Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Հինգ ամենասարսափելի երեւույթները, որոնք կարող ես անել քո մազերի հետ

18:37, 22 փետրվարի

Գեղեցիկ մազերը հոգատար խնամք են պահանջում, սակայն հաճախ մեր ջանքերը ուղղվում են հենց մեր դեմ։ Բայց պետք է հիշել, թե ինչ չի կարելի անել ոչ մի դեպքում։

Օգտագործել հին սանր

Դու հավանաբար գիտես, որ ատամի խոզանակը պետք է փոխել ամեն երեք ամիսը մեկ։ Նույնը վերաբերում է սանրին։ Հավատա, դա այն իրը չէ, որը կարելի է հավերժ օգտագործել։  Սանրի ատամների արանքում մանրէներ են հավաքվում, որոնք կարող են վնասել գլխամաշկը եւ հետեւաբար՝ մազերը։ Եվ հետո, ամեն անգամ սանրվելուց հետո սանրից հեռացրու մնացած մազերը, իսկ շաբաթը մեկ անգամ սանրը խնամքով լվա շամպունով եւ կերակրի սոդայով։ Մասնագետները խորհուրդ են տալիս սարը երբեք չտալ ուրիշին, անգամ եթե դա ամենամտերիմ ընկերուհին է։ Այստեղ նորից կարող ենք այն համեմատել ատամի խոզանակի հետ։ Դե դու արդեն  հասկացար։

Շատ ձիգ կապած մազկալ

Մազակալն իհարկե անհրաժեշտ է կենցաղում, սակայն այն կարող է վնասել մազերը։ Եթե պոչիկ ես կապում, այն շատ ձիգ մի՛ կապիր, հակառակ դեպքում կխախտվի գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչը հանգեցնում է առատ մազաթափության։ Բացի այդ, շատ մազակալներ ուղղակի պռճոկում են մազերը դրանք արձակելիս։ Ընտրի՛ր այնպիսի մազակալ, որը հարթ սահում է մազերի վրայով եւ չի վնասում դրանք։

Հազվադեպ ես կտրում մազերդ

Ոճաբաններն իրենց հաճախորդներին ասում են, որ մազերն անհրաժեշտ է կտրել գոնե 2 ամիսը մեկ անգամ։ Եվ պետք է ասել, որ աղջիկների մեծ մասը այդ կանոնն անտեսում է։ Խնդիրն այն է, որ ինչքան շատ են ճյուղավորվում եւ կոտրվում մազերի ծայրերը, այնքան թույլ են դառնում մազերն ընդհանուր առմամաբ։ Պակասում է սնուցումն ու խոնավությունը։ Այդ իսկ պատճառով եթե ուզում ես առողջ եւ փայլուն մազեր ունենալ, պարբերաբար կտրի՛ր մազերիդ ծայրերից գոնե 1 սմ։

Այս կանոնը վերաբերում է նաեւ նրանց, ովքեր ուզում են երկարեցնել իրենց մազերը։ Ամեն դեպքում ծայրերը պետք է կտրել, ինչքան էլ թանկ լինի քեզ համար մազերիդ երկարությունը։

Շատ հաճախ ես վերականգնողական պրոցեդուրաներ անցկացնում

Մյուս ծայրահեղությունը մազերի նկատմամաբ չափից դուրս մեծ սերն է։ Եթե դու չափազանց հաճախ ես դիմակներ դնում կամ անընդհատ մասնագիտացված խնամքի սրահներ ես այցելում, ռիսկի ես դիմում ոչ միայն փողերդ քամուն տալ, այլ նաեւ վնասել մազերդ։ Օրինակ, մազերի խնամքի համար հաճախ պակասող կերատինը, որը կա մազի գրեթե բոլոր դիմակների մեջ, շատ մեծ քանակության դեպքում հակառակ արդյունքն է տալիս՝ հանգեցնելով նրանց փշրվելուն։ Ավելին՝ դիմակների մշտական օգտագործումը մազերն ավելի «ծանր» է դարձնում, եւ դրանք թուլանում են։

Այսպես՝ ամեն անգամ մազերդ լվանալուց հետո կոնդիցիոներ օգտագործիր, իսկ դիմակ՝ ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ։ Մազերը չափից դուրս ծանրաբեռնելու կարիք չկա։

Հաճախ ես «տաք» սանրվածք անում

Եթե մազի արդուկն ու գանգուրներ սարքելու ունելին ամեն առավոտ քո լավագույն ընկերուհիներն են, ապա պետք չէ զարմանալ, եթե մազերը չորանում են ու կոտրվում։ Տաք սարքերը մազերից հանում են ողջ խոնավությունը։ Ցավոք, շամպունը եւ դիմակը այդ խնդրի դեմ անզոր են։ Դու ուղղակի չպետք է չարաշահես այդ սանրվածքները։

Նույնը վերաբերում է վարսահարդարիչին։ Արագ չորացնող մաքսիմալ ռեժիմն ավելի լավ է երբեք չմիացնել, ինչքան էլ որ շտապես։

Աղբյուրը՝ Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել