Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ՝ Կամերային նվագախումբը Բեթհովեն հնչեցրեց

19:05, 5 փետրվարի

Հայաստանի պետական կամերային նվագախումբը բեթհովենյան ինքնատիպ ծրագիր հնչեցրեց հայտնի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգին նվագախումբը ելույթ ունեցավ հանրաճանաչ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ: Վերջինս, ի դեպ, նվագախմբի հետ հանդես էր գալիս արդեն երկրորդ անգամ: Ծրագրում Լյուդվիգ վան Բեթհովեն Դաշնամուրի կոնցերտ թիվ 4-ն էր և Սիմֆոնիա թիվ 4-ը:

«Կամերային նվագախմբի երաժիշտները ֆանտաստիկ երաժիշտներ են, բացառիկ պրոֆեսիոնալներ, նրանք մոտիվացված են, ավելի լավ նվագելու ցանկություն ունեն և նվիրված են երաժշտությանը, ինչը ես շատ եմ հավանել: Իսկապես գեղեցիկ է, երաժիշտների և դիրիժորի միջև յուրատեսակ երկխոսություն է ստեղծվում: Իսկապես մեծ հաճույքով եմ աշխատում նրանց հետ»,-նշում է Ջանլուկա Մարչանոն: Դիրիժորը փաստում է՝ մեծ անհամբերությամբ սպասում է նվագախմբի հետ համագործակցությանը:

Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկավ ճանաչում վայելող դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը (Շվեյցարիա): Վերջինս նույնպես տպավորված էր նվագախմբի հետ համագործակցությունից: Նա, ի դեպ, Երևանում հանդես եկավ վարպետության դասով, որն անցկացրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ իր փորձը կիսելով երիտասարդ դաշնակահարների հետ:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել