Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հաճոյախոսություններ կենդանակերպի նշանների համար

21:12, 19 հունվարի

Շատ կարևոր է հարաբերություններում գտնել ճիշտ խոսքեր՝ փոխըմբռնման հասնելու և սերը պահպանելու համար։ Կենդանակերպի ամեն նշանի համար կգտնվի առանձնահատուկ հաճոյախոսությունը։

Խոյ

«Հիասքանչ է։ Ես երբեք չեմ տեսել, որ որևիցե մեկն այդպես աներ»։

Նպատակասլաց, էներգետիկ, մտահղացումներով լի Խոյը ցանկացած թիմի առաջնորդ է համարվում։ Նրա համար կարևոր է, որ իրեն առաջատար ճանաչեն և որ նրա ոչ մի նախաձեռնություն անիմաստ չի անցել։ Ուղղակի հիշեցրեք նրան, որ նա միակն է։

Ցուլ

«Ինչ գեղեցիկ է և զգայական»
Ոչ ոք չի գնահատում երկրային գեղեցկությունն այնպես, ինչպես դա անում է Ցուլը։ Գրեթե ամեն ինչում նա կարող է գտնել յուրահատուկ զգացմունք։ Եթե նա ցանկանա կիսվել Ձեզ հետ իր դիտարկումներով՝ առանց ուշադրության մի թողեք նրա ոգևորությունը։

Երվորյակներ

«Ի՞նչ կարելի է փորձել հաջորդ անգամ։ Մտքիդ ի՞նչ է գալիս»։
Երկվորյակները շարժման և նոր գաղափարների աղբյուր է։ Ստեղծագործությունը նրա «վառելիքն է»: Այսպիսով, աջակցեք նրան ինչ-որ յուրահատուկ բան ստեղծելու և այդ գործի մեջ սուզվելու հարցում։

Խեցգետին

«Կարող ենք այսօր տանը մնալ, ես համեղ ընթրիք կպատրաստեմ»։
Չնայած, որ տնակյաց Խեցգետինն ինքն է սիրում պատրաստել, միևնույնն է, նրա սիրտը կարող եք նվաճել համեղ ուտեստներով։ Որքան շատ հոգատարություն ցուցաբերեք, այդքան էլ ուշադրություն նա կցուցաբերի։

Առյուծ

«Չեմ դադարում հիանալ քեզանով»։ 
Հավանաբար, ոչ ոք այդքան չի  սիրում հաջողություն և իր անձի հանդեպ ուշադրություն, որքան Առյուծը։ Քանի դեռ Ձեր հաճոյախոսություններն անկեղծ կլինեն, նա կպաշտի Ձեզ՝ իր միակ թագուհուն։

Կույս

«Համբերությունս չի բավականացնում․ խնդրում եմ, օգնիր գլուխ հանել այս ամենից»։
Կույսը համբերության մարմնավորում է և սիրում է վերլուծել ամեն իրավիճակ։ Չկա այդպիսի մի խնդիր, որը նա չկարողանա լուծել։ Նա ավելի է երջանկանում, երբ ինչ-որ մեկը նրա օգնության կարիքն ունի։

Կշեռք

«Ինձ համար կարևոր է քո կարծիքը»։
Կշեռքը համագործակցության և ընկերակցության չեմպիոն է։ Տվեք նրան որևիցե գործի կարևոր մասը լինելու հնարավորությունը, և կտեսնեք, թե ինչպես կփայլեն նրա աչքերը։

Կարիճ

«Դու միակն ես, ում ես կարող եմ պատմել այս մասին․․․»
Կարիճը կարևորում է  անկեղծությունն ու հարգանքը։ Հենց որ Դուք վստահեք նրան որևիցե գաղտնիք, ապա անմիջապես կհուզեք նրան, և կսկսի վստահել ձեզ իր գաղտնիքները։

Աղեղնավոր

«Մենք կարող ենք պարզապես հավաքել իրերը և ուղեվորվել ինչ-որ տեղ»։
Նույնիսկ եթե ոչ մի ճամփորդություն չի պլանավորվում՝ ուղեվորության մասին միտքը ջերմացնում է Աղեղնավորի սիրտը։ Նա սիրում է արկածներ, այդ պատճառով էլ Ձեր ցանկության կատարումը նպատակ կդառնա նրա ահամար։

Այծեղջյուր

«Ոչ ոք չի կարող անել ավելին, քան դու»
ՍԿզբունքների, դիմացկունության և պատասխանատվության հազվագյուտ համադրություն։ Մի փոքր շողոքորթություն նրա հասցեին ամենևին էլ չի խանգարի, որպեսզի նա շարունակի ջանասիրաբար աշխատել՝ հանուն ձեր երջանկության։

Ջրհոս

«Միգուցե արժե այլ կերպ վարվել»
Ազատասեր Ջրհոսը միշտ ամբոխից տարբերվելու առիթ է փնտրում։ Աջակցեք նրան այն ծրագրերի իրականացման ժամանակ, որոնք նա երբեք  դեռ չի արել, և նա միայն ձերը կլինի։

Ձկներ

«Ես ինձ քեզ հետ ավելի լավ զգում»։
Կարեկցանքն ու խղճահարությունը քայլում են ձեռք ձեռքի Ձկների հետ։ Տվեք նրան ձեր միջեւ հուզական կապի զգացողությունը, և նա միշտ ուժ կունենա՝ Ձեզ երջանկություն պարգևելու համար։

Ըստ՝ horoscopes.rambler.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել