Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«35-ամյակս ավելի հուզված եմ դիմավորել, քան մնացած տարիները». Ծովինար Մարտիրոսյանի տարեդարձն ու ամուսնու եւ երեխաների անակնկալները

14:26, 20 հունվարի

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը դեկտեմբերի 18-ին նշել է ծննդյան 35-ամյակը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ծովինարն ասաց, որ տարեդարձը նախընտրել է տոնել երեւանյան ռեստորաններից մեկում` միայն մտերիմ եւ հարազատ մարդկանց շրջապատում: Դերասանուհու օրը տոն են դարձրել նաեւ ամուսինը` դերասան Նարեկ Հայկազյանը, եւ երեխաները:

«Օրս սկսվել է անակնկալներով լի: 35-ամյակս ավելի հուզված եմ դիմավորել, քան մնացած տարիները: Շատ հետաքրքիր զգացողություններ ունեի»,-պատմում է նա:

Դերասանուհու ամուսինը նրան հաճախ է անակնկալներ մատուցում, որոնց մասին պատմել ենք նաեւ NEWS.am STYLE-ի էջերում: Կնոջ տարեդարձը բնականաբար եւս լավ առիթ էր անակնկալի համար:

«Նարեկը միշտ է անակնկալներով լի, բայց այս անգամ շատ հուզվել եմ պատրաստած տեսանյութից: Չեմ սիրում նյութական բաների մասին խոսել, ուղղակի կասեմ, որ ինձ համար ավելի կարեւոր է սրտանց, հոգատար եւ ուշադիր վերաբերմունքը, որը ես միշտ զգում եմ Նարեկի կողմից ու գնահատում:

Երեխաներիս կողմից էլ են եղել անակնկալներ. Անրին ինձ համար թեյնիկ էր գնել, ու ես շատ ուրախացել եմ (ժպտում է): Նաեւ շատ գեղեցիկ բարեմաղթանքներ ասացին, ինչից հուզվեցի»:

Ծովինարը ծննդյան տոները սիրում է, ասում է` «Այդ օրը տարին մեկ անգամ է լինում եւ կարծում եմ` հրաշալի տոն է մարդու համար: Մեծանալուց չեմ վախենում, ծերանալուց` մի քիչ...»,-խոստովանում է նա:

Հարցին` արդյոք հասե՞լ է այն ամենին, ինչին ձգտում էր հասնել մինչեւ 35-ը, դերասանուհին պատասխանեց.

«35-ում արդեն ունեմ տուն, երկու հրաշալի զավակ, ամուսին, աշխատանք, եւ թող մեծամտություն չհնչի, բայց կարծում եմ` դա արդեն կայացած լինելու նշան է: Իհարկե, դեռ շատ նպատակներ ու երազանքներ կան, որոնք հուսով եմ` կիրականացնեմ:

Չեմ սիրում դրանց մասին բարձրաձայնել, այնպես որ` առայժմ կխուսափեմ այս թեմայից»:

Ծովինարը նաեւ հավելեց, որ շուտով կլինի նոր նախագծերում.

«Շուտով հեռուստադիտողն ինձ կտեսնի էկրաններին եւ չի հասցնի կարոտել, իսկ հանդիսատեսն ինձ կարող է տեսնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Ծովինար Մարտիրոսյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել