«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երջանիկ ամուսնության 9 կանոն

21:12, 2 փետրվարի

1. Հետաքրքրություններ

Շատ կանայք ամուսնանալուց հետո մտածում են միայն տնային գործերի  եւ առօրյա խնդիրների մասին՝ մոռանալով սեփական հետաքրքրությունների եւ հոբիների մասին։ Կյանքն ավելի գունեղ դարձնելու համար պետք է աշխատել, սովորել կամ զբաղվել սիրելի հոբիով։

2. Ընտանեկան ավանդույթներ

Երջանիկ ընտանիքում կան ավադույթներ։ Օրինակ՝ առավոտյան միասին սուրճ խմել, միասին գնալ աշխատանքի, ազատ ժամանակ հանդիպել, օրվա անելիքները ծրագրել եւ այլն։ Առաջին հայացքից մանրուք է թվում, բայց սա շատ կարեւոր ու էական նշանակություն ունի զույգի կյանքում։

3. Հանդիպում

Շատ կանայք մտածում են. «Ավարտվեց մեղրամիսը. վերջ, ռոմանտիկ կյանքը մնաց հետեւում»։ Նույնիսկ եթե ամուսինը ռոմանտիկ հանդիպումներ կամ ընթրիք չի կազմակերպում, կարող եք դուք լինել նախաձեռնողի դերում։ Իսկ հաճելի անակնկալների համար միշտ էլ կարելի է ժամանակ գտնել։

4. Փոխհամաձայնություն

Ցանկացած իրավիճակում ամուսինները պետք է ամուր հենարան լինեն մեկը մյուսի համար։  Անհրաժեշտության դեպքում կարելի է անգամ ստանձնել ամուսնու դերը եւ ընտանիքում դառնալ գլխավորը։ Կարեւորը՝ փոխադարձ հարգանք ու համաձայնություն լինի։

5. Ընկերություն

Կինն ու ամուսինը պետք է մտերիմ ընկերներ լինեն իրար համար։ Նրանք միայն միմյանց կարող են վստահել իրենց գաղտնիքները։

6. Ճիշտ առաջնահերթություն

Կնոջ կյանքում ամենակարեւոր տեղը զբաղեցնում է ամուսինը։ Նույնիսկ եթե երեխա ունեք, նա չի կարող առաջինը լինել ձեր կյանքում։ Ձեզ համար միշտ առաջնահերթ պետք է լինի ամուսինների միջեւ եղած ամուր կապը։

7. Փոխզիջում

Հաճախ երբ կնոջ եւ տղամարդու հարաբերություններում տարաձայնություններ են լինում, նրանք որոշում են բաժանվել։ Սա ամենահեշտ լուծումն է։ Ավելի դժվար է դիմացինին հասկանալն ու փոխզիջման գնալը։ Սակայն միայն այսպես կարող եք երջանիկ եւ երկարատեւ հարաբերություններ ունենալ։

8. Հումորի զգացում

Եթե ամուսինները հումորի լավ զգացում ունեն, կարողանում են ծիծաղել սեփական սխալների վրա, ինչպես նաեւ ճիշտ հասկանալ դիմացինի կատակը, ուրեմն նրանք ճիշտ ընտրություն են կատարել։

9. Հարգանք

Ուշադիր եղեք եւ հարգեք դիմացինին, նրա անձը, արժանապատվությունը, նախընտրությունները, կայացրած որոշումներ եւ այլն։ Հոգատար եղեք միմյանց նկատմամբ։

Աղբյուրը՝  Liza.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել