Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։ Կադրում Լիլիթը կրում է բեժ երանգի, մարմինն ընդգրկող հագուստ։ Լիլիթի վարսերն արձակված են, նա նուրբ շպար է ընտրել։ Հրապարակմանը կից դիմելով իր հետեւորդներին ու երկրպագուներին երգչուհին գրել է․«Քանի որ սիրահարվածներն այսօր սիրային մաղթանքների պակաս ու կարիք չունեն (որովհետև նրանք ունեն ԳԼԽԱՎՈՐԸ, դրա համար ես ուզում եմ հենց իմ չսիրահարված հետևորդներին ցանկանալ շուտափույթ կերպով գտնել իրենց սերը՜՜՜՜՜ Դա մի այնպիսի զգացում է, որը գոնե մեկ անգամ արժե ապրել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին ներկայացել էր շքեղ համերգային կերպարում։ Կադրում Լիլիթը կրում էր արծաթափայլ, երկարափեշ, մարմինն ընդգծող, խորը դեկոլտեով զգեստ։ Լիլիթի կերպարն ամբողջացնում էին մեծ ականօղերը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Արծաթագու՞յն, թե՞ ամեն դեպքում ոսկեգույն»։ Լիլիթը գրառմանն արձագանքել են նրա երկրպագուները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը