«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի հետքերով․ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը արձակուրդ են խնդրել

15:11, 15 փետրվարի

Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը Եղիսաբեթ II -ից արձակուրդ են խնդրել, գրում է Express-ը: Բուքինգհեմյան պալատում լրջորեն վախենում են, որ զույգը չհետեւի Մեգան Մարքլի եւ Հարիի վատ օրինակին: Վերջիններս 2019 թվականի վերջին հրաժարվել են թագավորական տիտղոսներից ու արտոնություններից եւ մեկնել են Կանադա։

Աղբյուրները պնդում են, որ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին երջանիկ են, որ հեռու են մնացել մամուլի աղմուկից: Այս պահին սիրահարված ամուսինները վայելում են ազատությունը կանադական Վանկուվեր քաղաքում։ Մեգանը շարունակում է զբաղվել յոգայով եւ լրջորեն տրվել է խոհարարությանը։ Զույգը հաճախ է որդու՝ Արչիի եւ շների հետ զբոսնում այգում:

Բրիտանացիները գուշակում են, թե արդյոք Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամը կհետեւեն «փախուստի դիմած» Մեգանի եւ Հարիի օրինակին եւ ընտանեկան հանգիստ կյանքը կնախընտրեն պալատից:

Թվում է, թե դեռ անհանգստանալու ոչինչ չկա։ Թագավորական զույգը Եղիսաբեթ երկրորդից միայն կարճաժամկետ արձակուրդ է խնդրել։ Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամը ցանկանում են միայն մի քանի օրով հեռանալ պալատից եւ ապրել Սենդրինգեմի իրենց տանը:

 

Աղբյուրը՝ 5канал


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել