Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ցավեցրու ինձ ճշմարտությամբ, բայց մի փարատիր ստով». 10 ազդեցիկ միտք Ռիհաննայից, որն այսօր նշում է 32-ամյակը

16:03, 20 փետրվարի

Գեղեցկուհի, որն աշխարհը նվաճեց իր ինքնատիպ ձայնով եւ R&B ժանրի հիթային ստեղծագործություններով. Ռիհաննան այսօր` փետրվարի 20-ին, նշում է ծննդյան 32-ամյակը:

Երգչուհուն առաջին «Գրեմմին» բերեց Umbrella երգը, որից հետո նա շարունակեց փայլել այս ժանրում` ընդհուպ մինչեւ ադամանդներ` Diamonds: Նրա երգերը կարճ ժամանակում դառնում են հիթեր` առաջնորդելով համաշխարհայն շքերթները:

Ինչպե՞ս է նրան հաջողվում լինել ուժեղ եւ հաջողակ. ներկայացնում ենք երգչուհու հայտնի եւ ազդեցիկ մտքերից մի քանիսը.

«Ես ամուր կանգնում եմ այն ամենի համար, ինչին հավատում եմ, անգամ, երբ դա մարդկանց կարծիքներին դեմ է»:

«Իմաստ չկա փոշմանել այն բաների համար, որոնք դու չես կարող փոխել»:

«Բաց թող այն ամենը, ինչը խանգարում է քեզ ապրել: Կյանքն արժանի է, որ այն ապրես»:

«Դու երբեք բավականաչափ լավը չես լինի ոմանց համար, բայց միշտ կլինես լավագույնը ինչ-որ մեկի համար»:

«Կարծում եմ` շատ մարդիկ չեն կարողանում լինել երջանիկ` վախենալով, թե ինչ մյուսները կմտածեն իրենց մասին»:

«Ես վաղը նույն մարդն եմ լինելու: Այնպես որ` շարունակում եմ անել այն, ինչ ցանկանում եմ»:

«Երբ ինձ ծեր կին եմ պատկերացնում, հույս եմ ունենում, որ կլինեմ երջանիկ»:

«Ոչ ոք չի հասկանա քո զգացածը, մինչեւ քո պես չայրվեն»:

«Ցավեցրու ինձ ճշմարտությամբ, բայց մի փարատիր ստով»:

«Լավ է, երբ ետ ես նայում կյանքիդ ու տեսնում դասեր, ոչ թե զղջումներ»:

Լուսանկարները՝ Facebook-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել