Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Կտավի փոխարեն իմ մարմինն է դարձել այն տեղը, որտեղ ես ստեղծագործում եմ». Մոնա Լիզան եւ Ավստրալիայի հրդեհների հուզիչ պատկերը՝ նկարչուհի Ազա Փաշինյանի մարմնին

14:03, 13 հունվարի

Երիտասարդ նկարչուի Ազա Փաշինյանն օրերս հուզեց ոչ միայն իր հայրենակիցներին, այլեւ արտասահմանցիներին՝ սեփական մարմնի վրա պատկերելով Ավստրալիայում տեղի ունեցած հրդեհների տեսարանը:

NEWS.am STYLE-ը եւս անտարբեր չանցավ նկարչուհու աշխատանքի կողքով: Նրա հետ զրուցել ենք անսահմանափակ երեւակայություն պահանջող մասնագիտության, սեփական մարմնի վրա ծնվող ստեղծագործությունների եւ body art-ի մասին:

Ազան նկարել սկսել է շատ վաղ տարիքից.

«Երբ լույս աշխարհ ես գալիս, այն քեզ հետ միասին մեծանում է։ Մասնագիտությամբ նկարչուհի եմ, բայց դա մասնագիտություն չհամարելով՝ կնշեմ, որ ապրելակերպ է, հոգեվիճակ։ Հիմա ավելի բազմաբնույթ է իմ արվեստը, տարբեր ուղղություններով եմ աշխատում,ամեն ինչում արվեստ եմ տեսնում, ամեն ինչի վրա նկարում եմ, իսկ կտավի փոխարեն իմ մարմինն է դարձել այն տեղը, որտեղ ես ստեղծագործում եմ»։

Body Art-ը, ինչով հիմա զբաղվում է Ազան, սեփական ուսումնասիրությունների արդյունքում է սերտել.

«Զբաղվում եմ դիմահարդարմամբ, բայց բավական չհամարելով այս ճյուղը՝ փորձեցի էլ ավելի շունչ տալ դրան, դարձնել արվեստի մասնիկ՝ զարգացնելով մի բան, որը մեզ մոտ զարգացած չէ։ Առաջին անգամ, երբ փորձեցի դեմքիս վրա աչքեր նկարել, ծնողներս վախեցան (ծիծաղում է): Այդ քայլից հետո հասկացա, որ պետք է ուսումնասիրեմ այս արվեստը՝ մարդկանց մոտ էլ ավելի մեծ հիացմունք առաջացնելու համար»,-ասում է ու հավելում,- «Ես այնքան բծախնդիր եմ իմ արվեստի հարցում,ամեն օր կռիվների մեջ եմ ներսիս մարդու հետ, ոչ ոք չի տեսնում այն, ինչ ես տեսնում եմ»։

Ազան նշում է՝ քանի որ Հայաստանում դեռեւս այնքան էլ զագացած չէ այն, ինչով ինքն է սիրում զբաղվել, ստեղծագործում է գրիմի համար նախատեսված նյութերով, որոնք ձեռք է բերում այլ երկրներից:

Իր ստեղծագործություններից նկարչուհին առանձնացնում է հատկապես Ավստրալիայի հրդեհների պատկերը.

«Այն բոլոր աշխատանքներիցս տարբերվեց իր իրական լինելու փաստով: Մեջս այրվում էր նկարելուց. լարված աշխատանք, անբացատրելի հոգեվիճակ, չհաշված ժամեր... »:

Ազայի հետագա անելիքների եւ նպստակների մեջ մտնում է իր սիրելի արվեստի ճյուղի զարգացումը Հայաստանում.

«Ցանկանում եմ այս արվեստի ճյուղը շատերին հասանելի դարձնել։ Ծրագրերս պահում եմ ներսումս այնքան ժամանակ, մինչեւ որ դրանք չիրականացնեմ»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել