Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Դա կյանքի ու մահվան հարց էր»․ Մեգան Մարքլը թագավորական ընտանիքից հեռանալու մասին

13:22, 18 հունվարի

Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայում իսկական ճգնաժամ է ապրել։ Այսօր հայտնի են դարձել 35-ամյա արքայազն Հարրիի կնոջ վիճակի մանրամասները՝ իր թագավորական լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունից առաջ:

«Մեգզիթը» (Megxit) բարձր սկանդալ է հրահրել հասարակության մեջ, բայց այն դրական է անդրադարձել։  Եղիսաբեթ II-ի թոռան կինը վերջապես իրեն երջանիկ է զգում։  Նա կարող է անել այն, ինչ ճիշտ է համարում՝ առանց որեւէ մեկից թույլտվություն հարցնելու։

Կամակոր ամերիկուհին ընկերների հետ կիսվել է իր ապրումներով։  «Մեգանը հասկանում էր, որ նա պետք է փախչի, քանի որ թագավորական սահմաններում կյանքը նրա համար սրտաճմլիկ էր... նա հեռանալուց հետո կարող է վերջապես «շնչել» եւ այժմ նա կրկին ղեկավարում է իր կյանքը», - նշել է դքսուհու ընկերուհին:

Մեգանի խոսքով՝ ինքը չի ցանկացել, որ իր ութ ամսական որդին՝ Արչին, նման թունավոր միջավայրում մեծանա։  Երիտասարդ մայրը երկար ժամանակ իրեն ճնշված էր զգում, դա անդրադառնում էր նրա փոքրիկի վրա ։

«Նա խոստովանել է, որ իր հոգին փշրված էր, եւ որ հեռանալու որոշումը կյանքի կամ մահվան, նրա հոգու մահվան հարց էր։ Նա զգում էր, որ չի կարող լինել ավելի լավ մայր, քանի որ ինքն իրենով չի եղել։  Նա զգում էր, որ չի կարող մնալ թագավորական ընտանիքում։ Մեգանը չի ցանկացել, որ Արչին տեսնի իր սթրեսն ու անհանգստությունը: Նա զգում էր, որ իր լարվածության եւ դժգոհության պատճառով թունավորում էր որդու միջավայրը»,-իր աղբյուրի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Картинки по запросу мадам тюссо гарри меган

Մարքլին ամբողջությամբ աջակցել է նրա մայրը՝ Դարիա Ռեգլանդը։ Կնոջը ցավ էր պատճառում նայել դստեր ապրումներին, որի մոտ խուճապային իրավիճակներ էին սկսվել։  Այժմ Դորիան գոհ է, որ նա սկսել է հոգ տանել իր բարեկեցության եւ առողջության մասին:

Մեգանն այժմ բնակվում է Վանկուվերում, որտեղ սոցիալական աշխատանք է կատարում: Այս շաբաթ նա հանդիպել է կանանց հետ, ովքեր ապրում են Կանադայի ամենաաղքատ շրջանի կացարանում։

Արքայազն Հարրին շարունակում է համաձայնեցնել մանրամասները՝ հրաժարվելով տիտղոսներից ու ֆինանսավորումից։  Նա մասնագետների հետ խորհրդակցում է միջազգային առեւտրային բրենդի ստեղծման մասին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել