Մարտի 5-ից մեծ էկրաններ կբարձրանա Տիգրան Նալչաջյանի «Դասարանցիները» ֆիլմը, որը դպրոցահասաների մասին նոր պատմություն է: Տիգրանը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլեւ պրոդյուսերը, սցենարիստը եւ գլխավոր դերակատարը:
Ֆիլմի սյուժեի եւ դաստիարակչական բնույթի մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Տիգրանի հետ:
«Ֆիլմը 12+ է, այնքան էլ մանկական չէ այն առումով, որ 6-7 տարեկան երեխաներին չի հետաքրքրի, բարձր դասարանցիների եւ մեծահասակ հերոսների մասին է: Ֆիլմը նաեւ դպրոցական սիրո եւ դասղեկի հետ յուրահատուկ հարաբերությունների մասին է: Այն սկսվում է նրանով, որ տվյալ դասարանի նախկին դասղեկը կալանավորված է լինում եւ նրան պետք է փոխարինի նորը: Հանգամանքների բերումով այդ պաշտոնը զբաղեցնում է մեկը, որը բացարձակ կապ չունի դպրոցական գործունեության հետ, այստեղից էլ սկսվում է հետաքրքիր պատմությունը»:
Տիգրանի խոսքով՝ նոր նախագիծն, ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկ տարրեր ունի.
«Կան թե´ ծիծաղելի, թե´ հուզիչ պահեր, հանդիսատեսին կփոխանցենք տարբեր էմոցիաներ: Ֆիլմի սցենարը գրել եմ 2018 թ-ին, իսկ 2019-ի ապրիլ-մայիս ամիսներին կատարեցինք նկարահանումները: Բավական թարմ եւ տաղանդավոր դեմքեր կտեսնեք այնտեղ: Գլխավոր դերում Ստեփան Հովհաննիսյանն է, որին հեռուստադիողը ճանաչում է «Ազիզյանները» սիթքոմից, նկարահանվել են նաեւ Ռոբերտ Հակոբյանը, Սահակ Դուրյանը, գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում եմ ես»:
Անդրադառնալով պատանիների հետ նկարահանումների դժվար կողմերին՝ Տիգրանը նշում է.
«Մոտ 19 աշակերից բաղկացած դասարան ենք նկարահանել, որտեղ երեխաների մեծ մասն արդեն նկարահանվելու փորձ ուներ, այնպես որ՝ նրանց առումով բարդություններ չեն եղել: Որպես դժվարություն կարող եմ վերհիշել մի բարդ տեսարան` բաց երկնքի տակ, դաժան արեւի պայմաններում, երեկոյան էլ ուժեղ քամի սկսվեց, եւ այդ օրը եղանակային առումով դժվար նկարահանում ունեցանք: Ֆիլմի ամենամասշտաբային տեսարանն էր դա»:
Նրա խոսքով՝ նման ժանրի ֆիլմերի պակաս Հայաստանում կա:
«Այստեղ, կարծում եմ, չկան այս ժանրի շատ ֆիլմեր, բայց դրանց պահանջարկը մեծ է: Դա ես հատկապես զգացի Հանրային հեռուստատեսության «Վերջին ուսուցիչը» ֆիլմի հաջողությունից հետո. թեեւ մեր ֆիլմն ավելի վաղ էինք նկարահանել, կարելի է ասել, որ այս էքսպերիմնտն, ամեն դեպքում, անելու էի: Ֆիլմը բացի հետաքրքիր սյուժեից` ունի նաեւ դաստիարակչական եւ մոտիվացնող մոտեցում: Չեմ ցանկանում այլ ֆիլմերի հետ համեմատել, բայց, եթե խոսենք տարբերություններից, պետք է նշեմ, որ այն չունի սիթքոմային «ծամածռված» հումոր, կլսեք նորմալ հայերեն, նորմալ խոսք: Խոսքը ծայրահեղ հայկական լեքսիկոնի մասին չէ, բայց կլինեն առօրյա խոսակցական գրագետ դիալոգներ»:
«Դասարանցիները» երեւանյան պրեմիերայից հետո ուղեւորվելու է նաեւ Հայաստանի այլ մարզեր եւ քաղաքներ: Տիգրանը նշեց, որ արդեն ցուցադրման պայմանավորվածություն կա Գյումրիում, Վանաձորում եւ Արցախում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE