Կինոկոմիքս․ DC-ի ընդլայնված տիեզերքի շրջանակներում ութերորդ ֆիլմն է եւ 2016 թվականի «Ինքնասպանների ջոկատի» ուղղակի շարունակությունը։
Ֆիլմը պատմում է մի խումբ հակահերոսների մասին, որոնք պայքարում են Ռոման Սայոնիս անունով Գոտեմի հանցավոր աշխարհի ղեկավարի դեմ, նույն ինքը՝ Սեւ դիմակը։
Եթե փորձենք ֆիլմը երկու բառով նկարագրել, ապա ես դա կանվանեի իսկական կրկես, բայց այդ բառի լավ իմաստով։
Ֆիլմում, իհարկե, կա սյուժեի ինչ-որ նմանություն, որը հիմնականում կապված է այն բանի հետ, որ Հարլին Ջոկերից բաժանվելուց հետո փորձում է իրեն գտնել Գոթեմի ողջ քրեական աշխարհում: Ճիշտ է, կա մի տհաճ հանգամանք․ նա շատերին վնասեց, ինչի պատճառով նրա համար շատ ծանր էր։
Սյուժեն ու սցենարն ընդհանրապես ետին պլան են մղված․ ֆիլմն, առաջին հերթին, անհրաժեշտ է Հարլի Կվինի գլխավորությամբ դիտել կերպարների համար։
Դերասանները հիանալի են խաղացել, ասելու ոչնչ չկա։ Մարգո Ռոբին հերթական անգամ ապացուցեց, որ այս կերպարը ստեղծվել է հենց նրա համար։ Չնայած զանգվածային «հոգեբուժարանին»՝ Մարգո Ռոբին կարողացել է ցուցադրել իր կերպարի դրաման։ Հանդիսատեսը տեսնում եւ զգում է, թե ինչ է դժվար է Հարլիի համար լինել միայնակ եւ որքան դժվար է ապրել նրա հետ, որ նրանում տեսնում են միայն Ջոքերի կցորդին:
Կցանկանայի նշել նաեւ Ջերնի Սմոլետին, որը մարմնավորել է Սեւ Դեղձանիկին. ամեն ինչ լավ մակարդակի վրա էր։
Եվ վերջապես, Յուեն Մակգրեգորը․ նույն Սեւ Դիմակը։ Իր հերոսին՝ հիստերիկ մանկապիղծ մաֆիոզին, Մակգրեգորը հիանալի բացահայտել է։ Ֆիլմին նա նաեւ տվել է մռայլություն եւ դաժանություն, որը մեզ բոլորիս խոստացել էին։
Ի դեպ ֆիլմում էքշնն իրականում կտրուկ եւ ջախջախիչ է, սակայն միեւնույն ժամանակ այն ծիծաղելի է, ինչպես ամբողջ ֆիլմը, որն իրականում ամբողջապես արդարացնում է իր R վարկանիշը։
Հ․ Գ․
Տիտրերի ժամանակ մի շտապեք հեռանալ դահլիճց, սպասեք մինչեւ վերջ։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում