«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հարրի Փոթերը, Ջոկերն ու, նույնիսկ, ԴիԿապրիոն՝ Coldfilm-ի հայկական ձայնով. Արեն Ավետիսյանը՝ հայտնի հերոսներին ռուսերենով հնչունավորելու մասին (վիդեո)

13:05, 25 փետրվարի

Վիդեոբլոգեր Արեն Ավետիսյանն այն մարդկանցից է, որոնց հեշտությամբ կարելի է ճանաչել ձայնով: Այո, այո, միգուցե, քչերին է հայտնի, բայց Արենի ձայնը հնչում է ռուսական ամենաճանաչված հնչունավորման ընկերություններից մեկի՝ Coldfilm-ի թարգմանություններում:

Նրա ձայնով են խոսում «Հարրի Փոթերն ու գաղտնի սենյակը», «Այն», «Գոթեմ», «Գրիֆինները», «Կախարդը», «Փոքրիկ թմբկահարուհին», «Փոփոխությունների ճանապարհը» եւ այլ ֆիլմերից հայտնի հերոսները:

Մասնագիտությամբ ծրագրավորող Արենը պատմում է, որ հնչունավորման հանդեպ իր հետաքրքրությունը սկսվել է դեռեւս դպրոցական տարիքում, երբ դիտել է սիրելի անիմեներից մեկը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արենը բացահայտել է, թե ինչպես է սկսել համագործակցել Coldfilm-ի հետ, եւ որ հայտնի հերոսն է իր առջեւ բացել հաջողության ճանապարհը:

«Դեռեւս միջնակարգ դպրոցում շատ էի դիտում ճապոնական անիմե ժանրի ֆիլմեր, որոնցից մեկը ժամանակին ցուցադրում էին նաեւ հայկական հեռուստաալիքներից մեկով` հայերեն հնչունավորմամբ: Սակայն այդ անիմեն կիսատ մնաց հայկական եթերում ու այն ստիպված էի նայել համացանցով՝ ռուսերեն թարգմանությամբ: Ու մի օր ինքս ինձ հարց տվեցի` իսկ ինչպե՞ս են ռուսներն անում այդ ամենը, ի՞նչ է պետք դրա համար: Ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ հնչունավորելու իմ սիրելի հերոսներին»:

Եվ այդպես՝ օրերից մի օր Արենը որոշեց բավարարել իր հետաքրքրությունը.

«Վերցրի ականջակալներ, որի վրա փակցված էր ամենաէժան միկրոֆոններից, ու ամենահեշտ ծրագրի միջոցով ձայնագրեցի տարբեր տեսանյութեր` ուղղորդվելով YouTube-ում տրված ցուցումներով: Այն ժամանակ ես բավական ակնհայտ ակցենտ ունեի ռուսերենով, բայց դպրոցական էի ու լսելով այդ վատ արտասանությամբ հնչունավորումներս` մտածում էի, թե դրանք շատ լավ են ստացվել (ծիծաղում է): Սկսեցի հնչունավորել իմ ամենասիրելի անիմեն, որին հաջորդեց տեսանյութերի մի մեծ շարք... Հետո ավելի խորը սկսեցի ուսումնասիրել այդ ընթացքը, հետեւել ռուս հնչունավորողների խորհուրդներին: Ընթացքում հավաքեցի գումար, ինձ համար տեխնիկա գնեցի, սկսեցի օգտագործել ձայնամեկուսիչ սարքավորումներ եւ 2013-ից մինչեւ 2018 թ-երը ես այդ ամենը, կարելի է ասել, սիրողական մակարդակով եմ արել. այդպիսով փորձ ձեռք բերեցի»,-հիշում է նա:

Արենին, սակայն, մեծ հաջողությունը ժպտաց, երբ նա, պարզապես, ինքն իր համար որոշեց հնչունավորել «Գոթեմ» սերալի Ջոկերի կերպարին: Տեսանյութը տեղադրեց սոցիալական ցանցերից մեկում, եւ տեղի ունեցավ անսպասելին.

«Այդ տեսանյութը մեկ օրում հավաքեց 10 հազարից ավել դիտում: Բավական թեժ ու լավ քննարկումներ եղան: Որոշ ժամանակ անց ես մեկնեցի ժամկետային ծառայության: Երբ երկու տարի անց բացեցի սոցիալական ցանցիս էջը, նկատեցի, որ նամակ ունեմ Coldfilm-ից, որտեղ ասվում էր, որ տեսել էին իմ այդ հնչունավորումը եւ առաջարկում էին իրենց մոտ աշխատել` որպես հնչունավորող: Աշխատանքը հեռահար կերպ էր. ես ստանում էի տվյալ սերիան, կերպարը, նրան համապատասխան սուբտիտրերն ու ըստ դրա կատարում հնչունավորումն ու ուղարկում իրենց: Ինձ համար, իհարկե, շոկային էր նման առաջարկ ստանալ Coldfilm-ից... »:

Իր հնչունավորած կերպարներից Արենն ամենից շատ առանձնացնում է Ջոկերին.

«Առհասարակ, բացասական կերպարներին հնչունավորելն ինձ համար ավելի հետաքրքիր է, քանի որ նրանց մեջ խարիզման ավելի ակնհայտ է արտացոլված»,-ասում է նա ու հավելում, որ դա եղել է նաեւ ամենաբարդ կերպարը, որին երբեւէ հնչունավորել է.

«Ամենաբարդը եղել է հենց Ջոկերի ծիծաղը հնչունավորելը, որովհետեւ այն փորձել եմ մաքսիմալ նմանեցնել օրիգինալին, իսկ իրական հնչունավորումները, որոնք մենք տեսնում ենք կինաթատրոններում, անում են պրոֆեսիոնալ դերասանները: Ինձ համար այդ առումով դժվար էր նրա ծիծաղը ֆիքսելը: Իսկ ամենաարտասովորը, կարծում եմ, «Գրիֆինները» մուլտֆիլմի գլխավոր հերոսի հոր ձայնն է իմ հնչունավորմամբ: Չնայած երբ օրիգինալն եմ լսում ու համեմատում, հանգստանում եմ, որովհետեւ ամեն դեպքում` չեմ շեղվել դրանից»:

Արենից հետաքրքրվեցինք նաեւ ձայնագրման գործընթացի մանրամասներից, ինչով նա մեծ սիրով կիսվեց մեզ հետ:

«Ես տանն իմ սենյակում ունեմ փոքրիկ անկյուն, որտեղ կան ձայնագրությանն անհրաժեշտ բոլոր սարքավորումերը: Տան պայմաններում կարողանում եմ ստանալ այն որակը, որը բավարարում է Coldfilm-ին: Ինչ վերաբերում է գործընթացին` երբեմն այնպես է ստացվում, որ միեւնույն ֆիլմում կամ սերիալում մեկից ավելի կերպարի պետք է հնչունավորեմ: Այդ դեպքում անհրաժեշտ է, որ ձայնս էլ փոխեմ, որպեսզի չզգացվի, որ նույն մարդն է հնչունավորում այդ երկու կերպարին: Նախ` ես ստանում եմ սերիան, դրան կից` ռուսերենով թարգմանած տիտրերը, որից հետո միացնում եմ հնչունավորման համար նախատեսված Recording voice ծրագիրը: Միացնում եմ առանձին պատուհան, որում երեւում է դերասանների խաղը եւ ձայնագրում ըստ տեքստի: Ձայնագրում եմ այնքան, մինչեւ լիարժեք գոհ եմ լինում արդյունքից: Դա միանգամից ստացվող պրոցես չէ: 40 րոպեանոց սերիայի երկու կերպարի հնչունավորումն, օրինակ, ինձ մոտ տեւում է մոտավորապես երկու ժամ»:

Արենը դեռեւս չի հնչունավորելել հայերեն լեզվով ֆիլմեր, բայց ասում է՝ դա իր երազանքների մեջ է մտնում: Ինչ վերաբերում է նոր առաջարկներին՝ Coldfilm-ը միշտ էլ գտնում է վիդեբլոգերին հարմար կերպարներ.

«Coldfilm-ից զատ լինում են նաեւ առաջարկներ այլ ընկերություններից, որոնք հաճախ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում իրագործել»,-հավելում է նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել