Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Երկուսով» սերիալում մշտական «մունաթի» եւ պահպանողական հայացքների մասին. Վարուժան Մարգարյանն ուրախ է կտրուկ փոփոխության համար

15:05, 11 հունվարի

Դերասան Վարուժան Մարգարյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, խոստովանում է՝ Սամվելին մարմնավորելու առաջարկը ստանալու պահին մտավախություն է ունեցել չկրկնվելու: Սակայն դերասանի նոր կերպարն իր բնավորությամբ, վարվելակերպով եւ մտածելակերպով այնքան տարբեր է «Կայարան» եւ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալների իր հերոսներից, որ Վարուժանն ուրախությամբ նշում է՝ կերպարը ոչ միայն տարբերվել է, այլեւ կտրուկ փոփոխություն է եղել իր կարիերայում:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վարուժանը խոսել է Սամվելի, նրա սիրելի կողմերի, մշտական «մունաթի» եւ աղջիկների հանդեպ կտրուկ վերաբերմունքի մասին:

«Սամվելի կերպարն ինձ հենց սկզբից դուր եկավ տարբեր լինելու շնորհիվ: Ոչ միայն բնավորության որեւէ գծով, կամ որեւէ կոնկրետ հատկանիշով, այլեւ ամբողջությամբ տարբեր էր: Շատ էի ցանկանում ունենալ կերպարային նման կտրուկ փոփոխություն: Հիմա շատ ուրախ եմ, որովհետեւ ամեն անգամ ինչ-որ նոր բան փորձելը շատ շավ է»:

Վարուժանը Սամվելի կերպարային գծերը ձեւավորել է ռեժիսորի հետ աշխատանքի եւ անդադար փորձերի շնորհիվ.

«Կան մարդիկ, որոնք նպաստել են այդ կերպարին, որոնց հետ ես կամ ռեժիսորը շփվել ենք: Դրանից մենք ընդհանուր գաղափարի եկանք, մինչ օրս նոր բաներ ենք փորձում փնտրել: Ամեն մեկից մի բան վերցնում ենք: Ինձ համար նաեւ մի խնդիր կա՝ շատ չլինելու: Այսինքն Սամվելի այդ միամիտ կամ կտրուկ լինելը չպետք է անցնի չափը: Միամտությունն, ըստ իս, այնպիսի նուրբ բան է, որ եթե չափից շատ տաս, այլ տպավորություն կլինի, մարդիկ այլ կերպ կընկալեն: Այս դեպքում այդ կտրուկ լինելու, «մունաթի» հետ միամտության ինչ-որ նշույլ պետք է լինի, որը թույլ, բայց կզգացվի»,-ասում է նա ու հավելում,-«Կերպարիս մեջ ինձ դուր է գալիս իր պարզ ու ազնիվ լինելը: Սամվելն ասում է այն, ինչ մտածում է: Երբ մեկն իրեն դուր է գալիս, պարզ արտահայտվում է, հակառակ դեպքում եւս առանց երկար-բարակ մտածելու միանգամից ասում է այն, ինչ մտքին է: Կարծում եմ՝ դա կարեւոր հատկանիշ է: Կան, իհարկե, գծեր, որոնք չեմ ընդունում, օրինակ՝ աղջիկների հետ անտեղի կռիվ անելը, մունաթը, բայց միեւնուն է՝ դա էլ եմ սիրում իմ կերպարի մեջ» (ծիծաղում է):

Սերիալում Վարուժանի կերպարը գյուղացի երիտասարդ է, որին խորթ են ձեւականություններն ու մարդկանց անտերբերությունը: Սամվելն ազնիվ է, սկզբունքային եւ պահպանողական, պատրաստ է պաշտպանել եւ աջակցել աղջիկներին, բայց չի ընդունում, երբ աղջիկն անում է առաջին քայլը, ինչպես օրինակ՝ տեսարաններից մեկում, երբ Մերի Երեմյանի հերոսուհին համբուրում է Սամվելին, տղան բավական բուռն է արձագանքում:

«Եթե հավանում ես մեկին, հանգիստ կարող ես դա ցույց տալ: Ինձ համար նորմալ է, երբ աղջիկը հավանում է մի տղայի, եւ դա ցույց է տալիս: Չեմ խոսում կտրուկ քայլերի մասին, բայց ինչ-որ ձեւ ցույց տալն ինձ համար նորմալ է: Ամեն դեպքում կարծում եմ՝ տղան պետք է առաջին քայլն անի»,-անդրադառնալով իր կերպարի բնավորության այդ գծին՝ ասում է Վարուժանը,-«Իսկ Սամվելին մարմնավորելու դժվարությունն այն էր, որ «Էլենի օրագրից» հետո հանգիստ չունեցա. կարճ ժամանակ անց սկսվեցին «Երկուսով»-ի նկարահանումները, ու դեռ իմ մեջ մի փոքր վախ կար, որ հանկարծ չկրկնվեմ, այնպիսի գիծ չլինի, որ նմանվեմ Արսենին: Բայց այդ վախերն ինձ օգնեցին, որ աշխատեմ ու այսպես ներկայանամ: Խոստովանեմ՝ սկզբում, երբ նոր էինք սկսել նկարահանումները, չկար այն, ինչ հիմա կա, բայց աշխատանքի եւ փորձերի շնորհիվ, կարծում եմ, ստացվեց»:

Դերասանն անդրադարձավ նաեւ այն արձագանքներին, որոնք լսում է իր կերպարի եւ խաղի հետ կապված:

«Եթե անկեղծ՝ լսել եմ, որ ասել են՝ կերպարս լավն է, ստացված է, բայց հակառակ կարծիքն էլ եմ լսում: Ճիշտ է՝ վատ երանգով չեն ասում, բայց եղել է, որ համակուրսեցիներիցս, օրինակ, զանգահարել են ու խորհուրդներով կիսվել, որ այստեղ այնպես կարելի էր անել, շտկել եւ այլն, որպեսզի հետագայում ավելի լավ ներկայանամ: Ես ընդհանրապես ինձ վատ չեմ զգում, երբ ընկերներս նման խորհուրդներ են տալիս, հաճախ ինքս եմ դրդում, որ նրանք ասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ պակաս կամ կիսատ, որպեսզի աշխատեմ ու արդյունքն ավելի լավը ստացվի»:

Վարուժանը վստահ է՝ ֆիլմի ընթացքում իր հերոսը որոշակի փոփոխությունների, այնուամենայնիվ, կենթարկվի.

«Այն շրջապատը, որում հիմա Սամվելն է, չի կարող չազդել նրա անձի վրա՝ անկախ այն փաստից, թե որտեղից է եկել ու ինչ բնավորություն ունի: Ինչ-որ բան կփոխվի, դրանում վստահ եմ: Միգուցե, աննշան փոփոխություն լինի, եւ, նույնիսկ, հեռուստադիտողը դա չնկատի, բայց փոփոխություն կլինի, եւ դա շատ նորմալ է: Առհասարակ, կյանքի ընթացքում այնպիսի իրադարձություններ են լինում, որ յուրաքանչյուրն էլ փոխվում է ինչ-որ կերպ»:

Խոսեցինք նաեւ դերասանի այլ զբաղվածության եւ ազատ ժամանակ ունենալու դեպքում նախասիրությունների մասին:

«Նկարահանումներից հետո, երբ ազատ ժամանակ եմ ունենում, հաճախ սիրում եմ քայլել, բայց այս շրջանում որոշել եմ շատ ժամանակ տրամադրել ընթերցանությանն ու ֆիլմերի դիտմանը: Բացի նկարահանուներից՝ այլ զբաղվածություն էլ ունոմ. խաղում եմ երկու ներկայացման մեջ, մեկը ընկերոջս դիպլոմային աշխատանքն է, մյուսը հրավեր է, կարծում եմ՝ պրեմիերան կլինի գարնանը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Վարուժան Մարգարյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել