Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպես են 20 տարվա ընթացքում փոխվել եւ ինչով են զբաղվում «Կլոն» սերիալի դերասանները

23:11, 2 փետրվարի

Բրազիլական «Կլոն» սերիալը հեռուստանովել է, որը 2000-ականների գոնե աչքի ծայրով տեսել է յուրաքանչյուրը։ Adme.ru-ն որոշել է խորասուզվել հիշողություններում եւ պարզել՝ ինչ տեսք ունեն եւ ինչով են այժմ զբաղվում «Կլոն» սերիալի աստղերը։ Սփոյլեր. տարիները նրանց առհասարակ չեն «փչացրել»։

Ջովաննա Անտոնելի (Ժադի)   

Նայելով Ջովաննա Անտոնելիի նոր լուսանկարներին՝ անմիջապես հասկանում ես, որ ոչ ժամանակը, ոչ բաժանություններն ի զորու չեն բրազիլացի այս դերասանուհու գեղեցկության նկատմամբ։ Աստղը 43 տարեկան է, մեծացնում է երեք երեխաներին, ակտիվորեն վարում է սոցիալական ցացների էջերն ու ֆոտոշարքների մասնակցում։

Մուրիլու Բենիսիու (Լուկաս, Դիոգու, Լեո)

Մաուրիլու Բենիսիուն մինչ այժմ ոչ միայն հաջողությամբ շարունակում է կարիերան կինեմատոգրաֆիայում, այլեւ խաղում է թատրոնում։ Քննադատներն այսօր արտիստին համարում են բրազիլական հեռուստատեսության լավագույն դերասաններից մեկը։

Վերա Ֆիշեր (Իվետի)

«Միսս Բրազիլիա 1969» տիտղոսակիր Վերա Ֆիշերը 68 տարեկան է, բայց չի շտապում ծերանալ։ «Կլոն» սերիալի կադրերն ու աստղի Instagram-յան էջում հրապարակված ինքնանկարները համեմատելիս դժվար է գոնե մի տարբերություն գտնել։ Այժմ դերասանուհին ու մոդելը վայելում է ազատ ժամանակն ու նորաձեւ հագուստով լուսանկարներ հրապարակում շքեղ վիլլայի  ֆոնին։

Լետիսիա Սաբատելա (Լատիֆա)

Գեղեցկուհի Լետիցիա Սաբատելան երկու մեծ աղջիկների մայր է ու բուսակեր։ Ի դեպ, դերասանուհին մինչ այսօր նկարահանվում է սերիալներում ու ֆիլմերում։ Դժվար է հավատալ, բայց բարի աչքերով Լատիֆան մարմնավորել է նաեւ չար հերոսների։ Դիտեք «Հնդկաստանի ճանապարներ» հեռուստասերիալն ու համոզվեք ինքներդ։

Դալտոն Վիգ (Սաիդ)

Հուսալի ու հոգատար ամուսին Ժադի Սաիդը, որի կերպարը մարմնավորել է Դալտոն Վիգը, Մուրիլու Բենիսիուից ետ չի մնում գրավված կանացի սրտերի թվով։ Վիգը շարունակոմ է կարիերան բրազիլական հեռուստասերիալներում։ 2013թ.-ին դերասանը հայտնվել է HBO-ի «Գործ» սերիալի մի քանի դրվագում։

Կարլա Դիաս (Խադիջա)

Կարլա Դիասը, որը կատարել է Ժադիի՝ Խադիջա անունով դստեր կերպարը, 29 տարեկան է։ Դերասանուհին շատ հայտնի է հայրենիքում՝ Բրազիլիայում։ Նա նկարահանում է ֆիլմերում ու սերիալներում, ինչպես նաեւ աշխատում որպես ֆոտոմոդել։

Ստեֆանի Բրիտու (Սամիրա)

Բացի «Կլոն»-ից՝ Ստեֆանի Բրիտուին կարելի է տեսնել մի շարք հեռուստանովելներում, որոնցից վերջինը թողարկվել է 2017թ.-ին։ Ստեֆանին նաեւ աշխատում է որպես  հեռուստահաղորդավարուհի մանկական ալիքում եւ մոդել։

Դանիելա Էսկոբար (Մաիզա)

Դանիելա Էսկոբարն արդեն վաղուց թողել է դերասանական կարիերան, սակայն շարունակում է աշխատել որպես հեռուստահաղորդավարուհի։ Մի քանի տարի շարունակ նա GNT ալիքի եթերում վարում է Superbonita հաղորդումը։ Ի դեպ, Դանիելան տեղափոխվել է Կալիֆոռնիա եւ այժմ այնտեղ է ապրում։

Դեբորա Ֆալաբելա (Մել)

Դերասանուհի Դեբորա Ֆալաբելեն արդեն 40 տարեկան է եւ դատելով լուսանկարներից՝ ծերանալը ներառված չէ նրա ծրագրերում։ Մուրիլու Բենիսիուն (Լուկասը) Դեբորա Ֆալաբելան (Մել), որոնք «Կլոն» սերիալում մարմնավորում էին հոր ու դստեր, 2012թ.-ին սկսել են հանդիպել «Բրազիլիայի պողոտա» սերիալի նկարահանումների ընթացքում։ Դերասանները 7 տարի ամուսնացած են եղել, սակայն նախորդ տարվա մայիսին բաժանվել են։

Էլիանե Ջարդինի (Նազիրա)

Էլիանե Ջարդինին արդեն 67 տարեկան է, սակայն նայելով նրա լուսանկարներին՝ դժվար է հավատալ դրան։ Թեեւ մինչեւ 40 տարեկանը նրան ոչ մի կերպ չի հաջողվել կարիերայի աճի հասնել, այժմ նա համարվում է Բրազիլիայի ամենանշանավոր դերասանուհիներից մեկը։

Լուսանկարները՝ Adme.ru, O Clone/Rede Globo de Televisão, Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել