Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 15 փետրվարի

ԽՈՅԵՐ

Այնպե՛ս եք ցանկանում ասել այն, ինչ վաղուց տանջում է ձեզ, սակայն նայելով ձեր սիրելի էակի անմեղ աչքերին՝ հասկանում եք, որ չեք կարող ձեզ թույլ տալ դա: Սակայն եթե վճռել եք բարձրաձայնել այդ մասին, ուրեմն ոչինչ հաշվի մի առեք:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը շատ դժվարությամբ կհասկանա ձեզ: Իսկ եթե հաջողվի, ուրեմն Նա իսկապես շատ է սիրում ձեզ եւ կարող եք վստահել Նրան: Համոզված  եղեք, որ Նրա սերն ու ջերմությունը շատ մեծ է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս կենդանի շունչ բերել ձեր սիրելիի տուն: Փոքրիկ կատուն, շնիկը կամ բույսը ներդաշնակություն եւ թարմություն կմտցնի ձեր հարաբերություններում, եւ դուք ավելի լավ կհասկանաք միմյանց:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր ընտրյալը ոչ միայն ձեր սիրելի անձնավորությունն է, այլեւ մտերիմ ընկերը: Հետեւաբար, կարող եք կիսվել Նրա հետ եւ խոսել այն ամենի մասին, ինչը խոցել է ձեր հոգին: Խնդրեք Նրան, որ լսի ձեզ եւ խորհուրդ տա: Միասին դուք ավելի հեշտությամբ կլուծեք ձեր առջեւ ծառացած խնդիրները եւ դուրս կգաք դժվարին իրավիճակից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աշխատանքը խոչընդոտելու է անձնական կյանքին: Ազդեցությունն այնքան մեծ կլինի, որ ձեր ընտրյալը կսկսի երկմտել՝ արդյոք ինքն է ամենակարեւորը ձեր կյանքում: Փորձեք բացատրել, որ ձեզ համար գլխավորը հենց Նա է, պարզպաես հարկավոր է գլուխ բերել կուտակված գործերը:

ԿՈՒՅՍԵՐ

Ինտելեկտուալ հարցեր քննարկելու օր է: Կարեւոր է միասին լինել, զրուցել, քննարկել, խորհուրդներ տալ, ուղղորդել եւ այլն: Էլ ո՞վ պետք է խոսի եւ հասկանա Նրան, եթե ոչ դուք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը մեծ հոգնածություն կզգա: Միգուցե նա արդեն հոգնել է իր աշխատանքից կամ ուսումից եւ ձեր դժվար ու անհասկանալի հարաբերություններից: Ամեն դեպքում փորձեք հետաքրքրվել եւ պարզել, թե վիճակում է Նա, ինչն է անհանգստացնում ձեր սիրելի էակին: Միգուցե հենց դուք կարող եք օգնել Նրան:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր պետք է վերջ դնեք այն ամենին, ինչից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Դուք հանգիստ եւ խաղաղ կյանքի մասին վաղուց էիք երազում: Սակայն ամեն քայլ անելուց առաջ երկար մտածեք եւ փորձեք հասկանալ, թե ինչ հետեւանքներ կունենան դրանք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ դժվար է լինելու ձեր սիրելի անձնավորությանը բացատրել այս կամ այն հարցը, որն ակնհայտ ճշմարտություն է ձեզ համար: Որքան էլ փորձեք, միեւնույնն է, նա չի հասկանալու ձեզ: Իսկ միգուցե նրան համոզելու փոխարեն գործի՞ անցնեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփվելու համար բարձր տրամադրություն է ձեզ հարկավոր: Մտածու՞մ եք, թե ինչպես կարող եք բարձրացնել ձեր տրամադրությունը: Աստղերը հուշում են հիշել մանկության մուլտֆիլմերը, անձնական արխիվից հին տեսանյութերը կամ լուսանկարները: Այդ դեպքում դուք պարզապես երջանկությունից կշողշողաք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Փետրվարի 15-ը կորցրածը վերագտնելու օր է: Այսօր ոչ միայն կորցրած գրիչներ կամ այլ իրեր եք գտնելու, այլեւ ձեզ սիրող մարդկանց, ընդ որում՝ նրանք այնքան շատ կլինեն, որ դուք մեծ զարմանք կապրեք: Արդյունքն այնքան տպավորիչ կլինի, որ երեկոյան կսկսեք մտածել, թե ինչպես էիք կորցրել այդ ամենը:

ՁԿՆԵՐ

Բավականին ծայրահեղական եւ դժվար օր է ձեզ սպասվում: Այնպիսի տպավորություն կստեղծվի, իբրեւ կանգնած եք անդունդի եզրին եւ ցանկացած սխալ քայլ կարող է կործանել ձեզ եւ ձեր հարաբերությունները: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել