ԽՈՅԵՐ
Դեռ ուշ չէ հարաբերություններում ամեն ինչ փոխելու համար: Չնայած այդ ամենի համար ձեզ մեկ օրից ավելի է պետք, միեւնույն է, կարելի է սկսել հենց այսօրվանից: Կարող եք անել ինչ ուզում եք, սակայն մի մոռացեք անձնական կյանքի եւ դրական փոփոխություններ անելու մասին:
ՑԼԵՐ
Դարձրեք ձեր կյանքն ավելի գունեղ: Օրինակ` ինչ-որ պայծառ գունի հագուստ հագեք, պատրաստեք գունավոր բանջարեղենով աղցան: Հավատացեք, գույներն էլ ավելի կամրապնդեն ձեր հարաբերությունները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակներ, սադրանքների մի տրվեք։ Բավականին դժվար շաբաթ է ձեզ սպասվում եւ որքան էլ զարմանալի կլինի հարվածը պետք է սպասել ձեր կամ Նրա ծնողներից։ Ձեր ծնողները սկսելու են քննարկել եւ քննադատել ձեր բացասական հատկանիշները։ Ընդ որում՝ այս ամենը կատարվելու է ձեր ներկայությամբ։ Սակայն դուք ստիպված կլինեք պաշտպանվել՝ նշելով, որ սա ձեր անձնական կյանքն է, եւ ոչ մեկն իրավունք չունի միջամտել դրան։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեզ հեշտությամբ կհաջողվի ջրից չոր դուրս գալ: Ձեր սիրելին առանց որեւէ կասկածի կհավատա նրան, ինչ ասեք: Սակայն փորձեք լինել անկեղծ, քանի որ, վաղ թե ուշ, սուտը ջրի երես է դուրս գալիս:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեզ շրջապատող մարդիկ սկսելու են հետաքրքրվել, թե ինչով եք զբաղված այս պահին եւ ինչ ապագա պլաններ ունեք։ Բայց աստղերը խորհուրդ են տալիս չբարձրաձայնել դրանք, քանի որ ավելորդ ուշադրությունը կարող է խանգարել ձեզ։ Ձեր ապագա ծրագրերը նույնիսկ Նրա համար են դեռ գաղտնի։
ԿՈՒՅՍԵՐ
Կույսերին հաճելի առաջարկ կանեն, եւ նրանք կհայտնվեն ընտրության առաջ՝ գնալ զվարճանալու, թե մնալ տանը՝ խոստացված ընտանեկան երեկույթին: Եթե հաղթի պարտքի զգացումը, ուրեմն պետք չէ տխրել, քանի որ իրականում դուք ոչինչ չեք կորցնի: Ձեր ընկերները այնքան էլ հաճելի ժամանակ չեն անցկացնի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելին շատ բծախնդիր կլինի ձեր IQ-ի նկատմամբ: Նրա համար, իրոք, կարեւոր է, որ իր կողքին լինի խելացի մեկը: Այնպես որ` եթե տարրական հարցերի պատասխաններ չիմանաք, հանգիստ կարող եք հավաքել իրերն ու դուրս գալ Նրա սրտից:
ԿԱՐԻՃՆԵՐ
Բավականին դժվար շաբաթ է սպասվում եւ ձեզ, եւ Նրան։ Դուք երբեմն մոռանում եք, որ ձեր սիրելի էակը մարդ արարած է, որն ունի եւ դրական, եւ բացասական հատկանիշներ։ Աստղերը խորհուրդ են տալիս առավելագույնս ուշադիր լինել, հասկանալ, թե ինչն է Նրան անհանգստացնում ու մտահոգում, եւ փորձել լուծումներ առաջարկել։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Լավ կանեք զանգահարեք ընկերներին կամ մտերիմ մարդկանց եւ միասին որեւէ տեղ գնաք: Բայց աշխատեք այդ հանդիպմանը չհրավիրեք ձեր սիրելիին: Նա կսկսի խանդել ձեզ նրանց հանդեպ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեզ չի հաջողվի պահպանել ձեզ համար սովորական դարձած կյանքի ռիթմը։ Առանց հանգստանալու աշխատելու եք եւ անգամ Նրան տեսնելու ժամանակ չեք ունենա։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ուշադրություն դարձրեք ձեր սիրելիի ոչ վերբալ հաղորդակցությանը: Այն կարող է շատ բան հուշել ձեզ, քանի որ շատ հաճախ դիմացինի խոսքը չի արտացոլում նրա ներաշխարհը, իսկ ժեստերն ու շարժուձեւը կեղծել չի լինում: Հետեւաբար, փորձեք շատ ուշադիր լինել եւ լուրջ եզրակացություններ արեք:
ՁԿՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս, որ սիրելիի հետ սկսեք մտածել ապագայի մասին, պլանավորել առաջիկա տարիների պարտականություններն ու կամաց-կամաց դրանք կյանքի կոչեք: Ինքներդ էլ կզարմանաք, թե որքան հեշտ ամեն ինչ կստացվի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի