Կաթնաշոռը ոչ միայն կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը, այլեւ պարունակում է մի շարք օգտակար նյութեր եւ միկրոէլեմենտներ։ Հնուց ի վեր կանայք կաթնաշոռը կիրառում են նաեւ իրենց գեղեցկությունը պահպանելու հարցում՝ պատրաստելով տարբեր դիմակներ մազերի ու դեմքի մաշկի համար։
Կաթնաշոռով պատրաստված դիմակները կարելի է կիրառել ցանկացած տեսակի մազերի համար, սակայն պետք է հիշել, որ չոր վարսերի դեպքում հարկավոր է յուղալի կաթնաշոռ օգտագործել, իսկ յուղալի մազերի պարագայում՝ ոչ յուղալի։
Ամրացնող դիմակ
Այս դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է ¾ ճաշի գդալ կաթնաշոռը խառնել կես բաժակ կաթի մեջ եւ ստացված զանգվածը քսել խոնավ մազերին՝ թողնելով 25-30 րոպե։ Սահմանված ժամանակից հետո հարկավոր է վարսերը լվանալ տաք ջրով եւ փափկացնող միջոցներ օգտագործել։
Դիմակ թեփի դեմ
Թեփի դեմ պայքարելու դեպքում ձեզ անհրաժեշտ է կես տարվա ընթացքում ամսական 2-3 անգամ կիրառել այս մեթոդը։ Դիմակը պատրաստելու համար հարկավոր է ձվի սպիտակուց, թարմ վարունգ (մանրացված), կաթնաշոռ, բնական մեղր, գերչակի յուղ, եւ կոնյակ։ Նշված հավասար քանակությամբ բաղադրիչները պետք է միախառնել եւ քսել մազարմատներին ու տարածել վարսերի երկայնքով մեկ։ Կես ժամ անց պետք է մազերը լվանալ տաք ջրով։
Վերականգնող դիմակ
Այս դիմակի օգնությամբ դուք կվերականգնեք ձեր մազերի փայլը, առողջությունն ու ամրությունը։ Դրա համար հարկավոր է խառնել 3 ճաշի գդալ անյուղ կաթնաշոռը խառնել քիչ քանակությամբ ջրի մեջ՝ ավելացնելով մեկ թեյի գդալ կակաոի փոշի։ Ստացված զանգվածը պետք է քսել խոնավ վարսերին եւ թողնել 30-60 րոպե։ Իսկ դրանից հետո հարկավոր է շամպունով լվանալ մազերը։
Աղբյուրը՝ hotadvice.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել