Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

5 կիլոգրամ 10 օրվա ընթացում. Աննա Սեմենովիչը պատմել է՝ ինչպես արագ նիհարել

10:05, 28 հունվարի

«Բլեստյաշիե» խմբի նախկին մենակատար Աննա Սեմենովիչը Մոսկվա է վերադարձել հանգստից, որտեղ լրջորեն տարվել է կալորիական մթերքով։ Այնքան, որ գիրացել է 4 կիլոգրամով։ Այժմ 39-ամյա երգչուհին խիստ դիետայի է հետեւում, որն ինտերվալ  սովապահություն է ներառում։ Երգչուհին սննդի ընդունումից զերծ է մնում 16 ժամ, բայց կարող է ուտել մնացած 8-ի ընթացքում։

«Այսօր առավոտյան ես իմ առաջ նպատակ եմ դրել՝ 10 օրում նիհարել 5 կիլոգրամ։ Սկսում եմ ճիշտ սնվել, ամբողջությամբ բացառում եմ ալկոհոլը, ալյուրը, շաքարը եւ կաթնամթերքը (բացառությամբ՝ պինդ ու ոչ յուղոտ պանրի)»,- հայտնել է Աննան։

Երգչուհին ճիշտ սնունդը համադրում է մարզումների ու մերսման հետ։ «Գումարած ամենաօրյա մերսումներ եւ նիհարեցող տարբեր պրոցեդուրաներ եւ, իհարկե, կարդիո։ Առանց կարդիոծանրաբեռնվածխության դժվար է նիհարել, կարդիոն լավ գործի է գցում նյութափոխանակությունը, հանում ավելորդ ջուրն ու ձգում կազմվածքը»,- նշել է արտիստը։

«Ամեն ինչ իր ժամանակն ունի, եւ ահա ժամանակն է պատասխան տալ երկու շաբաթվա մեծ հաճույքի համար։ Բայց ես այնպիսի մարդ եմ, որը կարողանում է կյանքից հաճույք ստանալ։ Եվ հիմա ես մեծ հաճույքով ավելի սլացիկ կդառնամ»,- հումորով ասել է Սեմենովիչը, որը սիրում է տարբեր բյութի-պրոցեդուրաներ փորձել։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել