1. Նա դիտում է, թե ինչպես ես հագնվում կամ պատրաստվում ինչ-որ տեղ գնալ: Նա ոչ միանշանակ հայացքներ է նետում, երբ հայելու առջեւ սանրվում ես, հետո մոտենում ու համբուրում է ձեր պարանոցը: Ի՞նչ կարող է ավելի սեքսուալ լինել:
2. Ձեր գլուխն իր կրծքին է դնում: Դա այնքան հանգստացնում ու քաշում է...
3. Օգնում է վերեւի դարակից հանել այն, ինչին չեք հասնում կամ ձեզ իր ուսերին է դնում: Դրանից հետո քեզ փոքրիկ աղջի՞կ ես զգում: Ճիշտ է...
4. Երբ նա արթնանում է՝ գզգզված մազերով, քնած աչքերով եւ քնքուշ ժպիտով. այս ամենն այնքան սեքսուալ է:
5. Նա խելացի է: Խելքը, ինչպես հայտնի է, այսօր արդեն մարզված մկաններից ավելի սեքսուալ է: Նա կարող է վիճել ձեզ հետ, ցանկացած հարցում իր կարծիքն ու պատասխա՞նն ունի: Էլ ի՞նչ է ձեզ պետք:
6. Նա կարողանում է ձեզ ստիպել ծիծաղել: Հումորով տղաները միշտ էլ գրավում են աղջիկներին: Ապացուցված է:
7. Այն, թե նա ինչպես է գիրկն առնում երեխային... Աղջիկներն անմիջապես հալչում են, երբ իրենց սիրելիին երեխայի հետ են տեսնում: Նրանք անմիջապես նրան պատկերացնում են իրենց ընդհանուր երեխայի հետ:
8. Նա այնպես է հագնվում, որ ընդգծում է իր կազմվածքն ու մկանները: Երիտասարդը, որը հպարտանում է իր արտաքինով, վստահաբար կգրավի աղջկա ուշադրությունը:
9. Նա կարծում է, որ առանց դիմահարդարման դուք ավելի գեղեցիկ եք: Նման տղամարդու հազիվ թե կարելի է դիմակայել. չէ՞ որ նման խոսքերը ենթադրում են, որ նա ձեզ կսիրի ցանկացած տեսքով:
10. Նա մեծ կրքով է պատմում իր սիրելի գործի մասին: Նման մարդուն կարելի է բնորոշել որպես զարգացած եւ բազմակողմանի: Միաժամանակ, նա պատմելով՝ բացվում է ձեր առջեւ, ինչն արդեն սեքսուալ է:
11. Երբ դուք պատմում եք ինչ-որ բանի մասին, նա ուշադիր լսում է՝ նայելով ձեր աչքերին: Նա գիտի, թե ձեզ ինչ է հետաքրքիր, եւ սատարում է: Համեմատելի՞ է համբույրի հետ:
12. Նա գիտի, որ պետք է հետեւի իրեն: Եթե ձեր ընտրյալն ուզում է, որպեսզի լավ տեսք ունենաք, ինքն էլ պետք է համապատասխանի: Դա չի նշանակում, որ նա պետք է ամեն օր մարզվի: Պարզապես գոնե այն ժամանակ, երբ դուք մարզասրահում եք, նա չպետք է չիպսով ու գարեջրով նստի հեռուստացույցի առջեւ:
13. Կանանց գրավում է նույնիսկ այն, որ նա բացում է տարան, որը կինը չի կարողանում: Մի խոսքով՝ տղամարդու ուժի ցանկացած արտահայտություն՝ դրական իմաստով, հետաքրքրում է կանանց:
14. Նա կարողանում է պատրաստե՞լ: Օ՜, այո: Ընթրիքը սեղանին է, եւ դուք դեռ ուժերով լի՞ եք: Նման տղամարդը ցանկացած կնոջ է պետք:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»