MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տարիել Բիշարյան. «Հնարավոր է, որ նորաձեւության արդյունաբերության լիարժեք մասը դարձա այն ժամանակ, երբ իմ նախագծերի մասին գրեցին Fashion Week Online-ը, L'Officiel-ը եւ Vogue Italia-ն»

12:12, 19 փետրվարի

Համաշխարհային նորաձեւության մայրաքաղաքներից մեկում՝ Միլանում, ինքդ քեզ ներկայացնելը հեշտ չէ: Իսկ ահա գործարար, Tariel Bisharian Showroom-Milano-ի հիմնադիր եւ կրեատիվ տնօրեն Տարիել Բիշարյանին այդ բարձր նշաձողը հեշտ տրվեց: Համենայնդեպս, Միլանում «մեր մարդն» արդեն ունենք… «Իտալիայի հետ հատուկ հարաբերություններ ունեիԱռաջին անգամ Իտալիայում եղել եմ 2006 թվականին ուսանողական տարիներին, հաճախել եմ էկոնոմիկայի ամառային դասընթացների: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ ցանկանում եմ ապրել այդտեղ գոնե մի քանի տարի: 2011 թվականին ընդունվեցի Հռոմի Տոր Վերգատի համալսարան MBA-ի կուրսերի, եւ արդեն գրեթե 10 տարի է՝ այստեղ եմ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Տարիելը:

Ինչպե՞ս ստացվեց, որ գնացիք նորաձեւության ուղով

Ես միշտ հետաքրքրվել եմ գեղեցիկ ամեն ինչով, իսկ նորաձեւության հանդեպ հետաքրքրությունս վերջնականապես ձեւավորվեց, երբ բնակություն հաստատեցի Միլանում եւ սկսեցի խորհրդակցել դիզայներների հետ բիզնեսի հարցերում, մասնավորապես, նրանց հետո, ովքեր ցանկանում էին դուրս գալ հետխորհրդային երկրների շուկաներ: Այդ ժամանակ նկատեցի, որ չնայած նրան, որ Միլանում բավական շատ են շոուռումները եւ մամուլի գրասենյակները, նրանք, այնուամենայնիվ, աշխատում են համեմատաբար խոշոր բրենդների համար: Սկսնակ դիզայներները բավարար հասանելիություն չեն ունեցել այդ ծառայությունների հանդեպ: Եվ հենց այդ ժամանակ մտածեցի նրանց համար հարթակ եւ ընկերություն ստեղծելու մասին…

Իսկ ինչպե՞ս առաջ գնացիք, չէ՞ որ միլանյան երեկույթում հայտնվելն այդքան էլ հեշտ չէ…

Անկեղ ասած՝ ինքս էլ չնկատեցի, թե ինչպես հայտնվեցի «միլանյան երեկույթում», ինչպես դուք նշեցիք… Ես զբաղված էի աշխատանքով: Սակայն հնարավոր է, որ նորաձեւության արդյունաբերության լիարժեք մասը դարձա այն ժամանակ, երբ իմ նախագծերի մասին գրեցին Fashion Week Online-ը, L'Officiel-ը եւ Vogue Italia-ն… Իհարկե, այդ ամենը հրաշալի է, սակայն եւ շատ պարտավորեցնող, այդ պատճառով անհրաժեշտ է ոչ միայն պահպանել նշաձողը, այլ նաեւ առաջ գնալ ամեն սեզոնի:

Բացեք փակագծերը, ի՞նչ ասել է՝ «առաջ գնալ ամեն սեզոնի»

Գրեթե ամեն ինչ՝ բեմադրության փոփոխություն, թարմացված տարածք: Միշտ պետք է թարմություն մտցնել: Անցած տարի մենք ունեինք բալետի պարուհիներ La Scala-ից, որոնք բացեցին սեզոնը… Դիզայներները փոխվում են, իսկ դա նշանակում է, որ պետք են նոր հայեցակարգեր, պետք է ցույց տալ առաջընթացը: Եվ, իհարկե, պետք է հրավիրել որքան հնարավոր է շատ հյուրերի, գրավել մեծ թվով մեդիաների ուշադրությունը…

Այդ հմտությունները սովորե՞լ եք ինչ-որ մեկից, եթե այո, ապա ումի՞ց

Բիզնես վարել սովորել եմ, առաջին հերթին, հորիցս՝ չհաշված Հայաստանում եւ Իտալիայում համալսարանական կրթությունը: Այն ամենը, ինչը վերաբերում է նորաձեւությանը եւ այդ ոլորտում բիզնեսին, սովորել եմ ինքնուրույն, շատ եմ կարդացել, վերլուծել, համատեղ աշխատանքում սովորել եմ նրանցից, ովքեր լավ գիտեն շուկան եւ նրա առանձնահատկությունները: Ընդհանրապես ես կողմնակից եմ «ընթացքում սովորելուն»: Իհարկե, հիմնական եւ անգին գիտելիքները ստացել եմ փորձի ընթացքում՝ ներգրավվելով ամենատարբեր նախագծերին, աշխատելով բազմաթիվ դիզայներների հետ՝ սկսնակ եւ արդեն կայացած, եւ այդ ամենը բազմազգ թիմում (multicultural, ինչպես ասում են), մանավանդ, որ Միլանում կյանքը դրան նպաստում է, եթե կա ձգտում եւ հստակ նպատակներ:

Իսկ այս պահին ի՞նչ նպատակներ եւ նախագծեր ունենք

Այս պահին գործընկերներիս հետ համատեղ ակտիվ զարգացնում եմ Emerging Talents Milan նախագիծը, որը հարթակ է տրամադրում սկսնակ բրենդներին: Պատրաստվում ենք Միլանում մոդայի շաբաթվան, այս սեզոնում մենք կունենանք եռօրյա միջոցառում՝ փետրվարի 22-ին կանացի հագուստի տաղանդավոր դիզայներների ցուցադրությունը, փետրվարի 23-ին եւ 24-ին՝ նորաձեւ աքսեսուարների եւ կոսմետիկ բրենդների շոուռում: Այդ ամենը տեղի կունենա հայտնի Պալացցո Վիսկոնտիում: Ինձ դուր է գալիս այս վայրը, այստեղ հատուկ մթնոլորտ է, չէ՞ որ այստեղ նվագել է երիտասարդ Մոցարտը, ինչպես նաեւ սա այն տունն է, որտեղ ապրել է սիրված ռեժիսորներից մեկը՝ Լուկինո Վիսկոնտին:

Այս տարի նախատեսվում է ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը. 2019 թվականին կունենանք միջոցառումներ Երեւանում եւ Ցյուրիխում, կտեսնենք՝ կստացվի արդյոք աշխատել եւս 2 նոր քաղաքներում:

Նորաձեւության ոլորտի նախագծերից բացի՝ իմ ընկեր, դաշնակահար Անահիտ Դիլբարյանի հետ աշխատում ենք վերջերս հիմնված ՀայԱրտ (HighArt) հիմնադրամի զարգացման ուղղությամբ: Մեր նպատակն է աջակցել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին: Մենք ցանկանում ենք նրանց դուրս բերել միջազգային բեմ եւ զուգահեռ առաջ տանել հայկական դասական երաժշտությունը եվրոպացի հանդիսատեսի շրջանում: Հունվարին հաջողությամբ 3 համերգ անցկացվեց Իտալիայում Ասյա Անիսիմովայի (ջութակ) եւ Մարիամ Թարվերդյանի (քանոն) մասնակցությամբ:

Ինչպե՞ս եք աշխատում իտալացիների հետ

Հեշտ եւ դժվար… Իհարկե, չէի ցանկանա ընդհանրացնել, այնուամենայնիվ, չի կարելի չնկատել, որ դա ուրիշ մշակույթ է, այստեղ ընդունված է առանց շտապելու աշխատել, ընդ որում, ցանկալի է ամեն ինչ հասցնել աշխատանքային ժամի ընթացքում, նույնիսկ եթե դու ընկերության սեփականատեր ես: Օրինակ՝ ես հաճախ ստիպված էի լինում ինձ հիշեցնել, որ մինչեւ ուշ երեկո կամ հանգստյան օրերին աշխատելը լավ գաղափար չէ, նման մոտեցումը իտալացի գործընկերները չեն գնահատում: Դժվար է փոխել սովորությունները, սակայն ինչ-որ պահի հասկանում ես, որ արդեն զարմանում ես, երբ ինչ-որ մեկը աշխատանքի հետ կապված զանգում է երեկոյան ժամերի… Բացառություն է ցուցադրության վերջին շաբաթը կամ ինչ-որ այլ հատուկ միջոցառում: Այդ օրերին որպես կանոն մինչեւ ուշ գիշեր աշխատում է ողջ թիմը, բացի այդ, կարելի է սեղանի շուրջ շփումը շարունակել եւ քննարկել վաղվա օրը մեկ գավաթ գինու շուրջ… 

Ի՞նչ տպավորություններ ունեք երեւանյան նորաձեւությունից, երբ քայլում եք փողոցում, եւ տեղի ֆեշն նախագծերից    

Ես ոճաբան չեմ, սակայն կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Իմ կարծիքով՝ ամենակարեւորն ինքնավստահ լինելն է, կրել այն, ինչն իսկապես հավանում ես: Ինչ վերաբերում է Երեւանում ֆեշն նախագծերին… հեռավորության վրա գնահատելը դժվար է: Մի կողմից, ֆեշն արդյունաբերությունն այնքան էլ զարգացած չէ, շատ դիզայներներ չկան, որոնք կարող են ապահովել մասշտաբը կամ կայուն արտադրությունը: Որպես հետեւանք խոշոր բայերներ եւս չկան:

Կամ էլ ոչ միշտ է հնարավոր անհրաժեշտ մոդել կամ լուսանկարիչ գտնել: Եվ հաճախ միջոցառումներին հավաքվում են հետաքրքիր հագնված մարդիկ եւ շփվում միմյանց հետ… Սակայն մյուս կողմից, երբ դուրս ես գալիս նորաձեւության մայրաքաղաք Միլանի սահմաններից դուրս, օրինակ՝ Հռոմ, իրավիճակը նույնն է՝ բացառությամբ մի քանի խոշոր իրադարձությունների, օրինակ՝ Alta Moda… Համեմատությունները, կարծում եմ, անտեղի են, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ զարգանալու անհրաժեշտություն չկա:

Իսկ նորաձեւության մեջ «կողմնորոշիչներ» կա՞ն, կա՞ն դիզայներներ եւ նախագծեր, որոնք ոգեշնչում են եւ հոգեհարազատ են…

Կողմնորոշիչներ… նայած, թե ինչ համատեքստում ենք դրանք որոշում, չէ՞ որ այստեղ միախառնվում են ոչ միայն ճաշակի եւ ոճի հարցերը, այլ նաեւ բզինեսն ու շոուն: Սիրելի ցուցադրությունը՝ Dior գարուն-ամառ 2007 մեծագույն John Galliano-ի հետ: Իսկ Emerging Talents Milan-ի համար կողմնորոշիչ են համարվում բրենդի հայեցակարգն ու որակը, դիզայների՝ միջազգային մակարդակի դուրս գալու ցանկությունն ու պատրաստակամությունը:

 

Աննա Սաթյան 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել