Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Պրեմիերայի էի գնացել». Մի անգամ...Անգլիայում. «Ջենթլմեններ»

22:06, 18 փետրվարի

Վերջին տարիներին Գայ Ռիչին, նկարահանելով «Արթուր թագավորի սուրը» եւ «Ալադինի» դիսնեյյան ռեմեյքը, ասես, իր ափսեի մեջ չլիներ. ոճական առումով այս ֆիլմերը նրան այնքան էլ չէին համապատասխանում: Ռիչին «Ջենթլմեններում», կարելի է ասել, վերադարձավ իր սովորական վիճակին:

Ըստ սյուժեի՝ Օքսֆորդի տաղանդավոր շրջանավարտը, կիրառելով իր յուրահատուկ խելքն ու բացառիկ հանդգնությունը, ստեղծել է հարստանալու անօրինական սխեմա՝ օգտագործելով աղքատացած անգլիական արիստրոկրատիայի կալվածքները: Սակայն երբ որոշում է իր բիզնեսը վաճատել ԱՄՆ-ից միլիարդատերերի ազդեցիկ գերդաստանին, նրա ճանապարհին են կանգնում ոչ պակաս հմայիչ, բայց դաժան «ջենթլմենները»:

Թմրավաճառ Միկի Փիրսոնի կողմից հանցավոր բիզնեսի վաճառքի պատմությունը գրավում է առաջին հերթին իսկապես բրուտալային, սրամիտ հերոսներով ու ինտելեկտուալ ճակատամարտերը բռնության տեսարանների եւ հրացայտ հումորի հետ հմուտ համադրությամբ:

«Ջենթլմենները» թույլ է տալիս սրտանց ծիծաղել արտառոց իրավիճակների վրա, զարմանալ սյուժետային ոլորուն թվիսթներով: Ըստ ներգործության ուժի եւ յուրօրինակության՝ ֆիլմը մի փոքր տանուլ է տալիս արդեն դասական՝ «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» եւ «Մեծ խաղագումար» ֆիլմերին, բայց Ռիչիի հերոսները հիմա ավելի հասուն են ու մասշտաբային: Մնացած առումով սա անչափ տաղանդավոր եւ ստեղծագործական կինո է, որին հանդիստեսը ենթագիտակցորեն կարոտել էր:

Դերասանների փայլուն ընտրության, դերերի հմուտ բաշխման շնորհիվ Ռիչին հասնում է էկրանին տեղի ունեցողին հանդիսատեսի իսկական ներգրավվածության: Բայց, ինչպես հաճախ է լինում այս ռեժիսորի դեպքում, միանգամայն նշանակալի դեր են խաղում նաեւ վառ դետալները, որոնք իրենց վրա են բեւեռում ուշադրությունը՝ գլխավոր հերոսների էլեգանտ հանդերձանք, թանկարժեք մեքենաներ, ժամացույցներ, հնաոճ իրեր, ատրճանակի ձեւ ունեցող ոսկե թղթապանակ եւ այլն...

Հեղինակը ծաղրում է իշխանության եւ ճոխության աշխարհը՝ ցույց տալով դրա արատավոր էությունը, բայց դրա հետ մեկտեղ հրաշալի զգում է այդ աշխարհի մասը դառնալու հանդիսատեսի ցանկությունը:

Մեթյու ՄաքԿոնահին արդեն որերորդ անգամ ապացուցում է, որ իր սերնդի լավագույն դերասաններից մեկն է եւ գիտի՝ ինչ անել, երբ ռեժիսորը կարիք ունի ինչ-որ ավելի շատ բանի, քան սցենարին կուրորեն հետեւելը: Կարելի է ասել, որ կինոնկարն ամբողջությամբ ներծծված է ՄաքԿոնահիի խարիզմայով:

Անսպասելիորեն զվարճալի էր Չառլի Հանեմի եւ Հյու Գրանտի կիսով չափ երգիծական դուետը, որոնք իրենց երկխոսություններով դրամայի խտությունը հոյակապ նոսրացնում են, իսկ ոչ տիպական ծաղրանկարային Քոլին Ֆարելը իր հայտնվելով լրացնում է Ռիչիի կինոնկարի հեգնական տրամադրությունը:

Կինոնկարի սյուժեն՝ իր ոչ գծային, ոչ ամբողջական ֆլեշբեքերով եւ պատումի հանելուկներով լարվածության մեջ է պահում մինչեւ եզրափակիչ կադրերը: Եվ թող որ ֆիլմի տեմպն անշտապ է, իսկ ավարտը կարող է այնքան էլ տպավորիչ չթվալ, ինչպես շատերը սպասում են: Բայց սա հաստատապես ամենասրամիտ քրեական կատակերգություններից մեկն է, որ վերջին տասնամյակին էկրան է բարձրացել:

 

 

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել