ԽՈՅԵՐ
Օրն արժե, որպեսզի դրա մասին գիրք գրեք: Այսօր ձեզ հետ անսպասելի բաներ են լինելու, ինչպես հաճելի, այնպես էլ` ոչ այնքան: Պատրաստ եղեք ցանկացած բանի եւ մի զարմացեք:
ՑԼԵՐ
Դուք այնքան եք տարված ձեր ուսմամբ եւ աշխատանքով, որ անձնական կյանքի մասին, կարծես թե, մոռացել եք: Աշխատեք ինչ-որ կերպ շտկել դա կամ էլ դա կփորձի անել ձեր սիրելին, եթե նա դեռ ձեր կողքին է այդ ամենից հետո:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր շուրջ հավաքված մարդիկ մեծ ցանկություն կունենան, որպեսզի դուք նրանց հետ կիսվեք ձեր էրներգիայով եւ կենսուրախությամբ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Նախորդ գիշեր տեսած ձեր երազները մեծ ազդեցություն կթողնեն ձեզ վրա: Աստղերը հուշում են, որ դուք երազում կարող եք այնքան ուժգին սիրահարվել, որ կկորցնեք իրականության զգացողությունը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս խիզախություն դրսեւորել: Դա ձեզ շատ պետք կգա, որպեսզի դիմավորեք այս ծանր օրը: Անձնական կյանքը բացառություն չի լինի այս հարցում:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելիին պետք է ցույց տաք ձեր աշխատասիրությունը եւ պատրաստակամությունը` մինչեւ վերջ կատարել ձեր առջեւ դրված առաջադրանքը: Նման հատկությունները նրան դուր կգան:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի հետ երկար կվիճեք փիլիսոփայական ինչ-որ հարցի շուրջ եւ դժվար թե ընդհանուր հայտարարի գաք: Կարեւոր է, որ ձեր վեճը չվերածվի հարաբերություններ պարզելու կամ ափսեներ կոտրելու:
ԿԱՐԻճՆԵՐ
Աստղերն այսօր խորհուրդ են տալիս երեկոն անցկացնել սիրելիի հետ ֆիլմեր դիտելով եւ դրանց կրքոտ տեսարանները միմյանց հետ վերապրելով:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր տեխնիկան դեմ դուրս կգա սիրելիի եւ ձեր հանդիպմանը: Ինտերնետը, բջջային հեռախոսները, երթուղային տաքսիները, մեքենաները կխանգարեն ձեր հանդիպմանը: Սակայն եթե դուք, այնուամենայնիվ, հանդիպեք, դա անմոռանալի ժամադրություն կլինի:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Եթե այսօր սիրելիի հետ շատ կարեւոր խոսակցություն ունեք, որը ոչ մի կերպ չեք կարողանում սկսել, ապա փորձեք զրույցին այլ կողմից մոտենալ: Նշանակություն չունի, թե ինչ թեմայից կսկսեք եւ կավարտեք: Կարեւորը, որպեսզի բովանդակությունը լինի կարեւոր եւ օգտակար:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր կարող եք կեղծ ենթադրություններ անել ձեզ հետաքրքրող անձանց վերաբերմունքի պատճառով, որոնք կարող են ձեզ կամ ուրախացնել, կամ տխրեցնել: Ամեն ինչ պարզապես ընդունեք այնպես, ինչպես կա եւ զուր տեղը եզրակացություններ մի արեք:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա ձեզ ինչ-որ բանով ուրախացնել, սակայն դա այդքան էլ հեշտ չի լինի: Այսպես, թե այնպես, պետք է փորձեք ուրախանալ անկեղծորեն: Նա ջանացել է ձեզ համար:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»