«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Ռոման Սիմովիչ. «Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային եւ գեղեցիկ»

18:05, 25 փետրվարի

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում ունկնդրին ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար, Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը՝ «Հայաստան» (մենակատար՝ Ռոման Սիմովիչ), Շեփորի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Գուրգենյան) եւ Տոնական նախերգանքը։  

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը Հայաստանում եւ աշխարհում հայ հեղինակների արվեստը տարածելն է։ Այդ իսկ նպատակով երաժշտական այս տոնի շրջանակում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարում են ոչ միայն հայ մենակատարները, այլեւ աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ, որոնք այդ գործերը ներառում են իրենց երկացանկում՝ հետագայում հնչեցնելով տարբեր բեմերում։ Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը Երեւանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ջութակահար Ռոման Սիմովիչը։ Նա ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ առաջատար բեմերում եւ նվագախմբերի հետ։ Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն է։

Նա Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտը կատարել է առաջին անգամ։ «Այս գաղափարը Սերգեյինն է. անցած տարի նա ինձ առաջարկեց սովորել երաժշտական այս մեծ ստեղծագործությունը։ Ես անմիջապես համաձայնեցի։ Ալեքսանդր Հարությունյանի այս կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային և գեղեցիկ։ Այս գործի մեջ կարող ես զգալ մեծ ցավ, քանի որ այն նվիրված է 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ուրախ եմ, որ այն դարձել է իմ երկացանկի մասը։ Սերգեյ Սմբատյանն անբացատրելի տաղանդ ունի. նա հստակ գիտի, թե ինչ է անհրաժեշտ անել կարճ ժամանակում նվագախմբի հետ։ Իհարկե, դա մեծ աշխատանք է պահանջում։ Նա սիրում է ռիսկի դիմել, նա շատ ազատ է, պարզ եւ հաճելի է նրա հետ աշխատելը։  Սերգեյ Սմբատյանը լավ դիրիժորի բոլոր որակներն ունի։ Նա մեծապես կատարելագործել է նվագախումբը՝ հասցնելով մեկ այլ մակարդակի։ Մաեստրո Սմբատյանն իրավամբ մեծ աշխատանք է կատարում Հայաստանի համար»,- ասաց Ռոման Սիմովիչը։

Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը երեկոյի ընթացքում կատարեց միջազգային մրցույթների դափնեկիր, շեփորահար Հայկ Գուրգենյանը։ Այս կոնցերտը համարվում է աշխարհում շեփորի համար գրված լավագույն ստեղծագործություններից մեկը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչվել  ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր նպատակն է հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդրի լայն շրջանակներում‚ հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումը‚ տեսագրումը‚ նոտաների թվայնացումն ու պահպանումը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ