Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 24 փետրվարի

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը կհիշեցնեն Խոյերին, որ նրանց եւ սիրելիների մոտ մի շարք հետաքրքիր գաղափարներ եւ ծրագրեր են կուտակվել: Դրանք ի կատար ածելու ժամանակն է հասունացել: Այսօր Խոյերին խորհուրդ է տրվում իրենց նվիրել հետագա համատեղ գործողությունների մանրակրկիտ քննարկմանը: Չէ՞ որ ցանկացած գործ մշակման եւ մտորման կարիք է զգում, լինի այդ կաույքի գնում թե ամատեղ ճանապարհորդություն եւ նույնիսկ հարսանիք: Այլապես այդ երազանքը այդպես էլ կմնա երազանք:

ՑԼԵՐ

Այսօր սատղերը խոստանում են, որ Ցլերը կունենան ոչ շատ տատանողական, ոչ էլ չափազանց բարեհամբույր տրամադրություն, որը կարող է անդրադառնալ սիրելիների հետ հարաբերությունների վրա: Նրանք կցանկանան մի փոքր քմահաճ լինել եւ խղճալ ինքներն իրենց, գաղտնի հույս փայփայելով, որ նրանց կղճան եւ կհասկանան: Սակայն այսօր Ցլերի զուգընկերները դժվար թե ըմբռնում դրսեւորեն: Նրանք նույնպես լավ տրամադրություն չեն ունենա, եւ այդ պատճառով փոխադարձ դժգոհությունը աճելու է անձրեւից հետո սնկերի պես: Այնպես որ բարձր պահեք Ձեր քթիկները եւ մի' նահանջեք, եթե չեք ցանկանում փչացնել այսօրվա օրը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակները սիրո հարցերում կարող են համարձակորեն իրենց կանոնները սահմանել եւ փոփոխեն դրանք, երբ կամենան: Այսօրվա օրը նրանց հմայք եւ ինքնավստահություն կպարգեւի եւ անկրկնելի կդարձնի հակառակ սեռի աչքերում: Նույնիսկ ամենաանսպասելի իրավիճակները այսօր կարող են զարգանալ այնպես, ինչպես այդ ձեռնտու է Երկվորյակների համար: Արժե, որպեսզի նրանք օգտվեն այդ առիթից եւ զուր ժամանակ չկորցնեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խեցգետիններին մտորել սիրելիների հետ հարաբերությունների հեռանկարների շուրջ: Հնարավոր է, որ վերջերս Խեցգետինները դժգոհ են նրանց զարգացման եղանակից: Հնարավոր է նաեւ, որ նրանք վախենում են հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու, քանի որ ինչ-որ բան իրենց ներսում զսպում է նրանց: Որքան էլ բարդ ընտրության առջեւ կանգնած լինեն այսօր Խեցգետինները, արժե, որպեսզի նրանք ծանր ու թեթեւ անեն բոլոր հանգամանքները եւ ճիշտ ուղղությամբ իտակից քայլեր կատարեն: Վերջ ի վերջո, չէ՞ որ չի կարելի անընդհատ նույն տեղում դոփել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր երեկոյան աստղերը խորհուրդ են տալիս Առյուծներին ժամադրվել իրենց սիրելիների հետ կամ, եթե նրանք դեռեւս միայնակ են, տնից դուրս գալ ռոմանտիկ ծանոթություն հաստատելու նպատակով: Սակայն նրանք պետք է խուսափեն իրենց համար սովորական դարձած վայրերից: Առյուծներին իրոք հետաքրքիր իրադարձություններ են սպասվում, իրենց համար սովորական դարձած սրճարանների եւ ակումբների պատերից դուրս: Այնպես որ արժե, որպեսզի նրանք խորրդակցեն իրեն գործընկերների հետ կամ էլ համացանցում փնտրեն եւ իրենց համար նախանշեն այն վայրերը, որտեղ երբեք չեն եղել:

ԿՈՒՅՍԵՐ

Եթե այսօր Կույսերը ցանկանան խոստումնալից սիրային ծանոթություն հաստատել, նրանք չպետք է խոչընդոտեն ճակատագրին: Բավական է միայն ժպիտով պատասխանել ժպիտին, աչքերը չթաքցնել հետաքրքրված հայացքից, իսկ ծանոթանալու առաջարկությանը ի պատասխան չարցնեն. «Ի՞նչ նպատակով»: Այլ խոսքերով, արժե, որպեսզի Կույսերը, իրենց սովորույթներին հակառակ, վերջապես վստահեն իրենց բնազդներին: Եւ, գուցե, սովորականից ավելի հաճախ պատասխանել «այո»:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքները կարող են իրենց անհարմար զգալ կամ էլ նույնիսկ ընդունակ են ժամանակավորապես ամփոփվել իրենց մեջ: Սարսափելի բան չկա, եւ նրանց սիրելիները միանգամայն կըմբռնեն Կշեռքների հոգեվիճակը, եթե միայն Կշեռքները չսկսեն նյարդայնացնել նրանց: Լավ կլինի, եթե Կշեռքները, զգալով իրենց տրամադրությունը, որոշ ժամանակ մենակ անցկացնեն: Այսպիսով նրանք կկարգավորեն իրենց նյարդային համակարգը, եւ, միաժամանակ, կպաշտպանեն զուգընկերներին իրենց բացասական դրսեւորումներից:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճներին անմոռանալի, սիրո եւ ռոմանտիկայի օր է սպասվում: Նրանք պետք է պատրաստ լինեն անակնկալների եւ զարմանահրաշ բացահայտումների: Եթե Կարիճները վերջերս նոր հարաբերություններում քայլեր են սկսել, այսօր նրանք հնարավորություն կստանան հասկանալու, որ իրենց կյանքում իրոք հետաքրքիր անձնավորություն է հայտնվել, ում նրանք կցանկանային ավելի լավ ճանաչել: Իսկ եթե նրանք արդեն ունեն զուգընկերներ, ապա արժե, որպեսզի Կարիճները թույլ տան նրանց նախաձեռնել, իսկ իրենք հանգստանան եւ ընդամենը վայելեն կյանքը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Նույնիսկ եթե Աղեղնավորները ընտելացել են նրան, որ սիրո հարցում առաջին քայլը միշտ իրենց փոխարեն է կատարվում, այսօր նրանք ստիպված կլինեն հանդես գալ որպես նախաձեռնող կողմ: Իրավիճակը այնպես է զարգանալու, որ կամ Աղեղնավորները ձեռնունայն կմնան, կամ էլիրենց ոչ բնորոշ ամառությունը կդրսեւորեն: Այնպես որ ընտրությունը այսօր նրանց ձեռքում կլինի.բավական է միայն որոշել, թե ինչն է ավելի կարեւոր Աղեղնավորների համար՝ սիրելիների ետ հարաբերությունները թե սպասողի կեցվածքը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները հպարտ եւ անկախ տրամադրություն կունենան, եւ դժվար թե այդ հաճելի լինի նրանց սիրելիներին: Ճիշտ է, նրանք կարող են նաեւ փորձել.եթե Այծեղջյուրների ընտրյալները նրանց կողքին հանգիստ անցկացնեն ողջ օրը, ապա այդ նշանակում է, որ նրանք իրոք ընդունակ են սիրել Այծեղջյուրների բոլոր կողմերը՝ նույնիսկ բացասական նշանով: Այնուամենայնիվ, չարժե սեփական հարաբերությունները վտանգել: Կարելի է պարզապես այսօրվա օրը միմյանցից առանձնացած անցկացնել եւ փորձության չմատնել միմյանց համբերությունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսներին ուղղակի անհրաժեշտ է ընկմվել ստեղծագործական մթոնոլորտի մեջ: Եթե նրանք սիրելիներ ունեն, ապա կարող են միասին թատրոն կամ ցուցահանդես գնալ, գեղարվեստական ալբոմներ թերթել կամ պարզապես երաժշտություն լսել: Իսկ միայնակ Ջրհոսներին այսօրվա երեկոն ծանոթության համար մեծ հնարավորություններ կընձեռի՝ կոնսերվատորիայից մինչեւ հայտնի թանգարաններ եւ փակ ռոք-համերգ:

ՁԿՆԵՐ

Այսօր վաղ առավոտվանից ի վեր Ձկները հոլի պես պտտվելու են, եւ մինչ նրանք չհանգստանան, նրանք չեն հիշի ռոմանտիկ հարաբերությունների գոյության մասին: Աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին մի փոքր դադար տալ եւ հանգստանալ, նույնիսկ եթե իրավիճակը դրան չի նպաստում: Իրենց մտքերը եւ զգացմունքները այսօր կարգի բերելով՝ Ձկների համար շատ ավելի դյուրին կլինի լուծել սեփական խնդիրները, եւ նույնիսկ ժամանակ կմնա ֆլիրտի եւ նոր ծանոթությունների համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել