Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Լուսանկարչուհի Քրիստինե Սողոմոնյանը ներկայացրել է այն, ինչ ֆիքսել է ճանապարհորդությունների ընթացքում` «Յոթ ակնթարթում» (ֆոտո)

10:22, 22 փետրվարի

Լուսանկարչուհի Քրիստինե Սողոմոնյանը երեկ՝ փետրվարի 21-ին, Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահում ներկայացրեց իր նոր ցուցահանդեսը՝ այս անգամ իր ճանապարհորդությունների ընթացքում արված լուսանկարներով:

Քրիստինեն լուսանկարչությամբ զբաղվում է 2014թ-ից, երբ սկսեց հաճախել ֆոտոդպրոց, որից հետո լուսանկարչությունը դարձավ նրա կյանքի անբաժան մասը։

«Սիրում եմ լուսանկարել գրեթե ամեն ինչ, բայց ամենից շատ՝ գեղեցիկ տեսարաններ։ Երբ պետք է մեկնեմ արտասահման, առաջին հերթին պատկերացնում եմ, թե որտեղ եմ գեղեցիկ կադրեր ստանալու եւ ինչպես, օրվա որ ժամին։ Հիմնականում սիրում եմ լուսանկարել մայրամուտին կամ առավոտյան շուտ, երբ դեռ քիչ են մարդիկ։ Սիրում եմ շրջել միայնակ եւ որսալ գեղեցիկ տեսարաններ։ Եվ երբ ստանում եմ գեղեցիկ կադրեր, զգում եմ ինձ շատ երջանիկ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ լուսանկարչուհին:

Անդրադառնալով ցուցահանդես ունենալու մտքին՝ նա նշեց.

«Հիմնական պատճառն այն էր, որ արդեն հասունացավ ժամանակը կիսվելու իմ գործերով նաեւ մարդկանց հետ։ Լուսանկարների ընտրությունը բավական դժվար կատարեցի, քանի որ բոլորն էլ ինչ որ հուշ եւ համապատասխան զգացմունք են արթնացնում ինձ մոտ, բայց փորձեցի ընտրել լավագույնները եւ հուսով եմ՝մարդիկ էլ կսիրեն»։

Իր ճանապարհորդություններից Քրիստինեն առանձնացրեց հակապես Հունաստան կատարած այցը, որը ճակատագրական է եղել նրա կյանքում.

«Իմ սիրտը, կարելի է ասել, Հունաստանում է, քանի որ ես այնտեղ եմ սովորել ուսանողական տարիների ընթացքում, այնտեղ եմ ծանոթացել իմ ամուսնու հետ, որն ի դեպ հայ ուսանող էր ինձ նման, այդ իսկ պատճառով Հունաստանի նկարները գերիշխում են այս ցուցահանդեսի ընթացքում»։

Ցուցահանդեսն ունի բարեգործական բնույթ, որի ողջ հասույթն ուղղվելու է «Բարի Մամա» բարեգործական կազմակերպությանը.

««Բարի Մամայի» հետ ծանոթացել էի մի քանի տարի առաջ, շատ պատահական, երբ ամուսնուս եղբայրն առաջարկեց մի քանի իմ գործերից նվիրաբերել բարեգործական հիմնադրամի, այդպես երկու նկար վերցրինք եւ տարանք Հուսիսային պողոտայի ամանորյա տնակները, որտեղ նաեւ «Բարի Մաման» էր: Բարեգործությունն ինձ համար ինքնազոհաբերում է, կիսվելու ունակություն, երեխաներին ժպիտ պարգեւելու ուրախություն, ինչ որ ճանապարհ ինքնամաքրվելու եւ անտարբերությունը, որը շատ տարածված է հիմա, մի փոքր կոտրելու փորձ»։

Քրիստինեի լուսանկարների ցուցահանդեսը կշարունակվի նաեւ այսօր՝ նույն վայրում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել