Քայլի Ջենները հստակ որոշել է հետ մղել նորաձեւության բլոգերներին եւ հայտնիների շրջանում ոճի մարմնացում ճանաչված անձանց։ Աղջիկը պարբերաբար սոցցանցերում տեղադրում է միջացառումների իր կերպարները, ինչպես նաեւ անսովոր տնային լուքերը:
Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը փորձել է թափանցիկ ներդիրներով հանդերձանք։
Քայլիի կերպարն ամբողջացրել են հավաքված վարսերը, ընդգծված աչքերով վառ դիմահարդարումը, սպիտակ ոսկուց եւ խոշոր ադամանդներով թանկարժեք զարդերը: Կոշիկներից Քայլին նախապատվությունը տվել է տարբեր զույգերի գունավոր սպորտային կոշիկներին:
Ռեալիթի-շոուի մասնակիցը ներկայացել է պահարանի սենյակի ֆոնին։ Նրա ետեւում երեւում են Birkin ապրանքանիշի էքսքլյուզիվ պայուսակները, որոնց արժեքը հասնում է մի քանի հարյուր հազար դոլարի: Կադրում նաեւ նկատելի են ամենանորաձեւ բրենդներից կլատչիներ եւ ուսապարկեր։
Աստղը խոստովանել է, որ 2020 թվականը սկսել է իր զգեստապահարանի մաքրությունից։ Ջենները հասկացրել է, որ ազատվել է շատ իրերից, բայց դեռ չի հասցրել գնել նորերը։ «Մաքրեցի իմ զգեստապահարանը», — հայտարարել է մոդելը։
Քայլիի երկրպագուները հիացել են համարձակ կերպարով: Շատերը գնահատել են նրա սլացիկ կազմվածքը եւ փարթամ բարեմասնությունները, որոնք հաջողությամբ ընդգծել է հանդերձանքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին