Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ցանկանում էի, որ հանդիսատեսը երկու տարի անց տեսներ արդեն փոխված Սյուզաննային». Սյուզաննա Մելքոնյանի նոր իմիջն ու ներքին փոփոխությունները (ֆոտո)

15:05, 10 հունվարի

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է լուսանկարիչ Մելս Դանիելյանի հետ: Լուսանկարներում երգչուհին ներկայացել է իմիջային փոփոխությամբ, որի հեղինակներն են վարսահարդար Հռիփսիմե Մանավասյանն ու դիմահարդար Աննա Հայրապետյանը:

Սյուզաննան NEWS.am STYLE-ին պատմել է, որ նոր ֆոտոշարքը ոչ միայն նոր իմիջը, այլեւ հոգեվիճակը փոխանցելու առիթ էր:

Նկարահանումը երգչուհին իրականացրել է ծննդյան 27-ամյակի առթիվ, իսկ թե ինչ փոփոխություններ է նախատեսել կյանքում, բացահայտել է մեզ հետ զրույցում:

«Ֆոտոշարքն իրականացրել եմ Մելս Դանիելյանի՝ երիտասարդ, բայց արդեն շատ կայացած լուսանկարչի հետ: Շատ ընդհանրություններ ունենք: Ցանկացած աշխատանքի հիմքում ընկած են մարդկային փոխհարաբերություններն ու սա այն դեպքն էր, որ աշխատանքի ընթացքում եւ աշխատանքից դուրս մենք շատ լավ ենք միմյանց հասկացել»,-ասում է նա ու հավելում,-«Անկեղծ ասած՝ «Նոր Ալիք»-ից հետո պրոֆեսիոնալ ֆոտոշարք չունեի. դա «արդարացվում է» մի քանի գործոնով:  Փորձում էի շատ աշխատել ինքս ինձ վրա՝ նախ եւ առաջ՝ հոգեբանորեն, որովհետեւ մարդու գեղեցիկ տեսքի հիմքում ընկած է գեղեցիկ հոգեբանությունը, խաղաղությունը, անդորրությունը… Վաղուց կար մտադրություն ֆոտոշարք իրականացնելու, բայց առողջական որոշակի խնդիրներ ունեցա եւ անընդհատ հետաձգվում էր դա: 27-ամյակս լրանալուն պես որոշեցի նոր ֆոտոշարք ներկայացնել: Ցանկանում էի, որ հանդիսատեսը երկու տարի անց տեսներ արդեն փոխված Սյուզաննային: Այս աշխատանքը համարում եմ ստացված, որովհետեւ շատերի կողմից եմ լսել, որ նոր իմիջ է, ավելի հասուն, ավելի կայացած Սյուզաննա են տեսնում: Ինձ շատ են գրում, որ բավական ստացված եւ նոր կերպար է, եւ այդ «նոր» բառն ասոցացվում է իմ հոգեվիճակի հետ, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետեւ լուսանկարներում հենց դա էի ցանկանում ցուցադրել»:

Սյուզաննայի համար 2019-ը հիմնականում աշխատանքային է եղել.

«Ընդհանուր շատ բան եմ սովորել, շատ երաժիշտների հետ եմ ծանոթացել: Տարին լավ եմ ճանապարհել՝ աշխատավայրում՝ ժամանցի վայրերից մեկի բեմում երգելիս: Այս տարի իմ մեջ ավելի շատ հասունություն էի գտել, ինչ-որ մի բան «այն չէր» այն իմաստով, որ սովորական էր դարձել Ամանորը, այսինքն՝ ինձ մոտ տպավորություն էր, թե սովորական աշխատանքային օր է՝ մի քանի «փայլիկների» ուղեկցությամբ, բայց դա չի նշանակում, որ ես վատ եմ դիմավորել տարին, պարզապես երեւի մեծանում ենք, բայց դրանով չպետք է, իհարկե, կոտրել քո ներսի հեքիաթը»,-ասում է երգչուհին ու հավելում, որ 2020-ն էլ է շարունակվելու նույն աշխատանքային տրամադրությամբ,-«Շատ մեծ ծրագրեր ունեմ 2020-ին՝ ե´ւ աշխատանքային, ե´ւ ստեղծագործական կյանքում: Եթե ստացվի, եթե Աստծո կամքով կարողանամ իրագործել, իսկապես, բեղուն տարի է լինելու: Չակերտները դեռեւս չեմ ուզում բացել, բայց ծրագրերը շատ են: Տարվա առաջին շաբաթից արդեն սկսել եմ նախապատրաստական աշխատանքներն, այնպես որ՝ պետք է ստացվի»:

Ինչ վերաբերում է նոր միջազգային մրցույթներին մասնակցությանը՝ Սյուզաննան նշում է.

«Չեմ կարող հստակ ասել՝ միջազգային մրցույթ նախատեսվում է, թե ոչ, բայց ստացվել է այնպես, որ եթե ոչ ամեն տարին մեկ, գոնե երկու տարին մեկ ես անպայման միջազգային հարթակում լինում եմ: Մեկ-երկու մրցույթ կա, որոնց շուրջ դեռեւս մտածում եմ, այսինքն՝ պետք է ժամանակը գա, որ կարողանամ հասկանալ՝ որքանով է ինձ դա ձեռնատու եւ որքանով իմ աշխատանքին չի խանգարի»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք իմիջային փոփոխությունները նրա դեպքում շարունակակա՞ն են լինելու.

«Առհասարակ, ես դեռեւս անցած տարվա դեկտեմբերից իմ առաջ դրել եմ մի քանի կարեւոր խնդիրներ, շատ կտրուկ փոփոխություններ՝ սկսած ոճից, երգարվեստում վարվելաձեւից, պահվածքից… Համեստ լինելը շատ լավ բան է, բայց երբ դա ծայրահեղություն է դառնում, սկսում ես տուժել աշխատանքումդ. սա իմ այժմյան կարծիքն է: Բազմաթիվ դժվարություններ տեսնելուց հետո, ես հասկացա, որ այստեղ համեստությունը չի գործում: Գիտակցական դաշտում եկել հանգել եմ այն փաստին, որ մարդ, իսկապես, շատ պետք է աշխատի իր վրա: Մենք հաճախ փոքր բան ենք անում եւ մեզ թվում է, թե շատ ենք աշխատել, բայց իրականում դրսում շատ բաներ տեսնելով, առնչվելով իսկական արտիստների հետ՝ հասկանում ես, որ դու ոչինչ էլ չես անում, բացի նստելուց ու բողքելուց: Այնպես որ՝ ես ինքս ինձ համար ծանր ու թեթեւ եմ արել ու հասկացալ, որ շատ անելիքներ ունեմ, որոնց համար անպայման պետք է աշխատեմ»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել