«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 11 հունվարի

ԽՈՅԵՐ 

Այսօր ձեր անձնական կյանքում անհասկանալի երեւույթներ կկատարվեն։ Ձեզ կթվա, թե դուք վատ երազ եք տեսնում եւ շուտով կարթանանաք։ Սակայն դժվար թե այն ավարտվի, եթե դուք ինքներդ քայլեր չձեռնարկեք։

ՑԼԵՐ 

Այսօր ձեր տուն մուտք կգործի ամենաիսկական հեքիաթը։ Իսկ կլինեք դուք դրական, թե բացասական հերոս, կախված է միայն ձեզանից։ Առաջինի դեպքում ձեզ սպասվում է երազանքների իրականացում, իսկ երկրորդի դեպքում կարող եք մոռանալ երջանկություն մասին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր ձեր սիրելին մոռացկոտ եւ ցրված կլինի, ինչը ձեզ հունից կհանի։ Սակայն պետք չէ նյարդայնանալ մանրուքների պատճառով։ Եղեք համբերատար։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ հարցեր կտա, որոնց պատասխանները ձեզ համար պարզ ու ակնհայտ կլինեն։ Սակայն պետք չէ նյարդայնանալ այդ հարցերից եւ սիրելիին խնդրել մտածել։ Ավելի հեշտ է պատասխանելը. այդպես կխուսափեք վեճերից։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, որ այն, ինչ կատարվում է ձեր շուրջը, ճիշտ չէ, եւ դուք արժանի եք ավելի լավ վերաբերմունքի եւ լավ կյանքի։ Աստղերը հուշում են, որ ձեր սիրելին չի կարողանա ապահովել դա ձեզ համար, ուստի ձեր վրդովմունքը կտարածվի նաեւ նրա վրա։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կկարծի, թե դուք նրան արժանի փոխարինող եք փնտրում։ Աշխատեք նրան համոզել, որ դա այդպես չէ։ Հակառակ դեպքում՝ ստիպված եք լինելու նրան դուրս բերել դեպրեսիայից։

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե ձեր սիրելին ձեզանից տարիքով մեծ է, ապա այսօր այդ տարիքային տարբերությունը կարող է գլուխ բարձրացնել։ Միգուցե նա մերժի ակումբ գնալու ձեր առաջարկը կամ այլ բան։ Սակայն տխրել պետք չէ, պարտադիր չէ նրա հետ գնալ։ Գնացեք ձեր ընկերների հետ եւ մի լավ ուրախացեք։

ԿԱՐԻճՆԵՐ

Մի' ամաչեք ձեր «ես»-ից։ Դուք այնքան եք թաքնվել ձեր սիրելիի ստվերում, որ անհասկանալի է դառնում՝ արդյոք դուք ինքնուրույն անձնավորություն եք, թե ոչ։ Մի օր նա կձանձրանա ձեզ հետ շփումից, եթե այդպես շարունակվի։ Աստղերը հուշում են, որ այսօր ճիշտ ժամանակն է ձեր ատամները ցույց տալու համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օրը կանցնի ձեր մշակած սցենարով։ Ձեզ կասեն այն, ինչ դուք ցանկանում եք լսել, կհյուրասիրեն այն ուտեստները, որոնք դուք սիրում եք եւ կներկայացնեն այն պահանջները, որոնք դուք ցանկանում էիք ստանալ։ Բայց միթե՞ ձանձրալի չէ այդպես ապրելը։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ավելի լավ է կիսվեք սիրելիի հետ ձեզ հուզող կասկածներով։ Անգամ եթե նա ձեզ անհրաժեշտ խորհուրդներով չօգնի եւ չհուշի, թե ինչպես պետք է վարվեք հետագայում, միեւնույն է՝ նա կաջակցի ձեզ իր ներկայությամբ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հաջողությունն այսօր կժպտա ձեզ, եթե որքան հնարավոր է քիչ ընդդիմանաք։ Մի' հակառակվեք մեծերին, մի' վիճեք սկեսուրի հետ եւ մի' կոպտեք ծերերին։ Եվ նրանք չեն փչացնի ձեր օրը։

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ դավաճանություն խաղալ։ Ընդունեք անծանոթի հանդիպման հրավերը կամ ինքներդ մեկին ժամադրության հրավիրեք։ Դա ռոմանտիզմ կբերի ձեր կյանք ու մեկ անգամ եւս կստիպի հասկանալ, որ ձեր սիրելին ամենալավն է։

 Աղբյուրը՝  Junona.org


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել