Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ալլա Սահակյանի ձմեռային ֆոտոշարքը, եթերային զգեստն ու ամուսնու՝ հայտնի ջազմեն Գարի Քյոսայանի արձագանքը նրա կերպարին

15:50, 29 փետրվարի

Դերասանուհի, երգչուհի եւ դիզայներ Ալլա Սահակյանը ձմեռն ավարտել է խորհրդանշական ֆոտոշարքով, որը տրամադրել է NEWS.am STYLE-ին:

Ինչպես միշտ՝ դերասանուհին ֆոտոնկարահանումը վստահել է լուսանկարչուհի Խանդութ Պարույրանին, իսկ իր կերպարը ստեղծել է՝ համագործակցելով դիմահարդար Աննա Զարյանի հետ: Զգեստի եւ գլխազարդի հեղինակը հենց ինքն է՝ Ալլան:

Այս ֆոտոշարքով դերասանուհին հրաժեշտ է տալիս ձմռանն ու անցնում գարնանային նորություններին: Իսկ նկարահանման ընթացքի, ամուսնու՝ անվանի ջազմեն Գարի Քյոսայանի արձագանքի եւ դստեր՝ Մարիայի հետ նմանությունների մասին կարդացեք Ալլա Սահակյանի հետ մեր հարցազրույցում:

Նա խոստովանում է, որ ֆոտոշարքն իրականացնելիս իրեն ոգեշնչել է ձմեռը, սպիտակ տեսարանն ու ձյունապատ բնությունը:  

«Ամեն ինչ շատ տրամադրող էր: Առհասարակ, ցանկացած ֆոտոշարք իրագործելուց առաջ ինքս ինձ համար կերպար եմ մտածում՝ դրա հետ կապված բոլոր մանրամասներով: Գլխազարդն արդեն ունեի, պարզապես, առիթ չէր եղել դրանով լուսանկարվելու: Այդպիսով, որոշեցի այն կիրառել հենց այս ֆոտոշարքում: Զգեստը որոշ չափով պատրաստ էր, եւ այն համադրելով գլխազարդի հետ՝ փորձեցի ընդհանուր կերպար ստանալ: Ցանկանում էի, որ այն ինչ-որ եթերային բան ունենար իր մեջ, դրանով է պայմանավորված զգեստի վերին հատվածի դիզայնը: Չնայած այն երեկոյան է՝ ցանկանում էի, որ ունենար նաեւ թեթեւություն»,-պարզաբանում է Ալլան՝ հավելելով,-«Շատ աշխատանքներ ունեմ, որոնց, գործի բերումով, չեմ հասցնում անդրադառնալ եւ ֆոտոշարքերով ներկայացնել: Ֆոտոշարքեր իրականացնելիս միշտ աշխատում եմ Խանդութ Պարույրանի հետ. նա ինձ ոգեշնչում է, օգնում, ինքն էլ է հետաքրքիր գաղափարներ առաջարկում: Նրա հետ աշխատելը ե´ւ հետաքրքիր է, ե´ւ հեշտ»:

Ֆոտոշարքի համար նաեւ լավ առիթ էր հանդիսացել ամուսնու հետ համերգային երեկոն, որին ընդառաջ էլ կայացել է ֆոտոնկարահանումը.

«Լուսանարներն արել ենք մոտ մեկ ժամվա ընթացքում, որովհետեւ ես եւ Գարին համատեղ համերգ ունեինք, եւ աշխատանքն ու ֆոտոսեսիան փորձել ենք համատեղել: Արդյունքից գոհ եմ: Ինձ դուր է գալիս այն, որ այս կերպարով քնքուշ, փխրուն, միեւնույն ժամանակ՝ ուժեղ, ինքնավստահ եւ գայթակղիչ կնոջ ենք ներկայացրել՝ փորձելով շեշտը դնել կանացիության վրա»,-ասում է նա ու խոստովանում,- «Շատ ցուրտ էր, բայց կարծես՝ դա չի երեւում դեմքիս արտահայտությունից (ծիծաղում է): Հաճույքով ենք աշխատել»:

Անդրադառնալով ամուսնու արձագանքին՝ Ալլան նշեց.

«Գարին իմ նոր խելառություններին միշտ դրական է արձագանքում, նկատում է նոր դիզայնն ու զարդերը: Նա շատ է գնահատում իմ մեջ մոդելավորելու, ձեւավորելու եւ անվերջ նոր բաներ սովորելու եւ  դրանք աշխատանքում կիրառելու այդ տաղանդը: Կարծում եմ՝ նրան ֆոտոշարքը դուր է եկել, համենայն դեպս՝ արձագանքը դրական էր (ծիծաղում է)»:

Խանդութ Պարույրանի եւ Աննա Զարյանի հետ դերասանուհին արդեն ծրագրել է իր գարնանային ֆոտոշարքը: Ասում է՝ միգուցե այն լինի թատերային թեմայով:

Ալլայի հետ զրուցեցինք նաեւ դստեր՝ Մարիայի նախասիրություններից.

«Առհասարակ, մենք փորձում ենք մեր դստերը մեծացնել այնպես, որ լավ լինի իր համար: Փորձում ենք լավ միջավայրում մեծացնել, որպեսզի լավ կրթություն ստանա եւ վատ սովորություններից հեռու մնա: Ինչ վերաբերում է երաժշտությանը՝ ունի ընդունակություններ, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել, իսկ մենք ամեն ինչ անում ենք նրան օգնելու համար: Երեխան է որոշում, թե որ ուղղությամբ պետք է առաջ շարժվի, իսկ մենք պետք է օգնենք նրան եւ ոչինչ չպետք է պարտադրաբար լինի»:

Ինչպես շատ աղջիկներ՝ Մարիան էլ հաճախ կրկնօրինակում է մայրիկի նուրբ եւ կանացի կերպարները.

«Աղջիկները սիրում են նմանակել մայրիկներին՝ թե հագնվելու ոճով, թե հարդարվելով: Մենք հաճախ ենք միանման զգեստներ հագնում, եւ ես հատուկ եմ այդպես անում, որ ինքն էլ գեղեցիկի, գեղեցիկ հագնվելու, զարդարվելու հանդեպ մեծ սեր ունենա, ինչը աղջիկ երեխաների պարագայում շատ կարեւոր է, եւ կարծում եմ՝ նրանց մեջ այդ մշակույթը պետք է զարգացնել դեռեւս փոքրուց»:

Անդրադարձանք նաեւ Ալլայի առաջիկա նորություններին. Դերասանուհի-երգչուհին նշեց, որ գարունը համերգների առումով «բուռն է» լինելու: Գարնանային համերգների սկիզբը տրվելու է Դիլիջանում, Երեւանում եւ Էջմիածնում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել