Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչպես ճանաչել ճակատագրական կնոջը

23:12, 8 փետրվարի

1․Նա է ընտրում, ոչ թե իրեն

Սա իր գլխավոր կանոնն է։ Աչքդ թարթել չես հասցնի՝ արդեն նրա ցանցերի մեջ ես, և նա ջանքեր չի խնայի քեզ գայթակղելու գործընթացի ժամանակ։

2․Նա կստիպի քեզ խանդել

Նա կստիպի քեզ խանդել և ցույց կտա այն, թե որքան տղամարդ կցանկանար լինել քո փոխարեն՝ գայթակղելով նրանց հենց  քո ներկայությամբ։ Սիրելիին խանդել ստիպելու համար նա իր անկողին կբերի հենց նրա ընկերոջը, և դա չի նշանակում, որ նա դավաճանել է։ Այս կերպ նա սիրո հուրն է ուժեղացնում, որպեսզի չմարի։

3․Նա  պայծառանում և փթթում է բոլորի աչքի առաջ

Սիրահարվածության առաջին օրերին և ամիսներին ճակատագրական կինը ծաղկում է բոլորի աչքի առաջ։ Նրա ժպիտները, հայացքները, թեթև քայլվածքն ու ինքնավստահությունը կստիպի մոռանալ ամեն բան։ Նա քեզ մի քառատող, երգ, գիրք, վեպ կնվիրիի, կերգի քեզ համար, կպարի և կանի այն ամենն, ինչ քո կինը երբեք չէր անի քեզ համար։

4․ Անկողնում նա աստվածային է

Այս կանայք բազմակողմանի զարգացած են, իսկ անկողնում՝ աստվածային և անկրկների։ Նրանք զգում են տղամարդուն և այնպես կտրվեն ու կզարմացնեն քեզ, ինչպես չի կարող նույնիսկ ամենահին մասնագիտությունն ունեցող փորձառու կինը։

5․Նա ծաղիկներ, թանկարժեք մուշտակներ և ադամանդով մատանիներ է սիրում

Եթե նա չստանա այս ամենը, կգնա։ Ինչո՞ւ։ Նա կարծում է՝ եթե դու նրան սիրում ես, ուրեմն հանուն իրեն նույնիսկ գողության կգնաս, կամ ի վերջո մեքենաներ կբեռնաթափես՝ նրան մեկ փունջ վարդ գնելու համար։ Նա սիրում է այսպիսի ժեստեր, և եթե այդպես չլինի, նա մի փոքր կսպասի և անպայման իր գումարով գնած ծաղկեփունջը կդնի ծաղկամանի մեջ և կասի. «Եթե դու ինձ չես նվիրում ծաղիկներ, ապա դա կանի մեկ ուրիշը»։ Եթե ընտրյալը անտեսի դա, ապա ճակատագրական կինը չի հանդուրժի այսպիսի վերաբերմունքը, նույնիսկ հանուն սիրո։ Այս կինը երբեք չի «պատվիրում» հեռուստացույց, բազմոց, թեյնիկ, խոհանոցային պարագաներ։ Նա կարծում է, որ այս տեսակ նվերները միայն տնային տնտեսուհիների համար են, իսկ նա թագուհի է։ Նա պաշտում է անակնկալները, հատկապես կարճատև բաժանումների միջև ընկած ժամանակահատվածում։ Եվ դա մեկ հատ վարդը չէ, այլ հսկա վարդի փնջեր, զարդեր, ներքնազգեստ, մեքենայի կամ բնակարանի բանալիներ։ Այո, սա ճշմարտություն է, և սրա մասին պետք է անկեղծ խոսել։ Նման կանայք ատում են ժլատ և աղքատ տղամարդկանց։ Սակայն եթե տղամարդը հայտնվի բարդ իրավիճակում, նա պատրաստ է իր հագից հանել վերջին զգեստը և չի վախենա բոբիկ և մերկ մնալուց։

6․Նա չի քնի չսիրած տղամարդու հետ հանուն փողի

Ճակատագրական կինը երբեք չի քնի չսիրած տղամարդու հետ հանուն փողի։ Նա կարող է դա անել վրեժխնդիր լինելու կամ խանդ առաջացնելու միտումով, բայց ոչ հանուն փողի, հաստատ։ Նրանք, ովքեր սիրում են այդ կնոջը, միևնույն է կուրորեն ծախսում են բոլոր ֆինանսները։ Այս կնոջ հետ անցկացրած ցերեկներն ու գիշերները անմոռանալի են։ Ստիպել նրան ամուսնանալ ուղղակի անհնար է։ Նա երբեք տնային տնտեսուհի չի լինի և մինչև կյանքի վերջ չի սիրի միայն քեզ։ Հենց որ նա հայտնվի անկողնում սիրո հաջորդ զոհի հետ, կհեռանա։ Նրա դավաճանության պատճառն ես ուզում իմանալ՝ նա չի կարող ընդմիշտ սիրել։

Աղբյուրը՝ Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել