Ամերիկյան Broadcast Film Critics ասոցիացիան հանձնել է Critics' Choice Awards 2020 մրցանակները։ Դրանում ներառված է 300 քննադատ, որոնք ներկայացնում են հեռուստատեսությունը, ռադիոն եւ օնլայն պարբերականները։
«Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը, հայտնում է РБК-ն։
«Մարդ միֆ, մարդ լեգենդ։ Շնորհավորում ենք Քվենտին Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենի համար «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթանակի առիթով»,- ասված է մրցանակաբաշխության Twitter-ի էջում։ Տարանտինոն մրցանակի է արժանացել նաեւ լավագույն սցենարի համար։ Բացի այդ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը մրցանակ է ստացել բեմադրող-նկարչի լավագույն աշխատանքի եւ երկրորդ պլանի լավագույն դերասանական աշխատանքի համար (Բրեդ Փիթ)։
«Լավագույն դերասան» մրցանակին արժանացել է Խոակին ֆենիքսը, որը խաղացել է «Ջոկեր» ֆիլմում։ Կինոքննադատների վարկածով՝ լավագույն դերասանուհի է դարձել Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմում հոլիվուդյան աստղ Ջուդի Գարլենդի կերպարը մարմնավորելու համար։
Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչել հարավկորեական «Մակաբույծները», լավագույն կատակերգություն՝ «Իմ անունը Դոլեմայտ է», լավագույն սարսափ՝ «Մենք» ֆիլմը։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ