Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Մարդիկ մինչ օրս ինձ տեսնելով ասում են` «Ну, говори же, Мко». Սոնայի հուշերը «Մեր բակից», բեմական 30 տարիներն ու նորությունները

15:05, 21 հունվարի

Երգչուհի Սոնային հայ հանդիսատը վերջին տարիներին ավելի հաճախ է տեսնում հայրենիքում, որտեղ նա ժամանակ առ ժամանակ ելույթ է ունենում տարբեր միջոցառումներին եւ համերգներին: Սոնայի խոսքով՝ իր երեւանյան գործունեության զարկը տրվել է «Հայաստանի ձայնը» նախագծից հետո, որտեղ նա հանդես եկավ մարզչի դերում եւ երկու անգամ իր մասնակիցների՝ Մաշա Մնջոյանի եւ Ռաիսա Ավանեսյանի  հետ գրանցեց հաղթանակ:

Սոնան այսօր էլ ունի նորություններ. NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է ոչ միայն նոր, այլեւ հին ձեռքբերումների մասին՝ վերհիշելով «Մեր բակը», իր ամենահայտնի արտահայտությունն ու գործընկերների հետ ջերմ հանդիպումները:
«Երեւանն իմ քաղաքն է. այստեղ ես ծնվել եմ, ունեմ հարազատներ, ընկերներ, որոնց տեսնելը միշտ հաճելի է»,-ասում է Սոնան՝ հավելելով, որ «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթանակներից հետո այստեղ ելույթ ունենալու հրավերներն ավելացել են: Երգչուհին նաեւ ուրախությամբ տեղեկացրեց, որ մինչ օրս ջերմ եւ գործնական կապ է պահում թե Մաշայի, թե Ռաիսայի հետ:

«Մաշան հիմա Սիդնեյում է, այնտեղի երաժշտական ինստիտուտներից մեկում է սովորում, ի դեպ, շատ մեծ անակնկալ ունի, որի չակերտները չեմ բացի, բայց շուտով` փետրվարին, ինքներդ կտեսնեք: Կապ չունի, որ ֆիզիկապես չենք տեսնվում, շփում միշտ կա: Նույն կերպ Ռաիսայի հետ ենք կապ պահում: Վերջերս միասին երգեցինք Arm Coctail Fest-ի շրջանակում: Ռաիսան արդեն տեղափոխվել է Երեւան` մշտական բնակության, ինչի համար ես շատ ուրախ եմ: Նրա կողմից նոր գործեր են սպասվում: Մնացած մասնակիցների հետ սուտ կլինի ասել, թե մշտական կապ կա, բայց շատ եմ ուրախանում, երբ նրանց որեւիցե նախագծում եմ տեսնում»:

Երեւանում լինելու ժամանակ Սոնան սիրում է ժամանակ անցկացնել հարազատների եւ ընկերների հետ: Սիրով վերհիշում է նաեւ ժամանակին ոչ միայն իրեն, այլեւ հեռուստադիտողին հարազատ դարձած բակն իր տաղավարով.

««Մեր բակը» ֆիլմից հետո մեկ անգամ մի հաղորդման շրջանակում եղել եմ հայտնի տաղավարում: Իհարկե, շատ հիշողություններ կան կապված այդ բակի հետ, բայց դրանք առաջնահերթ կապված են մարդկանց հետ, որոնց միշտ հաճելի է տեսնելը: Վերջերս հանդիպեցինք Աշոտ Ղազարյանի հետ` նրա հոբելյանին նվիրված համերգների ժամանակ, ինչպես գիտեք` Մկոյի հետ հանդես եկանք զուգերգով, Հրանտ Թոխատյանի հետ ֆիլմի 20-ամյակին նվիրված հաղորդման շրջանակում հանդիպեցինք, որտեղ տեսա շատ-շատերին:

Կարծում եմ` ֆիլմը նման մեծ հաջողություն ունեցավ, որովհետեւ առաջին հայկական հումորային-երաժշտական նախագիծն էր. իհարկե, դրան նպաստեցին նաեւ դերասանների պրոֆեսիոնալիզմը, հայտնի դարձած արտահայտությունները: Մարդիկ մինչ օրս ինձ տեսնելով ասում են` «Ну, говори же, Мко»: Կան մարդիկ, որ շատ ֆիլմերում են նկարահանվում, բայց ոչ մի արտահայտություն չի հիշվում: Մի խոսքով` հրաշալի գաղափար էր, որն իրականացրեց «Շարմ» ընկերությունը, եւ այն ամեն Ամանորին դիտելիս այնպիսի տպավորություն է, թե առաջին անգամ ենք տեսնում»:

Ֆիլմի 20-ամյա հոբելյանի առթիվ ստեղծագործական թիմը հեռուստադիտողի համար շատ գաղտիքներ բացահայտեց, որոնք մինչ այդ մնացել էին նկարահանման հրապարակում, եղան նաեւ անակնկալներ, որոնցից էր Սոնայի եւ Մկրտիչ Արզումանյանի նոր զուգերգը:

«Կարծում եմ` Մկոյի հետ մեր զուգերգը չէր կարող վատ ընդունվել հանդիսատեսի կողմից, որովհետեւ նա շատ սիրված արտիստ է: Հումորի մեջ նրան համարում եմ բացառիկ` իր կերպարով, ձեռագրով:

Երբ ֆիլմի 20-ամյակին նվիրված հաղորդման հյուրն էինք, այդ ժամանակ բացահայտեցինք, որ ֆիլմում Մկոյի հատվածն ինձ հետ երգում է Անդրեյ Դավիդյանցը, դրա համար 20 տարի անց որոշեցինք նման զուգերգով հանդես գալ, որտեղ ժողովուրդը կլսեր Մկոյի կատարումը. նա բազմակողմանի զարգցած արտիստ է: «У любви свои причины» երգը սիրվեց, ինչի համար շնորհակալ ենք Աննա Հովներին, Duetro ընկերությանը եւ բոլորին, ովքեր աշխատել են դրա շուրջ»:

Խոսելով արտասահմանյան հայտնի արտիստների հետ իր համագործակցություններից եւ դրանց հնարավոր շարունակություններից՝ Սոնան նշեց.

«Ինձ համար ամենակարեւորը երաժշտությունն է: Շատ արտիստների հետ եմ դուետներով հանդես եկել` Մանոլո, Քեւին ՄքՔոյ, Սերգեյ Պենկին, Սոսո Պավլիաշվիլի, Վլադ Ստաշեւսկի, իսկ հիմա ուզում եմ ավելի շատ կենտրոնանալ իմ սոլո կարիերայի վրա: Բայց, իհարկե, եթե լավ երգ լինի, կրկին հանդես կգամ որեւէ դուետով: Առհասարակ, ես հենց այնպես ոչ մի երգ չեմ երգում, ամեն ինչ կախված է իմ հոգուց, ոճերը կարող են լինել տարբեր, միայն մի քանի ոճ կա, որոնք չեմ կատարում, ինչը կապված է բնատուր խռպոտ ձայնիս հետ, դրա համար չեմ կարող երգել դասական, ռեփ, սոուլ: Կատարում եմ ջազային-էստրադային երգեր, ինձ մոտ են ռոք եւ փոփ ժանրերը: Կարեւորը ունկնդիրդ քեզ հասկանա, լինես անկեղծ կատարման մեջ»:

Երգչուհին օրերս թողարկեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է Ավետ Բարսեղյանի բառերով եւ Կարեն-Սեւակ դուետի երաժշտությամբ ու գործիքավորմամբ գրված «Мой брат» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է:

«Առհասարակ, շատ չեմ սիրում պատվերով երգեր կատարել, եթե դրանք ինձ հոգեհարազատ չեն լինում: Շատ լավ ու մեծ թիմ է աշխատել այս երգի շուրջ, բոլորին անչափ շնորհակալ եմ արդյունքի համար: Շնորհակալ եմ նաեւ իմ եղբորը` Սերգոյին: Ինձ շատ հոգեհարազատ երգ է սա»:

Այս տարի լրանում է Սոնայի բեմական եւ ստեղծագործական գործունեության 30-ամյակը, ինչի առթիվ տարին խոստանում է նորություններով լի լինել երգչուհու երկրպագուների համար.

«Նոր երգեր ու անակնկալներ շատ կլինեն: Ուզում եմ Երեւանում ունենալ մեծ մենահամերգ, որտեղ կհնչեն ինչպես սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Բացի այդ, ծրագրում եմ թողարկել նոր ձայնասկավառակ: Պատրաստվում ենք քայլ առ քայլ իրագործել այդ ամենը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սոնայի անձնական արխիվից եւ NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել