Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կորեական փոփի (K-pop) հայ երկրպագուները, նրանց ստեղծած խումբն ու նպատակները (ֆոտո/վիդեո)

17:03, 12 փետրվարի

Վերջին տարիներին աշխարհը գրավել է K-pop (կորեական փոփ) երաժշտական ժանրը՝ մի շարք երիտասարդների վարակելով կորեական մշակույթի հանդեպ սիրով եւ արտիստների նկատմամբ ուշադրությամբ: Կորեական փոփը չի շրջանցել նաեւ Հայաստանը: Այստեղ էլ մի խումբ երիտասարդներ որոշել են համախմբվել, միասին ուսումնասիրել կորեական երաժշտությունը, մշակույթը, լեզուն եւ պարերը, ինչպես իրենք են նշում՝ զարգանալ նոր գիտելիքներով եւ ինքնակրթվել:

16-ամյա Սամվել Բալախչյանը սովորում է Բրիտանական միջազգային դպրոցում՝ էկոնոմիկա եւ բիզնես բաժնի ավարտական դասարանում, սակայն ունի մի շատ յուրահատուկ հետաքրքրություն կորեական մշակույթի հանդեպ: Այդ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ երիտասարդ տղան, նույնիսկ, ստեղծել է պարային խումբ, որի հետ միասին մասնակցում են տարատեսակ թեմատիկ միջոցառումների՝ փորձելով իրենց նախասիրությունը կիսել մյուս տարեկիցների հետ:

NEWS.am STYLE-ը յուրահատուկ հետաքրքրություններ ունեցող մարդկանց վերաբերյալ իր խորագրում այս անգամ անդրադարձել է Սամվելին եւ նրա շատ սիրելի K-pop-ին:

«Կորեական մշակույթն ինքնին առանձին յուրահատկություն է։ Այն չի ներկայանում ստանդարտների մեջ։ Կրեատիվություն կա, զարգանալու, ընդլայնվելու ձգտում։ Կոնկրետ երաժշտական հարթակում չեն կաշկանդվում մատուցել իրենց պրոդուկտը, մաքսիմալ ցույց են տալիս իրենց ոճը, իրենց արտահայտչամիջոցները։ Բացի այդ, փորձում են միջազգային սեգմենտը ներդնել իրենց մշակույթի մեջ, այսինքն՝ տարածում են իրենց ոճն ու կրեատիվությունը, որը նպաստում է Կորեայի զբոսաշրջության, երաժշտական եւ այլ հարթակների զարգացմանը։ Մի խոսքով՝ կորեական մշակույթը բոլորին գրավում է ու մարդկանց մեջ առաջացնում բավական մեծ հետաքրքրություն թե´ երկրի, թե´ երկրի մշակութային մասի հանդեպ»,-ասում է նա:

K-pop-ը Հայաստանում առավել լայն տարածում է գտել 2015-2016 թ-երին: Շատ խմբեր սկսեցին հանդես գալ K-pop բենդերի, արտիստների կատարումների ներքո: Հենց այդ տարիներին էլ Սամվելը որոշել է ստեղծել իր սեփական պարային խումբը:

«2016 թվականին որոշեցի ինքս իմ խումբն ունենալ, ստացվեց որոշ երիտասարդների համախմբել։ Ճիշտ է՝ սկզբնական շրջանում հաջողությունների չհասանք, բայց խմբի կազմը որոշ փոփոխությունների ենթարկվեց, կազմավորվեց NegPoz-ը։ Այնուհետեւ որոշեցինք մասնակցել 2018 թ-ին կազմակերպված Կորեայի մշակույթի օրվան նվիրված մրցույթ-համերգին։ Համերգից հետո բավական շատ լսարան ձեռք բերեցինք։ Նույն թվականին ունեցանք մեր առաջին փոքր մենահամերգը, որտեղ հավաքվել էին շատ հետեւորդներ ու երկրպագուներ։ Հենց այդ համերգն էլ սկիզբ տվեց իմ այն նպատակին, որ պիտի ընդլայնեմ խումբը, ավելի մասշտաբային ու լուրջ նախագծեր ներկայացնեմ խմբիս հետ միասին։ Այդպիսով՝ 2019 թ-ի փետրվարին կազմավորվեց NP Project-ը, որի հիմնադիր խմբերն են NegPoz-ը (Նեգփոզ) եւ Bloomeverse- ը (Բլումիվըրս)։

Սամվելի խոսքով՝ խմբի նպատակն է Հայաստանում զարգացնել կորեական մշակույթը եւ նպաստել Հայաստանի ու Կորեայի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

«Խումբն այժմ բաղկացած է 14 անդամից։ Մեկ տարվա ընթացքում YouTube-ում ներկայացրել ենք մասշտաբային մի քանի cover հոլովակներ եւ ինստագրամյան մեր էջում ավելի փոքրածավալ նախագծեր (freestyle/mini cover): 2019 թ-ի օգոստոսին «Բոհեմ» թատրոնում հայկական մյուս K-pop cover խմբերի հետ կազմակերպեցինք համերգ, իսկ հոկտեմբերին մասնակցեցինք Կորեայի մշակույթի օրվան նվիրված համերգին։ Այս տարի սպասվում են առավել կրեատիվ նախագծեր՝ ոչ միայն cover հոլովակներ, այլեւ մեր խորեոգրաֆիաներով բեմադրություններ»։

Անդրադառնալով NP Project-ի գլխավոր առանձնահատկությանը՝ Սամվելը նշեց.

«Առանմձնահատկությունն այն է, որ K-pop արտիստների պես, մինչ հիմնական հոլովակը հրապարակելը, թողարկում ենք թիզեր նկարներ, թիզեր հոլովակ, փորձում ենք մաքսիմալ նույն հագուստներն ու նկարահանման հրապարակներն ընտրել, բայց այդ պարագայում էլ չենք կորցնում մեր ոճը, համատեղում ենք K-pop-ը եւ մեր գիտելիքները, ունակությունները, փորձում ստանալ նոր, հետաքրքիր ու գրավող պրոդուկտ, կարեւորը՝ կրեատիվ ու տարբերվող։ Ուրախ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում K-pop-ն օգնեց մեզ զարգացնել նկարահանման, մոնտաժի ունակությունները, նաեւ՝ պարային և վոկալային ունակությունները, սովորում ենք նոր լեզու եւ ինքնակրթվում»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել