Միշտ «այո» ասող աղջիկ մի՛ եղեք
Տղամարդիկ հիմնականում հակված են հարգել նրանց, ովքեր ունեն իրենց սեփական կարծիքը, նույնիսկ եթե այն հակասում է իրենց կարծիքին։ Աղջիկը, որը համաձայնում է այն ամենին, ինչ ասում է կամ առաջարկում տղամարդը, դժվար թե նրա սրտում խորը զգացմունքներ առաջացնի։
Մի՛ հարբեք
Այո, տղամարդիկ այս հարցում երկակի ստանդարտներ ունեն։ Եթե նրա ընկերներից որեւէ մեկը սարսափելի հարբում է, նրանք ասում են՝ ընդամենը լավ ժամանակ անցկացրեցինք, բայց եթե կինն է հարբում, այն էլ մարդաշատ վայրում՝ տղամարդկանց համար դա արդեն ամոթ է, խայտառակություն ու ստորացուցիչ տեսարան
Սեփական կյանք ունեցեք
Տղամարդկանց մեծ մասն ուզում են լինել կանանց կյանքի մի մասը, բայց ոչ թե նրանց ամբողջ կյանքի իմաստը։ Տղամարդիկ չեն հարգում այն կանանց, ովքեր միայն նրանց են համարում իրենց կյանքի լույսը։ Շատ ավելի գրավիչ է այն աղջիկը, որն ունի իր հետաքրքրությունները, նախասիրություններն ու ընկերները
Առաջին իսկ պատահածի հետ անկողին մի՛ մտեք
Սեքսն առաջին իսկ ժամադրությանը՝ հարաբերությունները հարգանքի բացակայությունից սկսելու ամենաստույգ ձեւն է։ Բանն այն է, որ տղամարդիկ չեն գնահատում այն, ինչը հեշտությամբ են ձեռք բերել։ Որքան շատ ջանք նրանք գործադրեն նվաճման համար, այդքան շատ կգնահատեն կանանց։ Ու որքան շատ սպասեն այդ պահին, այդքան շատ կհարգեն կնոջը՝ սկզբունքայնության համար
Մի՛ ստեք
Ազնվությունը ցանկացած առողջ հարաբերությունների երաշխիքն է։ Փոքր սուտը, ինչպես գիտեք, մեծ վիրավորանք է ծնում։ Եվ քայքայում է թանկարժեք վստահությունը։ Ցանկացած սուտ վաղ թե ուշ բումերանգի նման ձեզ կվերադառնա։ Եվ մի դժգոհեք ձեր նախկին ամուսնուց կամ ընկերոջից։ Նույնիսկ եթե նա իսկապես սրիկա է եղել, կարեւոր է հիշել այն սահմանը, որից այն կողմ որեւէ բանի մասին պատմելը վտանգավոր է։ Ավելի լավ է սահմանափակվեք մի քանի արտահայտություններով՝ ազնիվ, բայց սպառիչ։ Հակառակ դեպքում ձեր տղամարդը կկարծի, թե բաժանման դեպքում դուք նույն ձեւով իր մասին կպատմեք ձեր հաջորդ ընկերոջը։
Աղբյուր՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ