Օսկար 2020-ի մրցանակակիրներն ու կարմիր գորգի լավագույն եւ վատագույն կերպարները

Շատ հուշեր ու սեր. ինչպե՞ս է անցել Քրիստինե Պեպելյանի մենահամերգն ու ինչպե՞ս է որդին՝ Արեգը, օգնել նրան իր էներգետիկայով

Իրինա Թովմասյանի՝ անակնկալներով լի 38-ամյակն ու 80-ականների dress code-ը

5 փաստ սեւ զգեստների մասին. Գայանե Մանուկյան

Հայկ Մարությանը ներկա է գտնվել Մկրտիչ Արզումանյանի «Save Միլիոն» ներկայացմանը

Ինչո՞ւ Հայկ Պետրոսյանը հանդես չի գա ներկայացումներով, եւ ի՞նչ շարժառիթ է ստեղծել արտիստի առաջին սերը

Գարիկ Մարտիրոսյանը խաղում է կարաոկե «ռուլետկա»

«Խնդրում եմ Աստծուց, որ առողջ լինենք ու երջանիկ լինեն իմ բալիկները». Օլյա Հակոբյանը որդիների հետ՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում

Համեղ թխվածք ձեր ամանորյա սեղանին․ առաջարկում է Սիլվի Բարկովան

Ինչպե՞ս խուսափել Ամանորին ավելորդ քաշ հավաքելուց

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2020թ․-ը․ տարվա թրենդներն ու հակաթրենդները

Սիլվի Բարկովան՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու եւ ամուսնուն սպասելու մասին

«Գրեմմի»-ի 10-ակի դափնեկիր Take 6 խմբի անդամները ժամանեցին Հայաստան

Արամեի մենահամերգն ու հայտնի հյուրերը

«Մահանալու ժամանակ չկա». պաշտոնական թրեյլերը

Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին 2020 թվականին. Գուրգեն Հովհաննիսյան

Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թիզերը

Ի՞նչ է կատարվել «Women’s Club»-ի հետնաբեմում եւ ինչեր են մնացել կադրից դուրս

Տասը խորհուրդ հարաբերությունների համար

21:12, 14 փետրվարի

Իրական եւ մեծ սերը տարբերվում է մյուս բոլոր զգացմունքներից։ Սակայն ամուր եւ ճիշտ հարաբերություններ ստեղծելը բավականին դժվար է եւ մեծ աշխատանք է պահանջում։ Նման պարագայում ձեզ օգնության են հասնում հետեւյալ տասը խորհուրդները։

1. Ներեք եւ բուժեք բոլոր վերքերը

Հարաբերությունները զարգանում են երկու ընթացքով. կամ դուք ամուր պահում եք դրանք, կամ բաց թողնում եւ կորցնում։ Այո, լինում են դեպքեր, որ այն մարդն, ում դուք իսկապես վստահում եք, ձեզ մեծ ցավ է պատճառում։ Ցավի զգացումն անխուսափելի է, սակայն մշտապես այդ ցավով ապրելն արդեն ձեզ ընտրությունն է։ Պետք  է մոռանալ անցյալում մնացած վերքերը եւ բարություն տարածել ձեր շուրջը։

2. Ազնիվ եղեք սխալ թույլ տալուց հետո

Ազնիվ սիրտն ամեն ինչ սկիզբն է։ Հարգանքի են արժանի ոչ թե այն մարդը, ով երբեք սխալներ չի գործում, այլ նա, ով սխալներ թույլ է տալիս, սակայն անում է ամեն ինչ՝ դրանք ուղղելու համար։ Լինել ազնիվ չի նշանակում ունենալ շատ ընկերներ, այլ գտնել ու պահպանել քեզ համար ամենահարազատ եւ նշանակալից մարդկանց։

3. Բավական է բամբասեք. շփվելու ժամանակն է

Կա մի լավ կանոն. «Եթե ինչ-որ բան չեք կարող ասել դիմացինի երեսին, ապա պետք չէ խոսել նրա թիկունքում»։ Ինչպես ասել է Էլեոնորա Ռուզվելտը. «Մեծ մտածողները քննարկում են մտքեր, սովորականները՝ իրադարձությունները, իսկ տկարամիտները՝ քննարկում են մարդկանց»։ Հիշեք, կյանքը շատ կարճ է՝ այն ուրիշների մասին խոսելով վատնելու համար։

4. Թույլ տվեք, որ նրանք ինքնրուրույն կայացնեն իրենց որոշումները

Բավական է քննադատեք մյուսներին։ Երբեք մի եղեք դատավոր եւ ուղղություն ցույց մի տվեք ոչ մեկին։ Նրան այլ կյանքով են ապրում։ Մի բան, որը ձեզ համար լավ է ու հաճելի, մյուսների համար միգուցե տհաճ ու անընդունելի լինի։ Թույլ տվեք, որ մարդիկ կատարեն իրենց քայլերը, սխալվեն եւ ինքնուրույն որոշումներ կայացնեն։

5. Արեք այնպիսի քայլեր, որոնք երջանկացնում են ՁԵԶ

Եթե ցանկանում եք երկար հարաբերություններ հաստատել ընկերների հետ, ապա արեք այնպիսի քայլեր, որոնք առաջին հերթին երջանկացնում են ձեզ։ Ուրախ լինելու համար պետք է ազատվել ձեզ տանջող, բացասական մտքեր փոխանցող մասնիկներից եւ հարաբերություններում գտնել դրականը։ Հավատացեք, այս ամենից հետո հարաբերություններում դրական փոփխություններն անխուսափելի կլինեն։

6.Ամեն օր ձեր մտերիմներին ցույց տվեք ձեր բարություն

Եզոպոսն ասել է. «Թեկուզ ամենաչնչին բարության ոչ մի գործողություն իզուր չէ»։ Միշտ պետք է բարի լինել, քանի որ դուք երբեք չեք իմանա, թե ինչեր է դիմացինը հաղթահարել։ Դուք պետք է բարի լինեք, ոչ թե այն բանի համար, որ դիմացինը լավն է ու հարազատ ձեզ համար, այլ այն պատճառով, որ դուք եք լավը։ Հաճախ մենք թերագնահատում ենք ժպիտի, ուրախության,  քնքշանքի, հպման եւ բարի խոսքի ուժը։ Անկեղծ եւ ազնիվ հաճոյախոսությունը կարող է երջանկություն պատճառել ձեր մտերիմներին։

7. Քիչ խոսեք, երբ այս քիչը շատ ավելի մեծ արժեք ունի

Իհարկե, կանգնելու եւ խոսելու համար քաջություն է հարկավոր, սակայն պակաս կարեւոր ու դժվար չէ նաեւ լսելը։ Ժամանակ տրամադրեք եւ լսեք ձեր ընկերոջը եւ մի ընդհատեք նրան՝ ձեր խոսքն ասելու կամ պատասխանելու համար։ Լսեք նրա ասածն ու փորձեք հասկանալ նրան։ Այսպես դուք շատ ավելի խելամիտ ու իմաստուն ձեւով եք վարվում նրա հետ։

8. Հավատացեք, որ կարող եք հաղթել ձեր վախը

Եթե սիրում եք, ապա երբեք չեք կորցնի։ Սակայն ոչ մի հարաբերություն չի կարող զարգանալ, եթե դուք դիմացինին հնարավորություն չեք տալիս։ Սիրել նշանակում է տալ հնարավորություն մեկին վնասել ձեզ, սակայն հասկանալ ու հավատալ, որ նա այլեւս այդպես չի վարվի։ Առանց վստահության հարաբերություններ չեն ստեղծվում։ Եթե ինչ-որ մեկը վստահում է ձեզ, ապա դա պետք է փոխադարձ լինի։

9. Ընդունեք առանց ակնկալիքների

Կյանքն ապացուցել է, որ հազվադեպ է կատարվում այն, ինչ մենք ենք ցանկանում։ Մարդը կարող է անել քայլեր, որոնք միգուցե չարդարացնեն ձեր սպասելիքները, սակայն դա հենց այն է, ինչ բնորոշ է տվյալ անձին։ Երբեք ոչինչ մի ակնկալեք մյուսներից։ Մարդիկ իրականում ոչ թե իրենց խոսքերով կամ ձեր կարծիքով են ցույց տալիս իրենց էությունը, այլ իրենց կատարած գործերով ու արարքներով։

10. Մոռացեք սխալների մասին

Գնահատեք ձեզ եւ իմացեք ձեր արժեքը։ Երբ դուք անիմաստ ժամանակ եք վատնում այն մարդկանց վրա, ովքեր չեն հարգում ձեզ, ապա դուք անվերադարձ կորցնում եք եւ ձեր ժամանակը, եւ ձեր հոգին ու էներգիան։ Բոլոր սխալ ու անհաջող հարաբերությունները վնասում ու ցավ են պատճառում։ Նման մարդիկ ինչպես գալիս, այնպես էլ հեռանում են ձեզ կյանքից, հետեւաբար պետք չէ սխալներ թույլ տալ։ Մոռացեք նրանց մասին եւ ավելի շատ ժամանակ տրամադրեք այն հարաբերություններին, որոնք ավելի կարեւոր են ու արժեքավոր ձեր համար։

Հիշեք, նույնիսկ ամենաառողջ հարաբերություններում թերություններ կան։ Դժվարություններ միշտ էլ լինում են, սակայն դրանք պետք է հաղթահարել եւ դասեր քաղել ապագայի համար։ Մշտապես փորձեք կենտրոնանալ ու կարեւորույթուն տալ լավ ու էական երեւույթներին։ Թերությունները փնտրելու փոխարեն, նկատեք հարաբերություններում առկա դրականը եւ հենց դրա հիմքի վրա էլ շարունակեք կառուցել ձեր հարաբերությունները։

 

 

Աղբյուրը՝ cluber.com.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ