«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Շատ հուշեր ու սեր. ինչպե՞ս է անցել Քրիստինե Պեպելյանի մենահամերգն ու ինչպե՞ս է որդին՝ Արեգը, օգնել նրան իր էներգետիկայով (ֆոտո/վիդեո)

11:03, 9 փետրվարի

Գեղեցիկ, անմոռանալի եւ թեթեւ՝ հենց այսպիսի երեկո էր Քրիստինե Պեպելյանը ցանկանում պարգեւել սիրո տոնին նվիրված իր մենահամերգին, որը կայացավ երեկ՝ փետրվարի 8-ին, Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Եվ հենց վերը նշված տրամադրությամբ էլ անցավ ամբողջ համերգային ծրագիրը, որի ընթացքում երգչուհին վերհիշեց ինչպես իր հին ու սիրված մեղեդային կատարումները, այնպես էլ նոր երգեր, իսկ ինքը՝ երգչուհին, ինչպես միշտ՝ փայլում էր՝ թե արտաքինով (բառի բուն իմաստով), թե էներգետիկայով ու տրամադրությամբ:

«Այս օրը շատ լի է սիրով, ու ուզում եմ բոլորին սրտանց շնորհավորել եւ մաղթել, որ բոլորիս կյանքում սերը շատ լինի»,-մինչ համերգի մեկնարկը մեզ հետ զրույցում կիսվեց երգչուհին՝ անդրադառնալով նաեւ ընտրված ծրագրին.

«Երգացանկ ընտրելը, երեւի, ծրագրի ամենաբարդ հատվածն է, որովհետեւ բնականաբար բոլոր երգերը չես կարող տեղավորել մեկ համերգի մեջ, հետեւաբար շատ երգեր դուրս են մնում ծրագրից՝ սպասելով իրենց հերթին արդեն հաջորդ համերգի ժամանակ: Կան հին երգեր եւ կան երգեր, որոնք ես պիտի երգեմ այնքան ժամանակ, քանի դեռ բեմում եմ, որովհետեւ դրանք իմ կյանքի կարեւորագույն երգերն են, դրանցից երկուսը՝ «Հրաժեշտ»-ն ու «Մայրիկ»-ն են, որոնք որոշիչ դեր են ունեցել իմ երգացանկում, շնորհիվ որոնց երեւի շատերը հիշել են իմ անունը»:

Երգչուհին զերծ էր մնացել հատուկ պարային շոուներից՝ նախապատվությունը տալով մեղեդայնությանն ու երաժշտության միջոցով հիշողություններ արթնացնելուն.

«Հանդիսատեսը, որը գալիս է իմ համերգներին, գիտի, որ ինձանից պետք է սպասել երաժշտություն, ոչ թե շոուներ: Չնայած՝ ինքս շոուները սիրով եմ դիտում, ես այն արտիստն եմ, որը երաժշտություն է տալիս մարդկանց, հիշողություններ, ու այս օրն էլ բացառություն չէ»:

Համերգի ընթացքում հնչեց նաեւ Մանե Հակոբյանի հեղինակած նոր երգը՝ «Դու ես», որը երգչուհու որդու՝ Արեգի գլխավորությամբ նվիրված է բոլոր երեխաներին:

«Այն ատեղծվել է իմ տղայի համար, բայց չեմ ցանկանում շատ անձնավորել երգը, որպեսզի շատ մարդիկ հենց իրենց բալիկների համար զգան ու երգեն այն: Թող տեսնեն իրենց երեխաներին այս երգի մեջ ու եւս մեկ անգամ համոզվեն, որ եթե մի լավ բան եղել է մեր կյանքում, դա հաստատ մեր բալիկների ծնունդն է: Հուսով եմ՝ հետագայում տեսահոլովակի տեսքով կկարողանանք երգը ներկայացնել»:

Ի դեպ, Արեգը թեեւ ներկա չէր մայրիկի մենահամերգին (հարգելի պատճառով, որովհետեւ արդեն քնելու ժամն էր), մասնակցել է համերգի փորձերին՝ իր էներգետիկայով օգնելով Քրիստինեին:

«Արեգը ներկա էր գլխավոր փորձին: Եկավ, մասնակցեց, ե´ւ օգնեց, ե´ւ խանգարեց (ծիծաղում է): Կեսօրին փորձեցի նրան ինձ հետ բերել, որպեսզի իր աուրան, էներգետիկան թողնի այս դահլիճում, որ կարողանամ զգալ իրեն: Եթե անկեղծ՝ երգելու ընթացքում չեմ կարողանամ նայել նրան, քանի որ ինձ մոտ ամեն ինչ խառնվում է ու չեմ կարողանում երգել»,-անկեղծացավ երգչուհին:

Քրիստինե Պեպելյանի մենահամերգին բացի կարոտած երկրպագուներից՝ ներկա էին նաեւ նրա հայտնի գործընկերներից շատերը: Իսկ թե ինչպես է անցել երեկոն, կտեսնեք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում:

Սյունե Առաքելան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Օպերատոր՝ Վահե Կարապետյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության