Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ճակատագրի 25 կանոնները

21:12, 4 փետրվարի

Գոյություն ունեն ճակատագրի 25 կանոններ։ Ով է դրանք հորինել՝ հայտնի չէ։ Բայց նրանք, ովքեր ծանոթանում են այդ կանոններին, մեծ մասամբ համաձայնում են ու հետագայում ձգտում հետեւել դրանց։ Դրանք նույնիսկ կանոններ էլ չեն, այլ հոգեթերապեւտիկ տեխնիկա։

1․ Ամեն ինչը սկսվում է դատարկությունից, բայց այն պետք է լցվի

2․ Ցանկալի նպատակին հասնելու համար միայն ցանկությունը բավական չէ՝ որոշում է պետք կայացնել։ Միայն այդ դեպքում ի հայտ կգան հնարավորություններ։

3․ Կյանքի ճանապարհը փոխելու համար, պետք է նախ կանգ առնել եւ միայն դրանից հետո սկսել այլ ուղղությամբ շարժվել

4․ Կյանքում ստիպված ենք հատուցել ամեն ինչի համար։ Բայց ամենաշատը՝ անգործության։ Երբեմն դա հասկանում ենք միայն կյանքի վերջում։

5․ Եթե մարդն անընդհատ վախենում է սխալվել, ուրեմն նա, ինքն էլ այդ մասին չիմանալով, կյանքի ամենամեծ սխալն է գործում։

6․ Նմանը զնմանին գտանե։ Կյանքում ոչ մի պատահականություն չկա։ Մենք դեպի մեզ ենք գրավում ոչ թե այն մարդկանց, ում ուզում ենք տեսնել մեր կողքին, այլ նրանց, ովքեր մեզ նման են։

7․ Եթե տեսնում եք, որ դրված նպատակը անիրագործելի է, ուրեմն կենտրոնացեք այլ նպատակների վրա։ Դրանք իրագործելուց հետո փորձեք վերադառնալ առաջին նպատակներին։

8․ Եթե կյանքից ոչինչ չխնդրեք, այն ձեզ ոչինչ չի էլ տա։ Եթե ինչ- որ անորոշ բան խնդրեք, ապա ձեր պարգեւն էլ հենց այդպիսին կլինի։ Անհրաժեշտ է միշտ հստակ ձեւակերպել ձեր ցանկությունները։

9․Կյանքում բացարձակ բավականություն չի լինում։ Այն միշտ սահմանափակվում է մեր աշխարհընկալումով։

10. Ձգտում եք փոփոխությունների՞։ Այդ դեպքում մոռացեք պասիվության մասին։ Հենց դրա պատճառով եք դուք բաց թողնում այն հնարավորությունները, որոնք ձեզ ընձեռնում է ճակատագիրը։ Որոշեք ձեր երթուղին ու վերջնանպատակը։ Բայց դրան հասնելու համար պետք է նախ ճամփա ընկնել։

11․ Կյանքը ստիպում է լուծել այն խնդիրները, որոնք մարդը խուսափում է լուծել։ Դրանցից անհնար է թաքնվել, քանի որ չլուծելով որեւէ խնդիր հենց հիմա, այն ստիպված կլինեք լուծել կյանքի մեկ այլ փուլում։ Բայց այդ ժամանակ արդեն ավելի մեծ գնով։

12․ Կյանքում ընտրություն միշտ կա։ Երբեմն դա ընտրության բացակայությունն է։ Աշխարհում բազմաթիվ հնարավորություններ կան։ Բայց ձեռք բերելով մեկը, միշտ կորցնում ես մեկ ուրիշը։ Դրա համար էլ կորուստներն անխուսափելի են։ Բայց դրանց միշտ պետք է վերաբերել ինչպես նոր ձեռքբերման։

13․ Նորը կառուցելու համար հինը քանդել է պետք։ Բայց պետք է ոչ միայն քանդել, այլեւ մաքրել տեղը։ Իսկ դրա համար ուժեր, ժամանակ ու գիտելիք է պահանջվում։ Չէ՞ որ կարեւոր է իմանալ, թե ինչ կառուցեք ու ինչպես։ Եթե նման գիտելիքներ չունեք, ավելի լավ է մի քանդեք։ Թե չէ կարող եք որեւէ սարսափելի բան կառուցել։

14․ Մարդը ձգտում է փոխել կյանքը, բայց նրան խանգարում են հին կարծրատիպերը ու սովորությունները։ Դրանք անընդհատ փորձում են նրան իրենց ծուղակը գցել։ Դրա համար էլ փոփոխությունները միշտ դանդաղ են ընթանում ու մեծ ուժ ու եռանդ պահանջում։

15․ Յուրաքանչյուրս դեպի մեզ ենք գրավում հենց այն, ինչն ամենից շատ ենք սիրում, սպասում, կամ վախենում, քանի որ դրա վրա է կենտրոնանում մեր գիտակցությունը։ Ճակատագիրը երբեք ավելորդ ոչինչ չի տալիս։ Նա առատաձեռն է, բայց միայն ցանկալիի շրջանակում։ Ընդլայնեք շրջանակները ու ավելին կստանաք։

16․ Ամբողջ կյանքը համատարած հակասություններ են։ Մեկին սիրում ենք, մյուսին ատում, մեկի հետ մտերիմ ենք, մյուսի հետ՝ մրցակից։ Ձեռք ենք բերում ու կորցնում, հանդիպում ու բաժանվում։ Մարդը ձգտում է կայունության ու միաժամանակ իրեն չբավարարված զգում կյանքի միապաղաղ ընթացքից։ Անհնար է հասկանալ որեւէ բան, եթե չգիտեք, թե դրա հակառակն ինչպես է լինում։

17․ Մարդիկ ներդաշնակության են ձգտում։ Բայց դրան հասնելու համար նախ ներքին ներդաշնակություն է պետք։ Այսինքն պետք է ընդունել սեփական արժանիքներն ու թերությունները, գիտակցել անկատարությունն ու ընդունել այն։ Անհրաժեշտ է, որ բանականությունը, արարքներն ու զգացմունքները համաձայնեցված գործեն։

18․ Պետք է հասկանալ, որ աշխարհն ամենեւին էլ միայն հաճույքների համար չէ ստեղծված։ Շատ հաճախ այն չի համապատասխանում մեր ակնկալիքներին ու պատկերացումներին։ Բայց պետք է միշտ ձգտել բարի գործ անել։ Նա, ով ունակ չէ բարության, երբեք ուրիշներից ստացած բարությունն էլ չի գնահատի։

19․ Մարդուն ուրիշների մեջ միշտ զայրացնում է այն, ինչ հենց իր մեջ էլ կա։ Մյուսները կարող են մեզ համար հայելի դառնալ։ Պետք է ուշադիր նայել նրանց, այդ դեպքում կկարողանանք ավելի լավ ճանաչել ինքներս մեզ։

20․ Եթե դուք որեւէ բանի տիրանալու ուժեղ ցանկություն ունեք, դա նշանակում է, որ դուք չեք ընդունում ձեր ունակություններն ու արժանիքները։ Նայեք ինքներդ ձեզ, գուցե դուք ավելին ունեք, քան այն, ինչը տենչում եք։

21․ Բացասական մտքերին դիմակայելը շատ բարդ է։ Դրանք ստիպում են տառապել, տանջվել ու անհանգստանալ։ Այդ բացասական բազմությունից առանձնացրեք մեկ միտք ու տրորեք այն։ Այդ ժամանակ դուք կտրեք այդ վնասակար շղթան ու այն այլեւս այդքան չի նեղի ձեզ։

22․ Ձեզ ընդունեք այնպիսին, ինչպիսին կաք։ Այդ ժամանակ տագնապը, անհանգստությունը, բարդույթները կանհետանան, ու Դուք կկարողանաք լիարժեք կյանք սկսել։

23․ Մեզ շրջապատող աշխարհը լրիվ չեզոք է։ Այդ մենք ենք այն լավ կամ վատը դարձնում։ Ձգտեք իրականությունը դրական ընկալել, ու այդ դեպքում այն երջանիկ ու ուրախալի կդառնա։

24․ Երբեք շրջապատի կարծիքին մի վերաբերեք ինչպես վերջնական ճշմարտության։ Բոլորի համար լավը լինել հնարավոր չէ։ Միշտ էլ կգտնվեն չարակամ մարդիկ։ Թույլ մի տվեք, որ նրանք հաղթեն ձեզ։

25․ Բոլորս էլ այս աշխարհ ենք գալիս անէությունից ու գնում՝ դարձյալ աէնություն։ Այդ դեպքում գուցե մեր կյանքի իմաստը հենց ինքը կյա՞նքն է՝ իր բոլոր դրսեւորումներով։

Հասարակ կանոններ են, այսպես չէ՞։ Այդուհանդերձ, դրանք շատ բարերար են ազդում աշխարհընկալման վրա։ Դրանց հետեւելը բարդ չէ, իսկ դրանց օգուտը անգնահատելի կլինի։

Աղբյուրը՝ Тайны Мироздания


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել