«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես պետք է Կենդանակերպի նշանները կառավարեն իրենց զայրույթը

21:12, 1 փետրվարի

Խոյ

Ավելի լավ է՝ Խոյերին հնարավորություն տալ արտահայտել զայրույթը: Բայց կարեւոր է դա անելու ճիշտ միջոց գտնել, այլ ոչ թե այն թափել շրջապատող բոլոր մարդկանց վրա: Օրինակ՝ վազեք այգում, ձեր էներգիան ճիշտ հուն ուղղեք:

Ցուլ

Ցուլերը, որպես կանոն, երկար ժամանակ ամեն ինչ իրենց մեջ են պահում, բայց երբ պայթում են եւ ազատություն տալիս էմոցիաներին, հեռու մնացեք նրանցից: Զայրույթը հաղթահարելու համար Ցուլերը պետք է պարզապես սովորեն կառավարել իրենց: Այլ տարբերակ պարզապես չունեք:

Երկվորյակ

Երբ Երկվորյակները զայրանում են, դադարում են լսել ու սկսում են խոսել: Դա անհնար է դառնում հարթել կոնֆլիկտային իրավիճակը: Երկվորյակներ, կանգ առեք եւ լսեք, թե ինչ են ասում ուրիշները:

Խեցգետին

Զայրույթի պահին Խեցգետինները «հրե լավայի» են նման, եւ ավելի լավ է թույլ տաք՝ այդ բացասական էմոցիաները դուրս գան: Տաք ցնցուղ կամ լոգանք ընդունեք:

Առյուծ

Որպես կանոն՝ Առյուծները եսակենտրոն են, այդ պատճառով, երբ ինչ-որ բանից զայրանում են, միայն իրենց մասին են մտածում: Բայց հարկավոր է նաեւ մտածել այլոց զգացմունքների եւ այն մասին, թե իրենց զայրույթն ինչպես կանդրադառնա ուրիշների վրա: Մտածեք այդ մասին, եւ Ձեզ համար դյուրին կլինի կառավարել ձեզ:

Կույս

Կույսերը հաճախ մանրախնդիր են լինում, այդ պատճառով եթե ինչ-որ բան 100%-ով նրանց սրտով չէ, նրանք դուրս ենն գալիս ափերից: Խենթանալու փոխարեն հարկավոր է ընդհանուր պատկերը դիտել եւ գիտակցել, որ արդյունքում ամեն ինչ կարգին կլինի:

Կշեռք

Կշեռքները, որպես կանոն, անվճռական են, ինչը խոսում է այն մասին, որ նրանք հաճախ բաց են թողնում կյանքում ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Դա կարող է նրանց ապերջանիկ դարձնել, ցավ պատճառել: Կշեռքները պետք է հիշեն, որ եթե ինչ-որ մեկից նեղանան ու բարկանան, վատ կլինի հենց իրենց համար:

Կարիճ

Զայրացած Կարիճից ավելի վատ բան լինել չի կարող: Կարիճը զայրույթն արտահայտում է տարօրինակ կերպով: Երբեմն լռում է, բայց նրա ներսում էմոցիաների փոթորիկ է մոլեգնում, իսկ երբեմն բացասական էմոցիաները ժայթքում են հրաբխի նման: Երբ ինչ-որ գան զայրացնում է ձեզ, շունչ քաշեք եւ երկու րոպե մեդիտացիա արեք:

Աղեղնավոր

Բոլորին է հայտնի, որ Աղեղնավորներն ուղղամիտ եւ համառ են: Միաժամանակ, Դուք հեշտությամբ բորբոքվում եք, ինչը երբեք ձեզ անսիրտ է դարձնում: Մի՛ մոռացեք ձեզ շրջապատող մարդկանց մասին:

Այծեղջյուր

Այծեղջյուրները, որպես կանոն, միշտ ինչ-որ բանից անհանգիստ են, քանի որ փորձում են ամեն ինչ վերահսկել: Եթե ինչ-որ բան նրանց ծրագրածին չի համապատասխանում, նրանք հիստերիա են բարձրացնում: Ինչ-որ հաճելի բանի վրա կենտրոնացեք եւ մեդիտացիայով զբաղվեք:

Ջրհոս

Ջրհոսները սովորաբար հանգիստ մարդիկ են, մինչեւ գործը հասնում է զայրույթին: Պարզ ասած          ՝ Ջրհոսները պետք է ամեն ինչ արտահայտեն: Երբեմն նրանց համար դժվար է ուղիղ խոսել, բայց արդյունքում անհրաժեշտ է:

Ձուկ

Երբ Ձուկը բարկանում է, ինքնամփոփ է դառնում, բայց ի վերջո պայթում է էմոցիաների առատությունից: Ձկնիկներ, ձեր զայրույթի «ցունամիով» փողոցները հեղեղելու փոխարեն խորը շունչ քաշեք ու մտածեք, թե ինչն է հատկապես զայրացնում ձեզ: Ցանկացած իրավիճակից հնարավոր է ելք գտնել:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել