Դանիացի հայտնի երգիչ Թոմաս Ն՛Էվերգրինը մարտի 8-ին ելույթ է ունենալու հայ կանանց համար: Երաժիշտի առաջին հանդիպումը հայ հանդիսատեսի հետ կայացավ նախորդ տարվա ամռանը՝ Yerevan Music Night միջոցառման շրջանակում, որից ինչպես ինքն է խոստովանել մեզ հետ զրույցում՝ մեծ բավականություն է ստացել:
NEWS.am STYLE-ը կրկին զրուցել է Թոմասի հետ: Այս անգամ հարցազրուցի թեման սպասվող մենահամերգն ու երգչի ակնկալիքներն են:
«Մեր համերգից հետո ինձ հրավիրեցին, որ կրկին ելույթ ունենամ ձեր գեղեցիկ երկրում, որին ես սիրահարվել եմ առաջին հայացքից: Մենք ամբողջ խմբով ենք գալու: Սպասվող անակնկալները դեռ գաղտնի ենք պահում, այլապես դրանք կդադարեն անակնկալ լինելուց (ժպտում է), բայց մի բան հաստատ կասեմ՝ այս անգամ ամբողջական համերգ ենք ունենալու: Անցած հանդիպման ժամանակ երգերից շատերը չհասցրինք կատարել, քանի որ փառատոնի ծրագրի մեջ չէինք տեղավորվում, իսկ սպասվող համերգին անպայման կլրացնենք այդ բացը: ‘Just Another Love Song’-ն այս անգամ մտնում է երգացանկում: Դե, իհարկե, կներկայացնենք նաեւ մեր մյուս սիրված հիթերը՝ ‘Since You’ve Been Gone’, ‘Every Time I See Your Smile’, ‘I Play For You’, ‘Ay, Ay, Ay’ եւ այլն»:
Նախորդ անգամ երաժիշտը ելույթ ունեցավ Երեւանի բաց երկնքի ներքո: Այս անգամ Ն՝Էվերգրինի համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երգիչն ասում է՝ «Իհարկե, տպավորությունն այլ է, երբ մարդիկ նստած են վայելում համերգը: Անցած անգամ ամառային հրաշալի party ձեւաչափով ներկայացանք, այս անգամ էլ ենք ուրախ party ունենալու, բայց առիթ կլինի նաեւ ներկայացնելու իմ ռոմանտիկ երգերից մի քանիսը»:
Թոմասն իր երգերն այս անգամ հատուկ հայ կանանց կնվիրի՝ շնորհավորելով նրանց մեկամսայակը: Ինքը՝ երգիչը, երեք դուստրերի հայր է, ինչն, իհարկե, պարտավորեցնում է, որ էլ ավելի գնահատի կանանց եւ աղջիկների դերը.
«Աղջիկ երեխայի հայր լինելը հրաշալի է: Իմ միջնեկ դուստրը արդեն 4 տարեկան է, եւ նա սիրում է ինձ օգնել, երբ ստեղծագործում եմ: Նաեւ շատ է սիրում ինձ հետ ձայնագրման ստուդիա այցելել, նվագել տարբեր երաժշտական գործիքների վրա: Իհարկե, նրանից հետո ամեն ինչ ստիպված ենք լինում նորից դասավորել եւ կարգի բերել (ծիծաղում է)»:
Նախորդ անգամ Թոմասը ժամանակ ունեցավ բացահայտելու միայն Երեւանը, այս անգամ ավելի մեծ սպասելիքներ ունի.
«Հույս ունեմ՝ այս անգամ մեզ կհաջողվի ավելի երկար մնալ Հայաստանում, ես սիրում եմ Երեւանը ու շատ կցանկանայի լինել նաեւ ձեր գեղեցիկ լեռներում»:
Իսկ զրույցի վերջում բոլորին հրավիրեց իր սպավող համերգին՝ խոստանալով «գեղեցիկ երեկո՝ լավ ընկերակցությամբ եւ երաժշտությամբ, որը ծնվում է սրտից ու հոգուց»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ NEWS.am STYLE-ի եւ Թոմաս Ն՛Էվերգրինի Instagram-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու