22 տարի անց ռուսական ամենահայտնի ու մինչ օրս պահանջված խմբերից մեկը՝ «Иванушки International»-ը համերգային ծրագրով հանդես եկավ Երեւանում: Խմբի համերգը, որը տեղի ունեցավ երեկ` մարտի 8-ին, Dvin Music Hall-ում, նվիրված էր Կանանց միջազգային օրվան: 90-ականների ամենահայտնի բենդի երկու անդամները՝ Անդրեյ Ապոլոնովը եւ Կիրիլ Անդրեեւվը ջերմորեն էին հիշում իրենց նախորդ այցը, մինչդեռ 2013-ից խմբին միացած Կիրիլ Տուրիչենկոյի համար սա երեւանյան առաջին այցն էր, բայց երգիչը ոչ պակաս ոգեւորված էր:
Համերգի սկզբում արտիստները շնորհավորեցին դահլիճում ներկա բոլոր կանանց եւ աղջիկներին, այնուհետեւ կիսվեցին Երեւանից ստացած իրենց տպավորություններով.
«Ավելի, քան 20 տարի Երեւանում չենք եղել, տեսնում ենք՝ բոլորդ արդեն մեծացել եք»,-կատակեցին նրանք,-«Իսկապես, հրաշալի է, որ այստեղ ենք, այն էլ՝ այս գեղեցիկ տոնին: Մեզ շատ ջերմ են ընդունել, եղանակն էլ այնքան դուրեկան է, մարդիկ լավն են, գեղեցիկ ու բարի: Այսօր փորձելու ենք բոլորիդ վերադարձնել 90-ականներ՝ դեպի մանկություն, երբ դեռ դպրոցում էիք սովորում: Իսկ պարելը պարտադիր պայման է»:
Երգիչները ստիպված չէին հանդիսատեսին երկար համոզել պարել: Առաջին իսկ երգից սկսած մինչեւ վերջին կատարումը կարոտած երկրպագուները ձայնակցում էին սիրելի խմբին, անգիր երգում բոլոր ստեղծագործությունները, պարում եւ ակտիվորեն արձագանքում արտիստների կատակներին:
Իսկ «Иванушки International»-ին, իսկապես, հաջողվեց հավաքվածներին տանել տարիների ճանապարհորդության: Նրանք կատարեցին իրենց երգացանկի ամենահիթային ստեղծագործությունները՝ «Тучи», «Кукла», «Билетик в кино», «Тополиный пух», «Реви», «Снегири», «Колечко» եւ այլն:
Համերգը զերծ չմնաց այլ անակնկալներից. մինչ Անդրեյ Ապոլոնովն ու Կիրիլ Անդրեեւը գնացին ետնաբեմ՝ փոխելու իրենց հագուստը, Կիրիլ Տուրիչենկոն անսպասելի կատարմամբ հանդես եկավ: Նա երգեց Թաթա Սիմոնյանի եւ Անատոլի Դնեպրովի հայտնի «Արմենիա» երգը՝ ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն բառերով: NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել խմբի համերգին: Այս եւ մյուս հետաքրքիր դրվագները՝ մեր ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութերում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը