Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպե՞ս հաղթահարել միջին տարիքի ճգնաժամը

23:11, 25 հունվարի

1. Ապրեք լիաթոք

Չե՞ք կարծում, որ ամեն ինչ արդեն տեղի է ունեցել։ Այդպես էլ կա։ Դուք կատարել եք այն ծրագիրը, որը ձեր ուսերին էին դրել ձեր ծնողները, դպրոցը, խորհրդային բարոյականությունը։ Հիմա դուք արդեն լրիվ ազատ եք։ Եվ ձեւացնելու կարիք այլեւս չկա։ Ամեն ինչ ավարտված է ու միայն Ձեզնից է կախված, հիմա ապրելու, թե մահանալու ժամանակն է։ Դա շատ լուրջ ընտրություն է ու այն պետք է Դուք կայացնեք։

2. Սիրահարվեք

Մի օրով, մի ժամով, մի ամսով։ Նիհարեք, ժպտացեք ու փայլեք։ Հիմարություններ արեք։ Եվ վերջապես վայելեք սերն առանց հետեւանքների՝ դուք արդեն այնքան շատ բան գիտեք, ձեզ այնքան շատ են ցավ պատճառել, որ «սիրտս կանգ առավ», «սիրտս փշրվեց» զգացողությունները ձեզ այլեւս չեն սպառնում։ Հարաբերություններն օրեցօր հեշտանում են։ Արքայազների այլեւս չեք հավատում, բայց հրեշներ էլ այլեւս գոյություն չունեն։ Համենայն դեպս ձեր կոորդինատների համակարգում այդ բաժանորդները այլեւս հասանելի չեն՝ ամուսնացածները, խելագարները, սոցիոֆոբերը, դեռատի աղջիկների սիրահարները, տարբեր տեսակի՝ «խոցված օդաչուները»․․․ Եվ ոչ մի պատճառ չկա տխրելու, որ նրանցից ոչ մեկն այլեւս ձեր սիրավեպի հերոսը չի դառնա։ Խղճացեք նրանց, ծիծաղեք նրանց վրա, երազեք այն մասին, թե ինչ կարող էր կատարվել ձեզ հետ զուգահեռ աշխարհում ու պառկեք քնելու։ Քնելը շատ կարեւոր է։

3. Հիշեք սննդի մասին

Սնվեք ճիշտ ու լավ։ Համեղ ու ոչ ճարպոտ։

4. Շարժվեք

Վազեք, մարզասրահ հաճախեք, լողացեք։ Մի հանձնվեք։ Ձեր մարմինը այլեւս չի կարող դիմանալ այն սարսափելի բաներին, որոնք անում եք նրա հետ։ Ալկոհոլային մարաթոններ։ Ծխախոտ։ Խմորեղեն։ Արցունքներ։ Տառապանքներ։ Օրուգիշեր բարձրակրունկ կոշիկներ։ Անքուն գիշերներ։ Ոչ, ձեր մարմինը հոգատարության կարիք ունի՝ քնքշանքի, մարզման, մերսումների, օրգազմների։ Լսեք նրան։ Թույլ մի տվեք, որ այն կուչ գա, կախվի, կարոտի առանց ուշադրության ու հիվանդանա։ Սիրե՛ք նրան։

5. Սիրեք ինքներդ ձեզ

Դուք ուզո՞ւմ եք այս կոշիկը, զգեստը, մեքենան գնել։ Դե ուրեմն գնե՛ք վերջապես։ Ոչ մեկից՝ այդ թվում ինքներդ ձեզնից թույլատվություն մի հարցրեք։ Դուք հասուն մարդ եք։ Ու միանգամայն արժանի եք փոքր ուրախությունների։

6. Հիշեք, որ դուք արժանի եք մեծ ուրախությունների

Օրինակ դուք վերջապես Տուն ունեք։ Դուք Տուն ունեք։ Լսո՞ւմ եք։ Նույնիսկ եթե այն փքր է կամ վարձակալած, կամ չափից աղմկոտ կամ դատարկ,միեւնույն է դուք ունե՛ք Տուն։ Իսկ այն ձեր ամրոցն է։ Դուք եք դրա տիրուհին՝ ոչ կատուն, ոչ մայրը, ոչ երեխաները, ոչ ամուսինը, ոչ էլ ձեր սիրեկանը։ Դո՛ւք։ Պարզապես հիշեք այն մասին, որ դուք թիկունք ունեք ու սիրելի բաժակ։ Կամ սրբիչ։ Կամ բանալի։

7. Մի լսեք նրանց, ովքեր դատապարտում են ձեզ

Այո, դուք այլեւս երբեմնի գեղեցկուհին չեք։ Ձեր երեխաները հետքեր են թողել ձեր մարմնի ու կազմվածքի վրա։ Ձեր տղամարդիկ էլ՝ ծալքեր՝ ունքերի արանքում։ Մտերիմների կորուստներն ու հիվանդություններն էլ՝ կնճիռներ ճակատին ու բերանի շուրջ։ Ձեր աշխատանքը սպիտակացրել է ձեր մազերը։ Բայց դա արդեն հնարավոր չէ փոխել։ Նույնիսկ Մոնիկա Բելուչին է ծերացել։ Նույնիսկ Բրիջիտ Ջոնսն է արդեն 43 տարեկան։ Նույնիսկ Քեյթ Ուինսլեթն է իր դեմքի մաշկը ձգել։ Մարդիկ ծերանում են ու մահանում։ Պարզապես համակերպվեք այդ փաստին։ Ժամանակն անցնում է, ու այն ամենը, ինչ մեզ հետ տեղի է ունենում, վիճակագրության սահմանում է։ Ու եթե դուք ուզում եք այտերի մեջ կոլագգեն ներարկել, հարթեցնել կնճիռները, ծնոտը շտկել կամ էլ որովայնի վրայի ճարպային շերտերը կտրել՝ արեք դա։ Ու թքեք բոլոր նրանց կարծիքի վրա, ովքեր կդատապարտեն ձեզ։ Ի վերջո, մազերը ներկելն էլ ազնիվ չէ։ Ուրեմն ի՞նչ՝ սպիտակած մազերո՞վ պիտի քայլենք։ Բայց պարզապես նկատի ունեցեք, որ միեւնույն է բոլորը կիմանան, թե դուք քանի տարեկան եք։ Տարիքը չես թաքցնի ու դուք այլեւս երբեք 20 տարեկան չեք լինի։ Գուցե միայն հաջորդ կյանքում։

8. Խոստովանեք, որ դուք այլեւս չեք ուզում աշխատել

Կռահեցի՞։ Իսկ ինչո՞ւ։ Դուք արդեն խելացի եք դարձե, ամեն ինչ կարողանում եք։ Այո՞։ Դուք ձանձրանում եք։ Ճի՞շտ է։ Իսկ կենսաթոշակի անցնելու համար դեռ շուտ է։ Եվ անհրաժեշտ խնայողություններն էլ դեռ չեք հասցրել կուտակել։ Ոչ էլ ժառանգություն եք ստացել։ Իսկ ի՞նչ անել։ Միայն թե մի նվնվացեք, պարզապես փոխեք աշխատանքը։ Հեռացեք գրասենյակից, լսարանից, նկարահանման հարթակից, կամ այնտեղից, որտեղ հայտնվել եք ձեր կամ մեկ ուրիշի մեղքով։Ի վերջո իրագործեք ձեր մանկական երազանքը։ Դա սարսափելի չէ։ Եվ ժամանակն էլ ձեր օգտին է՝ եթե դուք ունեք ուղեղ, դուք կկարողանաք օգտվել ձեր փորձից ու 2 տարում նոր մասնագիտություն յուրացնել։ Իսկ երեք տարում կհայտնվեք նոր ոլորտում ու ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ դուք այնտեղ նորեկ եք։ Ստուգված է սեփական փորձով։

9. Զբաղվեք նրանով, ինչն ուրախություն է պարգեւում

Դե իսկ եթե ոչ մի այլ բանի հնարավորություն չկա՝ զբաղվեք այգեգերծությամբ, երեխաներին օգնելով, ստեղծագործելով, գիրք գրելով։ Կամ էլ երեխա ունեցեք՝ առաջինին, երկրորդին, երրորդին, չորրորդին ու վերջապես լիարժեք զբաղվեք երեխայի դաստիարակությամբ։ Դա դժվար չէ, հավատացեք։ Միայն թե այլեւս ինքներդ ձեզ ոչինչ մի ստիպեք։ Բավական է։

10. Բավական է նույն տեղում նստեք

Ճամփորդեք, զարմացեք, ուրախացեք։ Աշխարհն այնքան մեծ է։ Իսկ դուք ճգնաժամը հաղթահարելուց հետո հսկայական էներգիա կունենաք։ Կիսեք այն նրանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը՝ երեխաների, մտերիմների։ Այն ծառայեցրեք ուրախությանն ու սիրուն։ Քանի որ իմ կարծիքով այ հենց հիմա՝ կյանքի կեսին ենք մենք նոր սկսում հասկանալ, թե ինչ է դա։ Եվ որ միայն Սերը իմաստ ունի։ Իսկ ճգնաժամեր էլի կլինեն։ Առանց դրանց, ի վերջո, կյանքը ձանձրալի կլիներ։

 

Աղբյուր՝ MyJane.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել