MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ի՞նչ գիրք նվիրել այսօր. հայ հայտնիների խորհուրդը

17:03, 19 փետրվարի

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այսօր շատերն են իրենց մտերիմներին, ընկերներին եւ սիրելիներին նվիրում գրքեր՝ առաջնորդվելով նրանց կամ սեփական ճաշակով:

Ի դեպ, նկատելի է, որ հայ երիտասարդների մի մեծ զանգված վերջին տարիներին առավել մեծ նախապատվություն է տալիս գրքեր ընթերցելուն, քան նախկինում, ինչի վառ ապացույցն այսօր տիրող աշխուժությունն է: Շատերը հասցրել են իրենց նախընտրած գրքերով կիսվել համացանցում՝ ընկերներին ուղղորդելով, թե ինչ գիրք են ցանկանում նվեր ստանալ:

Եթե սիրում եք կարդալ, բայց դեռ չեք կողմնորոշվել, թե որ գրքին կարելի է անդրադառնալ առաջիկայում, առաջարկում եմ շարունակել ընթերցել մեր հոդվածը, որի շրջանակում NEWS.am STYLE-ը դիմել է երիտասարդ հայտնիներից մի քանիսին՝ հետաքրքրվելով, թե որոնք են իրենց սիրելի ստեղծագործությունները:

Այսպիսով՝ երգիչ Գուրգեն Դաբաղյանը նշեց, որ շատ գրքեր կան, որոնք կարող է խորհուրդ տալ ընթերցել, բայց  նախընտրեց առանձանցնել այն գիրքը, որն այս պահին ընթերցում է եւ որից տպավորությունները դեռեւս թարմ են. խոսքը Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» ստեղծագործության մասին է:

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը եւս սիրում է կարդալ: Այժմ «Անհասցե ծնվածներ»-ում նկարահանվող Անուշկան դժվարությամբ առանձնացրեց իր սիրելի գրքերից մի քանիսը, քանի որ ցուցակը բավական մեծ էր:

Այունամենայնիվ, նրա ընտրությունը կանգ առավ Ուիլյամ Յանգի «Խրճիթը», Մացուո Մոբրոյի «Սովորեցրու ինձ մահանալ» ստեղծագործությունների վրա, նա նաեւ խորհուրդ տվեց ընթերցել Վադիմ Զելանդի բոլոր գրքերը, որոնք ըստ դերասանուհու՝ փոխում են մարդու մտահորիզոնը: Անուշկան նշեց նաեւ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» գրքերը, Պաուլո Կոելյոյի «Տասնմեկ րոպե»-ն եւ Հենրիխ Շատիրյանի «Խարանը»:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գիրքն առանձնացրեց նաեւ դերասանուհի Վիկտորիա Սահակյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Շանթ» հոռուստաընկերության «Երկուսով» սերիալում:

Դերասանուհին նշեց նաեւ Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը եւ վարդագույն խալաթով տիկինը», Արթուր Կոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները», Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի», Ջերոմ Կլապկա Ջերոմի «Երեքը մի նավում՝ չհաշված շանը» եւ Անտուան Ֆրանսուա Պրեւոյի «Մանոն Լեսկո» գրքերը:

Վիկտորիան նշեց, որ այս գրքերն իրեն տպավորել են ստեղծագործական բուռն ընթացքի շնորհիվ: «Օսկարը եւ վարդահույն խալաթով տիկինը» կարդացել է համալսարանական տարիներին՝ Արշալույս Հարությունյանի խորհուրդով, իսկ «Մանոն Լեսկոն»՝ «Վերջին ուսուցիչ» հեռուստանովելից տպավորվելով:

Նույն հեռուստասերիալում նկարահանվող դերասան Վարուժան Մարգարյանը եւս մեզ հետ կիսվել է իր սիրելի ստեղծագործություններով: Դերասանն առանձնացրել է այն գրքերը, որոնք վերջերս է ընթերցել:

Դրանք են՝ Ջոնաթան Սաֆրան Ֆոերի «Չափազանց աղմկոտ եւ անհավատալիորոն մոտ» եւ Ջերոմ Դեւիդ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անունդի եզրին» վեպերը:

Մոդել եւ դերասանուհի Անելյա Գուբրյանը դետեկտիվ ժանրի սիրահար է:

Նա խորհուրդ տվեց ընթերցել Ագաթա Քրիստիի բոլոր գրքերը: Անելյան սիրում է ընթերցել նաեւ Էլչին Սաֆարլի, որից առանձնացրեց հատկապես «Ինձ քեզ են խոստացել» ստեղծագործությունը, նաեւ՝ Ջորջ Օրուելի «1984» գիրքը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել