Այս ամենն անպայման մեկ կամ մի քանի անգամ պատահում է նույնիսկ առողջ հարաբերություններում: Բայց եթե դրանք տեղի են ունենում անընդհատ, նշանակում է՝ սխալվել եք տղամարդու ընտրության հարցում:
Չեղարկված ծրագրեր
Դուք հագնվել եք, խնամքով պատրաստվել ժամադրության, ժամանակ տրամադրել: Բայց վերջին պահին նա չեղարկում է հանդիպումը: Հետո՝ նորից, եւ նույնիսկ չի արդարանում:
Անպատասխան հաղորդագրություններ
Դուք մեկ ժամ շարունակ հեռախոսին եք նայում, իսկ նրանից մինչեւ հիմա պատասխան չկա: Դուք միշտ պատասխանում եք նրա հաղորդագրություններին եւ չեք հասկանում, թե ինչու նա այդքան երկար չի պատասխանում ձեզ:
Տարօրինակ նվերներ
Դուք ադամանդներ կամ նոր ավտոմեքենա չէիք սպասում, բայց հույս ունեիք, որ ձեր ընկերը նվեր ընտրելու համար մի փոքր ժամանակ կտրամադրի եւ հոգի կներդնի: Դրա փոխարեն նա ձեզ շնորհավորական բացիկ է նվիրում: Կամ ընդհանրապես ոչինչ չի նվիրում:
Անտարբեր վերաբերմունք
Դուք մեկ ժամ եք ծախսել՝ դիմահարդարման, վարսահարդարման, զգեստ ընտրելու համար: Բայց երբ նա ոչինչ չի ասում, ոչ մի հաճոյախոսություն: Նա չի գնահատում ոչ մի ջանք, որ ներդնում եք ձեր արտաքինի համար:
Առաջարկության մերժում
Դուք համերգի երկու տոմս եք գնել, որի մասին վաղուց եք երազել: Ուզում եք նրա հետ միասին գնալ, բայց նա առանց մտածելու հրաժարվում է: Նա նույնիսկ հետաքրքրություն չի ցուցաբերում, չնայած գիտեր, որ դա ձեզ կերջանկացներ:
Երջանկության զգացողություն
Դուք շատ հուզված եք կարիերայում առաջընթացով, մինչեւ նրան չասացիք այդ մասին: Ձեզ համար ուրախանալու փոխարեն նա դրան վերաբերվեց՝ ինչպես սովորական իրադարձության: Նրա արձագանքը փչացրեց ձեր տրամադրությունը:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ