Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Բեյոնսեի երգերը, Ջեյ Լոյի ու Մայքլ Ջորդանի արցունքները. ինչպես են հրաժեշտ տվել բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտին

12:21, 25 փետրվարի

Լոս Անջելեսում փետրվարի 24-ին հազարավոր մարդիկ հարգել են լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր՝ Ջիաննայի հիշատակը Staples Center-ում հիշատակման արարողության ընթացքում։

View this post on Instagram

A post shared by REAL923 (@real923la) on

Ավիավթարի արդյունքում մահացած դստեր ու հոր փակ հուղարկավորությունն արդեն իսկ տեղի է ունեցել։ Դրանք այն աստիճանի փակ են եղել, որ հնարավոր չէ նույնիսկ իմանալ թաղման հստակ տեղը։ Երեկ երեկոյան միջոցառում է կազմակերպվել մտերիմների համար։ Կոբիին ու Ջիջիին նվիրված երեկույթին երգել են Բեյոնսեն, Քրիստինա Ագիլերան, իսկ Ալիշա Քիսը նվագել է Բեթհովենի «Լուսնի սոնատը», որը բասկետբոլիստը շատ էր սիրում։ Միջոցառմանը ներկա էին նաեւ Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Քլոե Քարդաշյանը, Քրիս Ջենները, Մայքլ Ջորդանը, Շաքիլ ՕՆիլը, Ալեքս Ռոդրիգեսը, Ջեյ Լոն եւ այլք։

View this post on Instagram

A post shared by REAL923 (@real923la) on

Հուզիչ ելույթ է ունեցել մարզիկի այրին. Վանեսա Բրայանտը պատմել է՝ որքան հիանալի ամուսին ու հայր է եղել Կոբին, եւ որքան է ինքը կարոտում դստերը՝ Ջիջիին։ «Կոբին… Նա իմ սիրելի ամուսինն էր ու մեր երեխաների հիասքանչ հայրը։ Նա իմն էր։ Նա իմ ամեն ինչն էր։ Կոբին ու ես միասին էինք 17 տարի։ Ես նրա առաջին ընկերուհին էի, նրա առաջին սերը, նրա կինը, նրա լավագույն ընկերը։ Նրա վստահված անձն ու պահապանը։ Նա ամենազամանալի ամուսիինն էր, Կոբին ինձ ավելին է թույլ տվել, քան ես կարող եմ բառերով արտահայտել։

View this post on Instagram

A post shared by REAL923 (@real923la) on

Ջիանան… Նա հայրիկի դուստրն էր, բայց ես գիտեմ, որ նա սիրում էր իր մայրիկին։ Եվ նա միշտ ասում էր ինձ ու ցույց տալիս՝ որքան ուժգին է ինձ սիրում։ Նա իմ լավագույն ընկերներից մեկն էր։ Նա սիրում էր տորթ։ Նրան դուր էր գալիս ժպտալ բոլորին»,- միջոցառման ընթացքում ասել է Վանեսան։

Ջենիֆեր Լոպեսը, որը մտերիմ շփվում էր մարզիկի ընտանիքի հետ, չէր կարողանում զսպել արցունքները։

View this post on Instagram

A post shared by REAL923 (@real923la) on

«Չիկագո»-ի լեգենդար խաղացող եւ «Շորլոտ»-ի սեփականատար Մայքլ Ջորդանը եւս արտասվել է Բրայանտի ու դստեր՝ Ջիջիի հրաժեշտի արարողությանը։

«Հնարավոր է՝ սա ինչ-որ մեկին կզարմացնի, բայց ես եւ Կոբին շատ մտերիմ ընկերներ էինք։ Կոբին իմ կրտսեր եղբայրն էր։ Բոլորը միշտ ցանկանում էին խոսել մեր նմանության մասին, բայց ես պարզապես ցանկանում էին խոսել Կոբիի մասին։ Երբ Կոբի ԲՐայանտը մահացավ, մահացավ իմ մի մասը։ Ես խոստանում եմ, որ այսօրվանից ապրելու եմ հիշողություններով այն մասին, որ ես կրտսեր եղբայր եմ ունեցել, որին փորձել եմ օգնել ամենով, ինչով կարողացել եմ»,- ասել է Ջորդանը։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել