Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Պրեմիերայի էի գնացել»․ առանց Ջոկերի էլ կլինի․ «Գիշատիչ թռչուններ․ Հարլի Քվինի հիանալի պատմությունը»

20:22, 16 փետրվարի

Կինոկոմիքս․ DC-ի ընդլայնված տիեզերքի շրջանակներում ութերորդ ֆիլմն է եւ 2016 թվականի «Ինքնասպանների ջոկատի» ուղղակի շարունակությունը։

Ֆիլմը պատմում է մի խումբ հակահերոսների մասին, որոնք պայքարում են Ռոման Սայոնիս անունով Գոտեմի հանցավոր աշխարհի ղեկավարի դեմ, նույն ինքը՝ Սեւ դիմակը։

Եթե փորձենք ֆիլմը երկու բառով նկարագրել, ապա ես դա կանվանեի իսկական կրկես, բայց այդ բառի լավ իմաստով։ 

Ֆիլմում, իհարկե, կա սյուժեի ինչ-որ նմանություն, որը հիմնականում կապված է այն բանի հետ, որ Հարլին Ջոկերից բաժանվելուց հետո փորձում է իրեն գտնել Գոթեմի ողջ քրեական աշխարհում: Ճիշտ է, կա մի տհաճ հանգամանք․ նա շատերին վնասեց, ինչի պատճառով նրա համար շատ ծանր էր։

Սյուժեն ու սցենարն ընդհանրապես ետին պլան են մղված․ ֆիլմն, առաջին հերթին, անհրաժեշտ է Հարլի Կվինի գլխավորությամբ դիտել կերպարների համար։

Դերասանները հիանալի են խաղացել, ասելու ոչնչ չկա։  Մարգո Ռոբին հերթական անգամ ապացուցեց, որ այս կերպարը ստեղծվել է հենց նրա համար։  Չնայած զանգվածային «հոգեբուժարանին»՝ Մարգո Ռոբին կարողացել է ցուցադրել իր կերպարի դրաման։  Հանդիսատեսը տեսնում եւ զգում է, թե ինչ է դժվար է Հարլիի համար լինել միայնակ եւ որքան դժվար է ապրել նրա հետ, որ նրանում տեսնում են միայն Ջոքերի կցորդին:

Կցանկանայի նշել նաեւ Ջերնի Սմոլետին, որը մարմնավորել է Սեւ Դեղձանիկին. ամեն ինչ լավ մակարդակի վրա էր։

Եվ վերջապես, Յուեն Մակգրեգորը․ նույն Սեւ Դիմակը։  Իր հերոսին՝ հիստերիկ մանկապիղծ  մաֆիոզին, Մակգրեգորը հիանալի բացահայտել է։ Ֆիլմին նա նաեւ տվել է մռայլություն եւ դաժանություն, որը մեզ բոլորիս խոստացել էին։

Ի դեպ ֆիլմում էքշնն իրականում կտրուկ եւ ջախջախիչ է, սակայն միեւնույն ժամանակ այն ծիծաղելի է, ինչպես ամբողջ ֆիլմը, որն իրականում ամբողջապես արդարացնում է իր R վարկանիշը։

Հ․ Գ․

Տիտրերի ժամանակ մի շտապեք հեռանալ դահլիճց, սպասեք մինչեւ վերջ։

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել