցն ու բաղադրիչները, որոնք կարելի է գտնել միայն ֆրանսիական ռեստորաններում։ Որոշներն, օրինակ, ֆուա-գրան օգտագործում են նրբերշիկի հետ։ Ես զարմացած էի՝ որքան յուրօրինակ են օգտագործվում նույն դդումը կամ կաթնամթերքը»...
Սեմյուելսոնի խոսքով՝ Լոս Անջելեսը ուտելիքի քաղաք է, եւ դրանք ոչ միայն ռեստորաններ են, այլեւս ֆուդ-տրեքերը կամ շուկաները։ «Անկախ սնվելու համար ամենատարբեր վայրերի առատությունից, հայերը տունը համարում են ամբողջ ընտանիքի հանդիպման եւ լավագույն ուտելիքի անփոփոխ վայրը»...
Աղբյուրը՝ LA Weekly
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում